Կինը որոշեց սպանել ամուսնուն

    1890 թվաին Ռայն քաղաղում մի կին որոշել էր սպանել ամուսնուն լոկ այն պատճառով, որ վերջինս դարձի էր եկել: Այդ բանը խիստ զայրույթ էր առաջ բերել նրա մոտ: Ո՛չ հորդորները, ո՛չ սպառնալիքները ամուսնուն ետ չէին պահում Քրիստոսի հանդեպ ունեցած հավատից: Մի օր էլ վճռեց իրագործել իր մտադրությունը: Դարանակալեց ամուսնու ճանապարհին՝ հաստ դանակով զինված:
    Որոշ ժամանակ անց երևաց ամուսինը: Նա գնում էր քրիստոնեական պաշտամունքի, սակայն մենակ չէր. նրան ուղեկցում էին երկու ընկեր: Կինը որոշեց սպասել ամուսնու վերադարձին: Բայց քիչ անց հորդառատ անձրև սկսեց: Շրջակայքում ծածկ չկար, մոտակա տեղը աղոթքաժողովի դահլիճն էր, և կինը որոշեց անձրևից պատսպարվել նախասրահում: Պաշտամունքը նոր էր սկսվել: Քարոզչի խոսքերը նախասրահում լավ լսվում էին: Դրանք սուր նետի պես խոցում էին կնոջ սիրտը: կամաց-կամաց հստակորեն նա պատկերացրեց այն ահավոր վիճակը, որում ինքը գտնվում էր: Երբ պաշտամունքն ավարտվեց, կինը մտավ դահլիճ՝ դանակը ձեռքին: Բոլորի ներկայությամբ նա պատմեց իր չար դիտավորության մասին, խոստովանեց, թե ինչն էր իրեն այդտեղ բերել: Հավատացյալներն աղոթեցին նրա համար.
«Բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի եվս շատացավ շնորհքը»։ Հռովմ. 5.20:
    Ամուսնու հետ տուն էին դառնում: Կնոջ աչքերում զղջման արտասուքներ կաին, սրտում՝ խաղաղություն: Աստծո Գառան արյամբ նա էլ փրկություն և խաղաղություն էր գտել:

Մի՛ ընկերացիր չարագործների հետ:

    Ցանած սերմնահատիկներն ուտող ագռավներին հեռացնելու համար` հողագործը որոշեց կրակել ու վախեցնել թռչուններին: Չէր նկատել, որ իր սիրելի թութակը ևս ընկերացել է ագռավների այդ խմբին: Կրակելուց հետո նա բարձրացավ պատի վրա` հետևանքը տեսնելու: Երեք ագռավների կողքին ընկած էր նաև իր սիրելի թութակի անշունչ մարմինը: Հողագործի զավակները շատ վշտացան ու հարցրին, թե ինչպես էր տեղի ունեցել դեպքը: Հոր բացատրությունը շատ կարճ էր. Վատ ընկերներին հետևելը փորձանք է բերում:
   Շատերը կան, որ դժվարությունների մեջ են միայն այն պատճառով, որ չարագործների հետ են ընկերացել: Աստված շատ հստակ ասում է. «Չարություն անելու համար` բազմությանը չհետևես»: Նաև գրված է. «Մի խաբվեք. չար ընկերակցություններն ապականում են բարի վարքերը»։ Ա Կորնթացիս 15:33
    Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Ինչքան լայն է դուռը և ընդարձակ` ճանապարհը, որ դեպի կորուստն է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով» (Մատթ. 7:13):

Ղովտի ձախողված հայրությունը

   «Մի տղամարդ կար, ով քայլում էր Աբրահամի հետ, գիտեր այն, ինչ Աբրահամը գիտեր և տեսել էր, թե Աստված ինչ էր արել Աբրահամին։ Նրա անունը Ղովտ էր։ Երբ եկավ ժամանակը, որ Աբրահամն ու Ղովտը բաժանվեին, քանի որ նրանց հոտերը և հովիվներն այլևս չէին կարող միասին լինել, Աբրահամը իսկական «ջենթլմենի» պես ասաց. «Ընտրի՛ր, որ ուղղությամբ դու գնաս, ես հակառակ ուղղությամբ կգնամ»։
   Կարդում ենք, որ Ղովտն ընտրեց գնալ Սոդոմ։ Իսկ Սոդոմը ծայրահեղ մեղավոր քաղաք էր։
Հաջորդ անգամ, երբ կարդում ենք Ղովտի մասին, տեսնում ենք, որ նա և իր ընտանիքն արդեն Սոդոմի ներսում էր ապրում։
   Այնուհետև կարդում ենք, որ երբ Աստծու դատաստանը պիտի գար Սոդոմի վրա, Ղովտը հուսահատ փորձում էր իր փեսաներին և ընտանիքին դուրս բերեր Սոդոմից։ Նրա փորձերը մեծամասամբ ձախողվեցին։
Եվ երբ նա փրկվեց և հետ նայեց ու տեսավ Սոդոմի ծխացող ավերակները, գիտակցեց, որ իր ընտանիքի շատ անդամներ կործանվել էին այդ ավերակների ներքո, և նա էր պատասխանատու այն բանի համար, որ վերջիններիս բնակեցրեց Սոդոմում։
   Հայրե՛ր, ցանկանում եմ ասել ձեզ, որ դուք կարող եք ձեր զավակներին առաջնորդել դեպի Սոդոմ, բայց չեք կարող նրանց Սոդոմից դուրս հանել։ Ինչպիսի՜ երկյուղալի պատասխանատվություն էր դրված Ղովտի ուսերին, որպես հայր, ով իր զավակներին առաջնորդեց մեղքի և դատաստանի վայր, որտեղից այդպես էլ չկարողացավ նրանց դուրս հանել»։
Դերեկ Պրինս
Աղբյուր՝ DerekPrinceArmenia

"Աղբը" կրծքի տակ: (Հետաքրքիր և ցնցող պատմություն)

   Մի երիտասարդ, մեծահարուստ գործարար ապրում էր ծնողների հետ՝ շքեղ կյանքով։ Տարիներ շարունակ, ամեն ամիս բարեգործություններ էր անում մանկատներին, ծերանոցներին, մուրացկաններին։ Ծնողների խորհրդով որոշեց գնել նաև սեփական տարածք, շենք կառուցել և այն դարձնել անտուն թափառականների ապաստան: Երիտասարդ մեծահարուստը հասավ իր նպատակին: Շինարարությունն ավարտեց։ Սկսեց հավաքել անտուն թափառականներին՝ քաղաքի փողոցներից, գետնանցումներից, մայթերից ու բոլոր այն վայրերից, որտեղ նրանք գիշերում էին։ Նրանց ապաստան տվեց իր նորակառույց շենքում՝ ամենքին տեղավորելով հարմարավետ բնակարաններում։ Ամբողջը դիտեք այստեղ

Հաւատոյ Հանգանակ

Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: 
Եւ մեկ Տիրոջ` Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն` Հոր էությունից:
Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե` արարած: Նույն ինքը` Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա` երևելիներն ու անևերույթները:

«Անմիտ» բժիշկի ապաշխարությունը

   Անհավատ մի բժիշկ միշտ ծաղրում էր Սուրբ Գիրքը, հատկապես` հարության գաղափարը:
   Մի անգամ, երբ թերթում էր Սուրբ Գիրքը` իր հերքման համար ապացույցներ գտնելու հույսով, հետևյալ տողերը գտավ. «Ինչպե՞ս են հարություն առնում մեռելները, կամ` ի՞նչ մարմնով պիտի գան»: Մտածեց, որ շատ հարմար խոսքեր է գտել, բայց աչքն ընկավ հաջորդ տողին. «Անմի՛տ, ինչ որ սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի»: «Անմիտ» բառը խոցեց նրան: Խոցեց նետ արձակող Աստծո կապարճով: Սուրբ Հոգով վերստին ծնունդ ապրեց բժիշկը և Տիրոջ հավատարիմ ծառան դարձավ: Եվ որպես հիշեցում, երբ Աստված նրա աչքերը բացեց, նա արծաթյա մի վահանակ դնել տվեց իր Սուրբ Գրքին, որի վրա փորագրված էր «Անմիտ» բառը, իսկ քիչ ներքևում` «1Կորնթ. 15:36»:
   Ճշմարտի գիտակցումը խոնարհեցնում է սխալական, սնապարծ և ամբարտավան մարդուն: «Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է. միայն հիմարները կանարգեն իմաստությունը և խրատը» (Առակ. 1:7):

Երեք մեղքերը: (Մի՛ խաբվեք)

    Ամայության մեջ մի սուրբ էր ապրում: Ապրում էր առանց մեղքի ու առավոտից գիշեր աղոթում էր Աստծուն: Բայց մշտապես, ամեն գիշեր նրա մոտ էր գալիս սատանան ու համոզում, որ մեղք գործի. սուրբին հանգիստ չէր տալիս:
    Մի անգամ էլ գալիս է ու ասում.
- Սո՛ւրբ, ես էլ քեզ մոտ չեմ գա, եթե միայն մի մեղք գործես: Ընտրի՛ր. կա՛մ մարդ ես սպանում, կա՛մ քնում մի կնոջ հետ, կա՛մ հարբում:
    Սուրբն ընկնում է մտքերի մեջ: Նա մտածում է. «Մարդ սպանելը սարսափելի մեղք է: Ո՛չ, ես դա չեմ անի: Քնել կնոջ հետ… Բայց ես մաքուր եմ և երբեք կին չեմ ճանաչել: Հարբել…Կարծես` ամենաչնչին մեղքն է: Կարելի է և մի անգամ դա անել»:
    Եվ ասում է սատանային.
- Լավ, ես ընդունում եմ քո պայմանները: Ես կհարբեմ, ու դու էլ ինձ մոտ չես գա:
-Համաձայն եմ,- ասում է սատանան ու անհետանում:
    Սուրբը գալիս է քաղաք, վաճառում իր ձեռագործները և գնում պանդոկ, որտեղ էլ մի լավ հարբում է: Մի կնոջ է հավանում և քնում հետը: Շուտով գալիս է կնոջ ամուսինը, նրանք կռվում են, և կռվի ժամանակ սուրբը սպանում է ամուսնուն:
   Այսպիսով՝ սուրբը գործում է բոլոր երեք մեղքերը, իսկ սատանան ծիծաղում է նրա վրա:
    Մի հավատացեք սատանայի ստերին, քանզի Տեր Հիսուս ասաց. «...Որովհետև ստախոս է, և ստության հայրը»: (Հովհ. 8:44)

Դա ինձ համար պետք է լիներ մի սովորական վիրահատություն (abort)

Ազգությամբ սերբ բժիշկ-մանկաբարձ Ստոյան Ադաշևիչը, որն իր կյանքում կատարել է 48 հազար արհեստական վիժեցում (աբորտ), դարձել է արհեստական վիժեցումների դեմ պայքարի կազմակերպիչը Սերբիայում: Ամբողջը դիտեք այստեղ

«Չափազանց ուրախ եմ» Հնդիկի ուրախությունը

   Մի հնդիկ վտարվեց իր տոհմից՝ Քրիստոսին հավատով ընդունելու համար: Իր այդ հավատի համար նա կրեց բազում չարչարանքներ: Մի օր ընկերներից մեկը նարն հարցրեց, թե ինչպես է դիմանում այդ բոլոր չարչարանքներին և զրկանքներին: Հնդիկը պատասխանեց.
   «Տարօրինակ է, բոլորն ինձանից հարցնում են իմ կրած նեղությունների մասին, բայց դեռ չի եղել մեկը, որ հարցնի ուրախությանս մասին»: «Ուզում ես ասել, թե Քրիստոսին հավատալով ուրախությո՞ւն ստացար»: «Չափազանց ուրախ եմ,- ասաց նորադարձ հնդիկը և երկինքը մատնացույց անելով՝ շարունակեց. - ահա՛ այնտեղ է Քրիստոսը»: Ապա ձեռքը դրեց Սուրբ Գրքի վրա. «Քրիստոս ունեմ և այս գրքի մեջ»: Եվ վերջապես ձեռքը տարավ սրտին ու բացականչեց. «Այստեղ էլ Քրիստոս ունեմ»:
    Այս դրվագը չի՞ հիշեցնում ի ծնե կույրի պատմությունը (Հովհաննես 9): Տեր Հիսուս բացեց նրա աչքերը: Ծնողները հեռացան նրանից, դպիրները ժողովարանից դուրս վռնդեցին նրան: Մնաց մենա՞կ: Ո՛չ, Տեր Հիսուսը նրա հետ էր:
    Ովքեր ընդունում են Հիսուսին, ստանալու են խաղաղություն, ուրախություն և օրհնություն:

Մի՛ զոհիր երեխաներիդ «ժամանակակից Մողոքին»

   «Քու սերնդեդ Մողոքի համար կրակէ անցնել մի՛ թողուր և քու Աստուծոյդ անունը մի՛ պղծեր։ Ես եմ Տերը (Ղևտ.18։21)։
«... Իսրայելի որդիներեն և Իսրայելի մեջ պանդխտացող օտարականներեն ով որ իր զավակներեն մեկը Մողոքին տայ, անշուշտ պէտք է մեռցուի... Ես այն մարդուն դեմ պիտի ըլլամ ու զանիկա իր ժողովրդին մէջէն կորսնցնեմ...» (Ղևտ.20։2-5)։
Ինչպես բացատրում է Սուրբ Գրոց բառարանը, Մողոքը գարշելի հեթանոսական կուռք է, որին երկրպագում էին ամորհացիները` որպես իրենց գերագույն աստվածության կամ արքայի: Այս տեղից էլ ծագել է նրա անունը (բնագրում` Մոլեխ, համապատասխանում է եբր. «մելեխ» բառին, որը նշանակում է «արքա»)։
   Թեև Աստված մահվան սպառնալիքով արգելել էր երեխաներին զոհաբերելը, սակայն Աստծո ժողովուրդը, այնուամենայնիվ, շարունակում էր պաշտամունք մատուցել Մողոքին։ Մողոքը հսկայական քարե արձան էր` ցլի մեծ գլխով և առաջ պարզված պղնձե շիկացած մարդկային ձեռքերով (շիկանում էր ներսում այրվող կրակից)։
   Թեկուզ մի ակնթարթ պատկերացրեք այդ չարագուշակ, սարսափելի իրադարձության վայրագ տեսարանը, որը տեղի էր ունենում Ենովմի որդիին ձորին մեջ (Երեմ.7։31). հսկայական կուռք, որի ներսում կրակ է վառվում, և այդ մարմնացյալ հրեշին զոհաբերվող երեխաների աղաղակ։ Ողջ-ողջ այրվող երեխաների տագնապալի, հուսահատ ճիչերը խլանում էին աղմկոտ երաժշտության մեջ։
   Գարշելի հեթանոսական ծեսը ժամանակ առ ժամանակ հարություն էր առնում Իսրայելի ժողովրդի մեջ, թեև Տերը խստորեն զգուշացրել էր, որ դա չկատարեն՝ սպառնալով այդ պղծությունն անողին կործանել ու անիծել։
   Մեր օրերում մարդիկ այդպիսի դաժանության նույնիսկ հիշատակումից փշաքաղվում են։ Մենք դատապարտում ենք անցյալը, բայց ներկայումս այդ մեղքը բազմացել է և տարածվել, օրինական տեսք է ընդունել։ Միայն թե այժմ չեն լսվում երեխաների ճիչերը. Մողոքը երեխաներին անաղմուկ է կուլ տալիս։
   Հիվանդանոցային սենյակներում մայրերը կրթված բուժանձնակազմի և ժամանակակից բուժսարքավորումների օգնությամբ անգթորեն իրենց գրկից պոկում են իրենց անպաշտպան, փոքր, բայց արդեն կյանք ունեցող և ապրել ցանկացող երեխաներին։
Աստված երեխաներին կյանք է տվել, և երեխան պետք է ապրի, բայց Մողոքը պահանջում է. «Տո՛ւր», և մայրերը, ի հեճուկս նրա՝ սատանայի, տալիս են։
   Մեծ մեղքը՝ արհեստական վիժեցումը (աբորտ), որպես անեծք հանգչում է երկրի բնակիչների վրա, և մեծ հատուցում է լինելու անմեղ սպանվածների համար։ Բայց նրանք, ովքեր գիտակցել են դա, դեռ ունեն կյանք Արարողի առջև զղջալու հնարավորություն, և Հիսուս Քրիստոսի Արյունը կլվանա այդ մեղքը նրանց հոգու վրայից։ Քանի դեռ կենդանի եք, շտապե՛ք զղջալ և ապաշխարել։
Մողոքը նվաճել է ոչ միայն այս աշխարհը, այլև երբեմն ներխուժում է քրիստոնյա ընտանիքներ։ Նա չի կարող խլել մեր երեխաների մարմինները, բայց փորձում է խոնարհեցնել մեզ, որ մենք իրեն զոհաբերենք մեր երեխաների հոգիները։ Այսօր շատ ծնողներ ընտանիքի շրջանակներում երեխաների հոգիները երկնային հացով սնելու փոխարեն թույլ են տալիս, որ երեխաները հեռուստացույցի և համակարգչի միջոցով խմեն այս աշխարհի մեղքի ու պղծության թույնը։ Կարո՞ղ են արդյոք մանկական հոգիները մնալ առողջ։ Մեղքի թույնը ախտահարում է երեխաների հոգիները, տուժում է նաև մարմինը՝ թույլ տեսողություն, խախտվում են նյարդերը, քիչ շարժունակ մկանները թուլանում են, և գլխացավն ու հյուծվածությունն ուժեղանում է։
   Դժոխքից եկող այդ ծրագրերը քրիստոնյաների տները լցնում են ճիչով, կռիվներով, պայթյուններով և սպանություններով, պղծությամբ ու բռնությամբ, ինչպես նաև դիվական շեղում ունեցող մուլտերով։ Եվ մանկական հոգիները սնվում են սուպերմենների ու բեթմենների, ուրվականների, կախարդների և մոգերի «հերոսությամբ» ու արկածներով։
    Մենք թեթևամտորեն թույլ ենք տալիս մեր երեխաներին սնվել այս աշխարհի լեշերով, նրանց համար գնում ենք դիվական խաղալիքներ, հավանություն ենք տալիս առաջին հայացքից անվտանգ թվացող համակարգչային խաղերին, երեխաներին գրանցում ենք արևելյան մենամարտի պարապմունքների և չենք մտածում, որ մենք ինքներս Աստծուց մեզ վստահված այդ թանկարժեք հոգիները հոժարակամորեն նետում ենք ժամանակակից Մողոքի շիկացած ձեռքերի մեջ։ Եվ երեխաները դանդաղ մահանում են՝ հանձնված դիվական իշխանությանը։ Չարություն, գրգռություն, ճիչ, ծեծկռտուք, անհնազանդություն՝ ահա մահացող մանկական հոգիների դառը պտուղները։
    Անցնում են տարիներ, ծերացած ծնողներն Աստծո առջև լաց են լինում իրենց երեխաների հոգիների համար, բայց հաճախ երեխաներն արդեն չեն կարող կատարել ճիշտ ընտրություն և սկսել քրիստոնեական կյանք։ Ուստի, քանի դեռ երեխաները փոքր են, մաքրե՛նք մեր տները դիվական բռնությունից, չխոնարհվենք Մողոքին, և Աստծո օրհնությունը կլինի մեզ և մեր երեխաների հետ մինչև հազար սերունդ:

Պետք է ամեն գնով փրկեր իր զավակին. (Դեպք 1988թ. երկրաշարժից)

   Ամեն օր հայրը` որդու ձեռքը բռնած, նրան տանում էր դպրոց:
-Հայրի՛կ, դու ինձ ամեն օր բերում ես դպրոց, սակայն երբեք չես գալիս դպրոցից տուն տանելու, խոսք տո՛ւր, որ այսօր գալու ես իմ հետևից…
Հայրը, մեկ վայրկյան մտածելով, պատասխանում է.
– Խոսք եմ տալիս, տղա՛ս, այսօր ես եմ գալու քո հետևից, այսօր ես եմ քեզ տանելու տուն:
Այդ օրը դեկտեմբերի 1988 թվականի Դեկտեմբերի յոթն էր, երկրաշարժի օրը: Ամբողջը դիտեք այստեղ

Քո դրամը չի կարող քեզ փրկել

    «Աստվածաշունչ ունե՞ս»,- հարցրեցին մի երիտասարդի: Վերջինս գրպանից թղթադրամների մի կապոց հանեց` ասելով. «Այս է իմ հույսի հիմքը»: «Քո դրամը չի կարող քեզ փրկել, միայն Հիսուսն է կարող հավիտենական փրկություն տալ և այն էլ ձրի: Իսկ եթե մերժես, մեղքերովդ մեռնելու ես և արժանանալու ես հավիտենական դատապարտության»: «Ես մահից չեմ վախենում: Երկու անգամ արդեն նայել եմ մահվան աչքերի մեջ` ինքնաթիռի աղետ և մեքենայի վթար»: «Այդ երկու դեպքում էլ Աստծու շնորհքն է քեզ խնայել, որ ապաշխարես: Շնորհակալությամբ ընդունի՛ր այդ շնորհը և ե՛տ դարձիր չար ճանապարհից, քանի դեռ ուշ չէ»: Երիտասարդը մտածմունքի մեջ ընկավ ու մի պահ լռեց: Ապա ասաց. «Գրեթե համոզեցի՛ր»: Եվ հեռացավ: Երկու օր անց նա վթարից մահացավ: Քսանինը տարեկան էր, արդեն նշանակված էր ամուսնության օրը ու հանկարծ...
   Արդյոք լսե՞ց Աստծու տված վերջին ազդարարությունը: Չգիտենք: Այն այսօր քեզ համար էլ է հնչում, և դու կարդում ես այս տողերը: Չե՞ս ուզում ընդունել Աստծու պատգամը: Նա ուզում է քեզ խաղաղություն տալ, փրկել, ուրախացնել, քանզի սիրում է քեզ:

Երեխաների դաստիարակությունը

   Մեկը քարոզչին հանդիմանեց, թե ճիշտ չէ մանուկներին կիրակնօրյա դպրոց ուղարկել և Սուրբ Գիրքն ուսուցանել, որ այդպիսի դաստիարակությամբ պետք չէ ներգործել դեռատի տարիքի երեխաների վրա, նրանց պետք է ազատ թողնել, որպեսզի իրենք գտնեն իրենց կյանքի ուղին: «Թող որ մեծանան, և երբ չափահաս դառնան, իրենք կընտրեն իրենց նախասիրած դավանանքը»,-ասաց նա:
   Մի քանի օր անց քարոզիչն այդ մարդուն իր պարտեզը հրավիրեց: Վերջինս ընդունեց հրավերը և եկավ: «Անկարելի է սրան պարտեզ կոչել»,-գոչեց նա: Պարտեզում ցաքուցրիվ, անկանոն աճել էին տեսակ-տեսակ խոտեր: «Ես ոչ մի ազդեցություն չեմ գործել, թողել եմ, որ աճեն ազատ ու պտուղ տան` որն ինչ կուզի»,-ասաց քարոզիչը:
Մի՞թե սա մարդու բնական պատկերը չէ: Եթե Փրկիչ չունենք, եթե մեր հոգիները խնամող չունենք, միայն անպետք պտուղ կարող ենք տալ, քանի որ չարն է մտած մեր սրտի խորքը և ոչ թե բարին: Եվ որքան մեծանանք ու հասակ առնենք, այնքան ավելի կարծրանալու են մեր սրտերը և չենք ցանկանալու ապաշխարել:

Բաց թողած ամենածանր մեղքը

   Քրիստոնյա քարոզչի մոտ եկավ մի երիտասարդ և իր սիրտը բացեց նրա առջև՝ մեկը մյուսի ետևից խոստովանելով մեղքերը: Տիրոջ ծառան համբերությամբ լսում էր: Երբ երիտասարդն ավարտեց, քարոզիչը սկսեց բացատրել Հիսուսի խաչելության իմաստը, հայտնելով, որ Աստծո Որդու արյունը մաքրում է բոլոր մեղքերը: Քարոզիչն ասեց նաև, որ Հիսուսի՝ Գողգոթայի խաչի թափած արյունը հեղվել է և երիտասարդի համար: Երիտասարդն այնպիսի հանցանք էր կատարել, որ չհավատաց, թե Աստված կարող է իրեն ներել:
   Քարոզիչը բացեց Ավետարանը. «Նրան հավատացողը չի դատապարտվիլ, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է. Որովհետեւ չհավատաց Աստուծո միածին Որդու անունին» (Հովհ. 3.18)։ Ապա ավելացրեց. «Բավական ծանր մեղքեր էիր խոստովանում քիչ առաջ: Բայց ամենածանր մեղքը բաց թողեցիր: Չես հավատում, որ Աստված քեզ փրկություն է առաջարկում: Աստված ստախոս չէ: Հավատա՛ Իր խոսքերին: Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Նա քեզ ներում է շնորհում»: Ապա ընթերցեց.
   «Որդուն հավատացողը հավիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չհնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծո բարկությունը մնում է նրա վրա»: Աստծո խոսքերը դիպան երիտասարդի սրտին…
   Ով որ հավատում է Աստծո Որդուն, վկայությունն ունի իր անձում. Ով որ չի հավատում Աստծուն, ստախոս է արել Նրան. Որովհետեւ չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր Որդու մասին։ 1 Հովհ. 5.10

Աստվա՛ծ իմ, ինձ հեռուստացույցի վերածիր

   Տարրական դասարանների ուսուցչուհին մի անգամ հանձնարարում է աշակերտներին շարադրություն գրել. «Ինչ կցանկանայի Աստծուց» թեմայով: Երեկոյան, երբ նա ստուգում էր շարադրություններից մեկը, անչափ զայրանում է: Քիչ անց ներս է մտնում ամուսինն ու տեսնում, որ կինը լալիս է:
- Ի՞նչ է պատահել,- հարցնում է նա:
- Կարդա՛, – պատասխանում է ուսուցչուհին ու մեկնում տետրը:
Ամուսինը կարդում է.
   «Աստվա՛ծ իմ, այսօր Քեզանից հատուկ մի բան եմ խնդրում՝ վերածի՛ր ինձ հեռուստացույցի: Ես ցանկանում եմ գրավել նրա տեղը: Ուզում եմ ապրել այնպես, ինչպես հեռուստացույցը մեր տանը: Թող ես հատուկ տեղ ունենամ և ողջ ընտանիքիս հավաքեմ շուրջս, որպեսզի նրանք ինձ լսեն առանց ընդհատելու և հարցեր չտան, երբ խոսում եմ: Ցանկանում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ցանկանում եմ հորս ընկերակցել, նույնիսկ երբ նա հոգնած տուն է վերադառնում: Որպեսզի մայրս, ինձ անտեսելու փոխարեն, գա ինձ մոտ: Ուզում եմ, որ գոնե երբեմն ծնողներս ամեն բան մի կողմ թողնեն և մի փոքր ժամանակ ինձ հետ անցկացնեն: Աստվա՛ծ իմ, ես շատ բան չեմ խնդրում… Պարզապես ցանկանում եմ ապրել այնպես, ինչպես ցանկացած հեռուստացույց»:
- Սոսկալի է: Խե՜ղճ տղա, – բացականչում է ուսուցչուհու ամուսինը, – այս ի՞նչ տեսակ ծնողներ ունի…
Ուսուցչուհին` արցունքն աչքերին, պատասխանում է.
- Սա մեր որդու շարադրությունն է…

Դժոխքում կրոն չկա..

   Մի երիտասարդ ճամփորդում էր նավով: Երեք տարբեր առիթներով իր հետ խոսել էին ապաշխարության մասին: Թեպետև հակառակ ոչինչ չուներ Ավետարանի հանդեպ, սակայն մտքով բոլորովին չէր անցնում, թե նավի վրա էլ պիտի զբաղվի այդ խնդրով:
   Հազիվ էր նավը հեռացել ափից, երբ մի խումբ երիտասարդներ հոգևոր ծանոթ մի երգ երգեցին: Սա վեր էր ամեն ինչից. լցվեց համբերության բաժակը և նա հեռացավ տախտակամածից:
   Դեմ առ դեմ հանդիպելով նավաստիներից մեկին` զայրացած բացականչեց. «Չկա՞ մի տեղ, որ մարդ կարողանա հեռու փախչել կրոնից»: Նավաստին ծիծաղեց և ասաց. «Օ՛, այո՛, դժոխքում կրոն չկա»:
   Աստված Իր մեծ սիրով ու ողորմությամբ գործածեց այս պատասխանը, որպեսզի ճամփորդ երիտասարդին մտածելու տեղիք տա: Սուրբ Հոգին այդ մտածմունքը դուրս չհանեց նրա մտքից ու նրան տարավ Տեր Հիսուսին, և նա ապաշխարեց: Նավաստին էլ, իր հերթին, չէր կարողանում մոռանալ այն, ինչ ասաց այդ երիտասարդին: Այս միջադեպը նրան էլ ստիպեց խորհել իր վիճակի մասին, հավատաց և ընդունեց Տեր Հիսուսին` որպես իր անձի Փրկիչ, ու փրկվեց:

Կյանքս նվիրեցի... (Սա Քրիստոսի աղքատանալու մի փոքրիկ օրինակն է):

   Մարսել քաղաքը, որ Ֆրանսիայի հարավային մասում է կառուցված, շատ նշանավոր է իր գեղեցիկ պարտեզներով: Սակայն նախկինում այդպես չէր: Կար ժամանակ, որ Ֆրանսիայի այդ տարածաշրջանը անջուր էր, քանի որ այդտեղ ջրի աղբյուր չկար: 1837-1848 թվականներին տառապում էին ջրի սակավությունից:Դյուրանս գետը առատ ջուր ուներ, սակայն 97 մղոն հեռու էր քաղաքից: Մարսելում ապրում էր Կիզո անունով մի մարդ, որ գիշեր-ցերեկ աշխատում էր և մեծ խնայողությամբ դրամ էր կուտակում: Շարունակությունը տեսանյութում
Հատված՝ Տիմոթեոս Չորպաճեանի (Հրաշալի դեպքեր) գրքից

Մորս խրատը Տիրոջը գտնելու միջոց եղավ

   Մի քարոզիչ հետևյալը պատմեց. «Ուսանողական տարիներին, երբ ճամփորդում էի մորս հետ, վերջապես քաջություն ունեցա նրան ասելու.
-Մա՛յր, այլևս Աստվածաշունչ չեմ կարդալու: Շատ դժվար ու անհասկանալի բաներ կան նրա մեջ: Այնքան հակասություններ կան, որ չեմ կարող ըմբռնել:
   Մայրս ժըպտաց ու պատասխանեց.
-Որովհետև միանգամայն այլ կերպ ես կարդում:
-Ինչպե՞ս այլ կերպ: կարդում եմ բնագրից թարգմանվածը:
Մայրս ասաց.
-Հիշո՞ւմ ես, որ պատերազմի պատճառով հեռացել էիր տանից: Մոտ երկու տարի գրում էի քեզ տան անցուդարձի մասին: Նամակներիդ մեջ նշում էիր, որ շատ բաներ հասկանալի չեն. տանից հեռու գտնվելով` չէիր կարող հետևել տան անցուդարձին, քանզի ինչպես ինքդ էիր ասում, մեր կյանքը լրիվ փոխված էր: Աստվածաշունչն էլ մի նամակ է, կենդանի Աստծո նամակը` ուղղված քեզ: Եթե չես հասկանում, սխալը քո՛ մեջ է: Ուրեմն հեռու ես երկնային Հորից, որ չես հասկանում:
    Մորս խրատը Տիրոջը գտնելու միջոց եղավ»:

Թ. Չոբանյանի վկայությունը

   Ես Թեհմինե Չոբանյանն եմ, քսանինը տարեկան, Ավանի եկեղեցու անդամ: Տասներկու տարի հավատքի մեջ լինելով՝ ութ տարի իմ անհավատության պատճառով տառապել եմ մի հիվանդությունից, որի մասին բժիշկներն անգամ գաղափար չունեին: Դիմել եմ շատ մասնագետների, անցել եմ շատ հետազոտություններ, սակայն ամեն բան զուր էր:
   Շատ անգամներ վիճակս վատանում էր. կորցնում էի գիտակցությունս, չէի կարողանում հիշել նույնիսկ ամենամոտիկ մարդկանց: Ամբողջը դիտեք այստեղ
Նյութի աղբյուր՝ Բարի Լուր ամսաթերթ
Կարդում է՝ Սուսաննա Սարգսյանը

Իրական արժեքը կհասկանա միայն մասնագետը. (առակ):

Մի օր մի երիտասարդ տղա վարպետի մոտ է գնում և ասում.
-Ես ինձ այնքան անպետք և խեղճ եմ զգում, որ ապրելու ցանկություն չունեմ: Շուրջբոլորս ասում են, որ անհաջողակ եմ և հիմար: Խնդրո՜ւմ եմ օգնե՛ք ինձ: Ամբողջը դիտեք այստեղ
Կարդում է Արևիկ Դաբաղյանը

Ատում էի հորս, ուզում էի սպանել նրան:

Հիշում եմ մանկությունս, երբ հայրս քաղաքի ամենամոլի հարբեցողն էր: Նրան համարյա թե չեմ տեսել սթափ վիճակում: Դպրոցում ընկերներս ծիծաղում էին վրաս ու ծաղրում: Ծաղրում էին հորս, որ հիմարի պես պառկում էր փողոցի առվի մեջ: Նրանց կատակներն ինձ խորապես վիրավորում էին, բայց երբեք թույլ չէի տալիս, որ որևէ մեկն իմանար դա:
Ջոշ Մաք-Դաուելի վկայությունը: Դիտեք այստեղ

- Հրաշք է, - բացականչում է նա:

   Հանդիպում են անհավատն ու իմաստունը: Անհավատն իմաստունին փորձում է համոզել, որ Աստված չկա և անհեթեթություն է հավատալ, որ ինչ-որ մեկն է ստեղծել մեզ շրջապատող աշխարհը: Իմաստունը, չփորձելով առարկել, ասում է, որ կայցելի մի քանի օր անց: Մի քանի օր անց իմաստունն այցելում է անհավատին ու նրան մի գեղեցիկ նկար տանում: Անհավատն անչափ ուրախանում է, քանի որ երբեք այդքան կատարյալ գեղեցկություն չէր տեսել: Ամբողջը դիտեք այստեղ
Կարդում է Գոհար Հարությունյանը

Քրիստոսին մերժող գերմանացի պաշտոնյան:

Գերմանիայում մի պաշտոնավոր մարդ իր կնոջը տանում է ծննդատուն: Կնոջը պառկեցնում են մաքուր սենյակում՝ հարմարավետ մահճակալի վրա: Սակայն երբ պաշտոնյան չորս կողմն է նայում, ուշադրությունը գրավում է պատից կախված Քրիստոսի խաչելության նկարը: Ամբողջը դիտեք այստեղ
Հատված՝ Տիմոթեոս Ճորպաճեանի (Հրաշալի դեպքեր) գրքից

Անհավատ դեղագետի ապաշխարությունը

   Մի հավատացյալ երիտասարդ ընկերանում է անհավատ դեղագետի հետ ու հրավիրում իր տանը ճաշելու: Երկար զրուցելուց հետո, նա առաջարկում է ընկերոջը, վերցնել Աստծո Խոսքից մի համար` մշտական իր մոտ պահելու համար: Անհավատ երիտասարդը հազիվ է համաձայնվում, բայց չի մերժում ընկերոջը: Նա պատահական մի համար է վերցնում որի վրա գրված է լինում.
   «Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ»: Երիտասարդը ծիծաղում է ու ասում. «Այդ ին՞չ նեղություն պիտի պատահի ինձ, որ ես Աստծուն կանչեմ»:
   Խոսքերն ասելուց հետո աստվածաշնչյան համարը դնում է իր ծոցագրպանը և հեռանում: Մի օր ուշ երեկոյան դեղատան մեջ նստած, իր մոտ գալիս է մի աղջնակ ու դեղ գնում իր մայրիկի համար, ով համարյա արդեն մահացու վիճակում էր: Նա տալիս է դեղորայքը և աղջիկը հեռանում է: Հանկարծ նա աչքը գցում է աղջկա տված դեղատոմսին ու տեսնում, որ փոխանակ համապատասխան դեղը տալու, տվել էր ամենաբարձր դոզայով ուրիշ դեղորայք: Նա սարսափում է, քանի որ գիտեր, րոպեներ անց նրա մայրը պիտի մահանար: Անմիջապես դուրս է վազում դեղատնից ու նայում, որ ոչ ոք չկա, աղջիկը արդեն գնացել էր, իսկ դրսում արդեն մութ էր: Ներս է գալիս ու տագնապած պտտվում: Հանկարծ հիշում է աստվածաշնչյան այն համարը, որ վերցրել էր ընկերոջ տանից, հանում է այն ծոցագրպանից և ասում. «Աստված, մինչև հիմա քեզ չեմ հավատացել, բայց եթե դու հրաշք գործես և այդ դեղը չհասնի այդ կնոջը, ես խոստանում եմ, որ ամբողջ կյանքում քեզ կծառայեմ»: Աղոթելուց հետո խաղաղվում է ու սպասում, որ ինչ որ բան կփոխվի: Դեռ մեկ ժամ չանցած կրկին դեղատուն է գալիս նույն աղջիկը և ասում. «Բժիշկ, վազեցի ընկա, դեղը ձեռքիցս ընկավ կոտրվեց, ինձ նոր դեղ կտաս՞»: Բժիշկը այլևս չեր լսում աղջկա խոսքերը, այլ իր աչքերը երկինք հառած փառք էր տալիս Աստծուն:
   «Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ»
Սաղմոս 50.15

Հրաշքով փրկված կինը: (Եկեք հարգենք մեր շուրջը եղող մարդկանց)

Մի կին աշխատում էր մսի արտադրամասում: Մի անգամ աշխատանքի ավարտին նա գնում է սառնարանխցիկ՝ ինչ-որ բան ստուգելու: Հանկարծ դուռը փակվում է, ու նա մնում է այդ սառը սենյակում փակված: Դիտեք այստեղ

Երեք խրատական պատմություն (Տեսանյութ)

Եզովպոսի առակներից մեկում ասվում է. «Ծարավից տոչորվող թռչունը տեսավ կտավի վրա նկարված գավաթով ջուր: Նույնիսկ չկաս կածելով, որ դա ընդամենը նկար է, նա թռավ դեպի այն՝ թևերն ուժեղ թա փահարելով: Ամբողջ ուժով հարվածվեց նկարին ու հարվածից տուժեց: Թևերը կոտրելով՝ նա ընկավ գետնին ու սպանվեց պարապ երեխաների կողմից»: Ամբողջը դիտեք այստեղ
1 Եզոպոսի առակը
2 Մուրացկանը
3 Մի՛ մերժիր քո ազատարարին

Հուսալի ուղեկիցը

   Դուռը բախեցին: Բացեցի այն: Ներս մտավ մի մարդ, և ասաց, որ ինքը ջախջախված մի նավի նավապետն է: Ձեռքի մեջ մի քանի դահեկան դրի: Նա շնորհակալություն հայտնեց ինձ ու կարծես ուզեց վերադարձնել, ապա ասաց. «Երկար է ձամփորդությունս, բայց մտահոգ չեմ, որովհետև հուսալի ուղեկից ունեմ»:
   «Բախտավոր ես»,-ասացի,-«շատ դժվար է մենակ ճամփորդել: Ո՞վ է այն»: «Աստված, ահա՛»,-պատասխանեց նա և վերարկուի գրպանից հանելով Նոր Կտակարանը, ասաց. «Ահա՛, Նրա խոսքերն են ուղեկցում ինձ, երբ խոսում եմ Իր հետ, պատասխանը գտնում եմ այս գրքում: Ուստի, միշտ էլ խաղաղությամբ եմ ճամփա գնում»: Ապա կրկին շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ:
   Նրա խոսքերը նիզակի պես խոցեցին ինձ: Բնավ չէի խորհել Աստծո մասին: Այն ինձ թվում էր շատ հեռվում գտնվող մի անորոշ զորություն: Մինչդեռ այս մարդն այնպես խոսեց Նրա մասին, կարծես մոտիկից գիտեր Նրան: Գրպանի Նոր Կտակարանը ինձ հիշեցրեց, որ Աստվածաշունչ բոլորովին չէի կարդացել:
   Այս փոքրիկ միջադեպը շուտով մոռացվեց, բայց անհետ չկորավ: Այն զորավոր ներգործություն թողեց ինձ վրա` փոխեց կյանքս:
Փա՛ռք Աստծուն, որ ինձ էլ փրկեց, փա՛ռք Հիսուս Քրիստոսին:

Հոր նվերը (շատ հուզիչ և խրատող պատմություն)

Մի երիտասարդ տղա պատրաստվում էր իր ավարտական երեկոյին: Շատ ամիսներ նա երազել էր մի գեղեցիկ սպորտային մեքենայի մասին, որը ցուցադրված էր ավտոմեքենաների սրահում: Նա գիտեր, որ հայրը կարող էր գնել այդ մեքենան, և հորն ասել էր, որ դա իր միակ ցանկությունն է: Ամբողջը դիտեք այստեղ

Անմոռանալի վկայություն սկեսրոջս մասին

Սկեսուրս ուներ շատ հիվանդություններ և տարել էր մի քանի տարբեր վիրահատություններ: 12 տարի ապրում էր առանց տեսողության: Մի քանի անգամ ընկել էր մահամերձ վիճակների մեջ, բայց աղոթքների շնորհիվ Աստված ողորմություն էր արել նրան: Ամբողջը դիտեք այստեղ
Նյութը տրամադրել է Խաղաղություն բլոգին Սուսաննա Սարգսյանը

Աստծո հրաշք պատասխանը իր զավակի աղոթքին:

Բժիշկ Մարկը ուռուցքաբանության ոլորտում շատ հայտնի դեմք էր: Մի օր նա պատրաստվում էր մեկնել այլ քաղաք` մասնակցելու մի գիտաժողովի, որի շրջանակներում իրեն պետք է մրցանակ հանձնվեր ուռուցքաբանության ասպարեզում մեծ հաջողությունների հասնելու համար: Նա շատ հուզված էր, քանի որ այդ գիտաժողովում պետք է գնահատվեր ողջ կյանքի ընթացքում իր կատարած աշխատանքը: Սակայն թռիչքից երկու ժամ անց ինքնաթիռը, որում գտնվում էր բժիշկը, ինչ-որ տեխնիկական անսարքությունների պատճառով հարկադրված վայրէջք կատարեց մոտակա օդանավակայանում: Ամբողջը դիտեք այստեղ
Բարի լուր

Մոր միակ ցավը.

   «Մայրս իսկական քրիստոնյա էր, բայց ավա՜ղ, ես հակառակ էի Աստծուն: Եվ չնայած նախատում էի բոլոր նրանց, ովքեր փորձում էին ինձ հետ խոսել հոգևոր բաների մասին, սակայն մորս լսում էի առանց հակաճառելու, որովհետև նրան սիրում էի ամբողջ սրտով: Բայց սրտումս չպահեցի նրա զգուշացումները: Հոգնած` ինձ համոզելու նրա ջանքերից, որ ապաշխարեմ, տանից հեռացա:
   Բավական ժամանակ անցավ, մի օր էլ հեռագիր ստացա, ուր ասվում էր, որ եթե անհապաղ տուն չվերադառնամ, մորս այլևս ողջ չեմ տեսնի: Կտրեցի-անցա երկար ճանապարհը… բայց ուշ էր: Ինձ առաջնորդեցին նրա սենյակը. Մայրս մահացել էր: Ձեռքի մեջ մի գրություն կար. «Սիրելի՛ զավակս, քեզ կրկին տեսնելու հույս չունեմ: Միակ ցավս այն է, որ քեզ Աստծո հետ անհաշտ թողած եմ հեռանում»:
   Այս խոսքերը խոցեցին ինձ: Պատկերացրի, որ կանգնած եմ Աստծո առաջ ու հաշիվ պիտի տամ Նրան: Հուղարկավորությունից հետո ծունկի եկա Աստծո առաջ և խոստովանեցի մեղքերս»:

Ամուսինս ամեն բառ ասում էր, բացի Հիսուսից:

2005 թվականի հունվարի 16-ին ամուսնուս կրծքավանդակի շրջանում ծանր ցավեր սկսվեցին: Մեկ ամբողջ օր նա սպասում էր աստվածային բժշկության` բժշկի չգնալով: Շատ համոզելուց հետո հասցրեցինք հիվանդանոց: Պարզվեց, որ նա ինֆարկտ է ստացել:
Այս դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի շրջ. Ծիածան գյուղում 2005 թվականին: Ամբողջը դիտեք այստեղ

Բանաստեղծի վերջին նամակը

    Անգլիացի մի հռչակավոր բանաստեղծ, որ իսկական քրիստոնյա էր, իր մահից տասներկու օր առաջ հետևյալը գրեց իր մտերիմ ընկերոջը.
«Այս աշխարհի լավն ու հաճելին իմանալու փորձառությունն եմ ունեցել: Եվ այժմ կցանկանայի հստակեցնել միտքս. առողջությունը մեծ պարգև է, բախտը պատվավոր ձևով ձեռք բերված բան է:
   Ազգակիցներն ու հավատարիմ ընկերները մեծ օրհնություն են : Սակայն, մեծագույն օրհնությունը քրիստոնյա լինելն է: Կյանքիս ընթացքում շատ եմ չարչարվել` պայքարելով նեղություների դեմ:
   Հիվանդության պատճառով վերջին երեք-չորս տարիներին սենյակիցս դուրս չեմ եկել: Այս վիճակիս, երբ առողջանալու հույս չկա և մահվան ճանապարհի մեջ եմ, կարող եմ վստահեցնել քեզ, որ ողորմած Աստված, իրոք, իր խոստումները հարգում է բոլոր նրանց հանդեպ, ովքեր Աստծուն են փնտրում:
   Հակառակ այն բանի, որ ցավ ու տանջանքի մեջ եմ, բայց խաղաղ եմ . Նա ինձ խաղաղություն տվեց: Նրանք, ովքեր կգտնեն և կսիրեն Աստծուն և ամեն բան նրա ձեռքը կհանձնեն, օրհնված են հավիտյան:
Արժե ընդունել Տեր Հիսուսին`իբրև անձիդ Փրկիչ»:

Սատանայի բանսարկությունը բացահայտվեց (վկայություն)

   «Վասն զի ծածուկ բան մը չկա, որ չհայտնվի. և գաղտուկ բան մը չէ եղած, որ երևան չելլէ» (Մարկ. 4:22):
   Այս Խոսքն ինձ համար ճշմարիտ և իրական է, որովհետև ոչ միայն հավատացել եմ այս Խոսքին, այլ այն կատարվել է իմ կյանքում:
   1992 թ. ամռանն էր: Ամուսնուս ազգականը, որն իր ընտանիքով ապրում էր Ուկրաինայում, մահացավ, և ընտանիքը նրան բերեց Հայաստան` հուղարկավորելու: Մահացածի տղային` Հայկին, որը 17 տարեկան էր, հյուրընկալեցինք մեր տանը: Ամառվա շոգին չդիմանալով, նա բացում էր մեր տան բոլոր պատուհաններն ու դռները, անգամ բաց էր թողնում տան դրսի դուռը, և միջանցիկ քամին ամբողջ օրը պտտվում էր տան մեջ:
   Ես վախենում էի, որ երեխաներս կմրսեն, բայց անհարմար էի զգում նրան արգելել` մտածելով հյուրին չնեղացնել: Հաջորդ օրը Հայկը տղայիս տարավ պատշգամբ և սկսեց խաղալ նրա հետ: Հանկարծ նա բարձրացրեց տղայիս, մի ձեռքով բռնեց երկու ոտքերից ու գլխի վրա կախած պահեց օդի մեջ, այն էլ պատշգամբից դուրս, 8 հարկ բարձրության վրա (մենք ապրում էինք 8-րդ հարկում): Այդ ժամանակ ես միջանցքում էի և երբ տեսա, որ տղայիս կախել է պատշգամբից դուրս, սիրտս նվաղեց, որտքերս թուլացան, շունչս պահած, վախը սրտիս մեջ, սառած հայացքով նայում էի ու վախենում էի ձայն հանել: Չեմ կարող ասել, թե որքան տևեց այդ սարսափազդու պահը, բայց, փառք Աստծուն, Հայկը ետ վերադարձրեց տղայիս ու իջեցրեց գետնի վրա: Ես փառք տվեցի Աստծուն, որ երեխայիս փրկեց մահից, Հայկին չնախատեցի և ամուսնուս էլ չպատմեցի այդ «սարսափ» խաղի մասին: Մի քանի օր հետո տղայիս ջերմությունը բարձրացավ, քանի որ մրսել էր: Ես նրա հետ տեղափոխվեցի հիվանդանոց, որտեղ երեխայի մոտ հայտնաբերվեց սուր բրոնխիտ և թոքաբորբ հիվանդությունը: Երբ սկեսուրս հարցրեց, թե ամառվա շոգին ինչպես մրսեց երեխան, ես նրան պատմեցի կատարվածի մասին, բայց վախենալով անախորժ խոսակցություններից, խնդրեցի նրան որ ոչ ոքի չասի այդ մասին: Սկեսուրս չդիմանալով` ասում է Հայկի մորը, մայրը հարցնում է Հայկին, իսկ նա ասում է, թէ նման բան չի եղել: Հայկի մայրը, որը վշտի մեջ էր ամուսնու մահվան պատճառով, գնում է գուշակի մոտ: Գուշակը նրան ասում է. «Ձեր բարեկամների մեջ մի երիտասարդ կին կա, որի երեխան հիվանդ է, նա քեզ համար վատ բան է խոսել, այդ պատճառով էլ նրա երեխան հիվանդացել է, լավ կլիներ, որ իրեն չար բան պատահեր, ոչ թէ երեխային»: Այս խոսքը լսելով` Հայկի մայրը չարանում է իմ դեմ և լցվում է ատելությամբ` հաստատ համոզվելով, որ ես զրպարտել եմ Հայկին: Այդ ընթացքում մենք գտնվում էինք հիվանդանոցում, բայց մեզ չայցելեցին ոչ Հայկը, ոչ էլ նրա մայրը:
   Երկար բուժումներից հետո տղայիս հետ վերադարցանք տուն: Ես փառք տվեցի Աստծուն, որ երեխաս ողջ մնաց, և Աստված կատարեց ևս մի հրաշք` իմ հիշողությունից ջնջեց ամեն բան, և ես մոռացա Հայկի արածները: Ես նույն սիրով ու հարգանքով էի վերաբերվում այդ ազգական ընտանիքի հետ, նույնիսկ նվերներ էի ուղարկում նրանց (նրանք ապրում էին Ուկրաինայում):
Տարիներ հետո Հայաստան եկավ Հայկի մայրը: Ամուսնուս հետ նրան հյուրընկալեցինք մեր տանը, տարանք տեսարժան վայրեր, կազմակերպեցինք հյուրասիրություններ: Ես նրան վկայեցի Աստծու մասին և խնդրեցի, որ կարդա Ավետարանը: Նա ինձ լսում էր սառած ու կասկածամիտ հայացքով, իսկ ես չէի հասկանում դրա պատճառը, քանի որ բոլորովին մոռացել էի այն դեպքի մասին և չգիտեի, որ այդ կինը ատում է ինձ: Երեք օր հյուրընկալելուց հետո, նվերներով ճանապարհեցինք նրան:

Ամենից լավ դեղատոմսը

   Կյանքի դժվարություններից ջղային դարձած մի կին այցելեց քրիստոնյա բժշկի: Կնոջը համբերությամբ լսելուց հետո բժիշկն ասաց. «Ձեզ համար ամենալավ դեղը Սուրբ Գիրքն է: Կարդացե՛ք այն օրական մեկ ժամ: Մեկ ամիս անց դարձյալ կգաք ինձ մոտ»: Կինը չէր սպասում նման պատասխանի և բարկացած դուրս եկավ բժշկի մոտից: Տանը, երբ արդեն հանդարտվել էր, անդրադարձավ առավոտվա միջադեպին: «Գուցե փորձեմ այդ դեղատոմսը, միևնույնն է, դրանից ո՛չ առողջությունս եմ վտանգում, և ոչ էլ որևէ դրամական վնաս եմ կրում»: Եվ նա փորձեց վերհիշել, թե վերջին անգամ երբ էր բացել Սուրբ Գիրքը: Այո՛, առօրյա հոգսերը, աշխարհիկ դժվարությունները նրան հեռու էին պահել Աստծո Խոսքը կարդալուց և աղոթելուց:
   Նա սկսեց կատարել բժշկի խորհուրդը: Մեկ ամիս անց նա կրկին բժշկի մոտ էր: «Տեսնում եմ, հնազանդ հիվանդ էք եղել, այժմ ցանկանո՞ւմ եք, որ փոխեմ ձեր դեղատոմսը»,-ասաց բժիշկը: «Ո՛չ, բժի՛շկ, ո՛չ, ես զգում եմ, որ փոխվել եմ: Ինչպե՞ս կռահեցիք, որ դրա կարիքն ունեմ»: «Ես ձեզ իմ անձնական դեղատոմսն եմ տվել, որովհետև լավ գիտեի, թե ինչ արդյունք պիտի տա»:
   Դո՛ւ էլ գործածիր նույն դեղատոմսը:

Որքա՞ն ժամանակ ես մնում սենյակում

    Աղոթելը մեծագույն բանն է, որ մենք կարող ենք անել. այն լավագույնն անելու համար պետք է հանդարտություն, ժամանակ և խոհեմություն ունենալ:
    Մենք ամեն օր պետք է սովորենք աղոթքի արժեքը և ամեն օր մտնենք աղոթքի դպրոցը: Չկա ուրիշ մի բան, որ սովորելու ավելի շատ ժամանակ պահանջի, քան աղոթքը:
    Աղոթքին հատկացված ավելի շատ ժամանակն ու ավելի վաղ ժամերը հրաշքի ազդեցությունը կվերակենդանացնեն և կկազդուրեն վնասված հոգևոր կյանքերը: Աղոթքին հատկացված ավելի շատ ժամանակն ու ավելի վաղ ժամերը սուրբ կյանքով կարտահայտվեն:
    Մեր սենյակներում Աստծո հետ մնալու մեր կարողությունը որոշում է սենյակից դուրս Աստծո հետ լինելու մեր կարողությունը: Սենյակի մեջ հապշտապ եղած առանձնացումները խաբուսիկ են և ապարդյուն: Դրանցով երբեմն ոչ միայն մոլորվում, այլև կորցնում ենք շքեղ պարգևները:
    Սենյակի մեջ մնալը դաստիարակում և օգտակար է լինում: Դրանցով ենք սովորում, և մեծագույն հաղթանակները հաճախ արդյունք են մեծ սպասման՝ սպասել, մինչև բառերն ու ծրագրերը սպառվեն, և լուռ ու համբերող սպասումը շահի պսակը:
    Հիսուս Քրիստոսը հարցնում է որոշակի շեշտով. «Աստված իրավունք պիտի չանի՞ նրանց, ովքեր գիշեր ու ցերեկ աղաղակում են Իրեն» (Ղուկաս 18:7):
    Ինչպիսի՞ն է քո աղոթքի կյանքը: Որքա՞ն ժամանակ ես մնում սենյակում…
Ե.Մ. Բաունձ: «Զորություն աղոթքի միջոցով»

Քաղցկեղով հիվանդի բժշկությունը (վկայություն)

Մանուշակ Մարգարյանը Իջևան քաղաքից է: Նա գանգատներ ուներ եւ դիմել էր բժշկի: Ստուգման արդյունքում պարզվել էր, որ նա միոմա ունի, և շտապ ուղարկել էին Դիլիջան` վիրահատության: Վիրահատության ժամանակ բժիշկը հայտնաբերել էր, որ դա ոչ թե միոմա է, այլ` չարորակ ուռուցք: Ամբողջը դիտեք այստեղ

Աստծո բժշկությունը (վկայություն)

   Աղջիկս 1994 թվականին տասնութ տարեկան հասակում անսպասելիորեն մահացավ: Նրա մահից հետո չորս օր անց ինձ մոտ հայտնաբերվեց “Բ” խմբի դեղնախտ: Ինձ ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց:
Հիվանդությունից բացի ես մեծ սթրեսներ էի տանում, ապրում էի առանց մխիթարության:
   1995 թվականին Հիսուսին ընդունեցի սրտումս և մխիթարվեցի: Երկար տարիներ տառապում էի այդ հիվանդությունից, շատ գումարներ էի ծախսել, բայց անօգուտ: Այդ ընթացքը տևեց տասնհինգ տարի:
   2010 թվականին հետազոտվեցի և պարզվեց, որ հին հիվանդություներից բացի ավելացել է նաև շաքարային դիաբետ: Բժիշկը դեղեր նշանակեց, բայց ես հրաժարվեցի: Իմ մեջ առաջացել էր բժշկության հավատք: Հավատում ու վստահում էի Աստծուն: Նոյեմբերի վերջն էր, հոգևոր քույրս զանգեց և ասեց, որ Բանգլադեշի տարածքում բժշկության պաշտամունք է լինելու: Ես պատասխանեցի, որ կգամ: Գնացի: Աղոթքի ժամանակ ես զգում էի, որ Տերն աշխատանք է անում ինձ վրա. ամբողջ մարմինս փշաքաղվեց և որովայնումս սուր ցավեր զգացի: Աղոթքը դադարեց, հետո էլի շարունակվեց: Զգացի, որ ստամոքսս ուժեղ կպավ մեջքիս, ես թեթևացա: Նման բան երբեք չէր եղել:
   Հունվարին գնացի պոլիկլինիկա: Ինձ բուժող բժիշկը, ում հսկողության տակ էի գտնվել երկար տարիներ, իմ արտաքին ամբողջ տեսքը տեսնելուվ (տարիների ընթացքում ես շատ էի հյուծվել)` ասաց. «Գիտե՞ս, դու բուժվել ես»: Ես նրանցից սոնոգրաֆիայի ուղեգիր խնդրեցի: Սոնոգրաֆիայից հետո բժիշկն ասաց, որ ես իզուր եմ եկել, որովհետև լյարդս բուժված է, ենթաստամոքսային գեղձը դիֆուզվել է և իր նախքին դիրքում է, շաքարը նորմալ է, ամեն ինչ կարգին է: Ես փառք տվեցի Աստծուն: Ճանապարհին տուն գնալիս աղոթում էի.
«Տե՜ր Աստված, իմ գործը ո՞րն է, որ Դու բժշկի բերանով էլ ես խոսում»: Միտքս բացվեց` վկայիր: Պետք է վկայեմ, որովհետև սա Աստծու փառքն է:

Քաղցկեղով հիվանդի երկինք գնալը: Անահիտ (վկայություն)

Անահիտը ծնվել է 1960 թվականին Արտաշատ քաղաքում: Ունեցել է ամուսին, երկու զավակ: Ննջել է 2009թվականին քաղցկեղ հիվանդության պատճառով: Իր վերջին օրերի վկայությունն այն մասին, թե ինչպես է Աստված պատրաստել երկինք տանելուն: Նյութի աղբյուր՝ Բարի Լուր ամսաթերթ: Ամբողջը դիտեք այստեղ

Կլինիկական մահ: Կոլտոն Բարպո, չորս տարեկան (վկայություն)

Չորս տարեկան Կոլտոն Բարպոն ծանր հիվանդացավ: Ամեն բան սկսվեց նրանից, որ նա սկսեց հաճախակի վազել զուգարան: Սկզբում մտածեցին, թե դա սովորական փորլուծություն է, քանի որ այդ ժամանակ նման վարակ էր տարածված: Սակայն մի քանի օրից Կոլտոնի վիճակն ավելի վատացավ: Ամբողջը դիտեք այստեղ

Դժոխքը երկրի վրա չէ

   Ռոտերդամի զբոսայգիներից մեկում քարոզիչը փորձեց ավետարանել, բայց այգու տնօրենը կանխեց նրան` ասելով. «Պարո՛ն, այստեղ քարոզելն անօգուտ է»: «Ըդահակառակը, այստեղ է այն վայրը, ուր մարդիկ պիտի լսեն դեպի կյանք առաջնորդող ճանապարհի մասին», - եղավ պատասխանը: Տնօրենը շարունակեց երկխոսությունը. «Անդրաշխարհիկ դժոխքի գոյությանը ես չեմ հավատում, քանզի իսկական դժոխքն այստեղ է»: «Ո՛չ, ո՛չ, բարեկա՛մս, քեզ կասեմ, թե ինչու այստեղ չէ: Առաջին. ես հավատացյալ եմ, իսկ դժոխքում հավատացյալներ չեն լինելու: Երկորդ. այստեղ Սուրբ գրքեր կան, իսկ դժոխքում դրանք չեն լինելու: Երրորդ. դու այստեղ զովացուցիչ ըմպելիքներ ես վաճառում, իսկ դժոխքում անհագ ծարավ է լինելու: Չորրորդ. քիչ հետո ես այստեղից դուրս կգամ, իսկ դժոխք մտնողը այնտեղից դուրս գալ չի կարող»:
   Կատակ բան չէ դժոխք կոչվածը: Անհերքելի է դժոխքի գոյության փաստը: Դժոխք տանող ճանապարհից քեզ ազատելու համար Տեր Հիսուս Իր կյանքն է զոհել: Զոհել է, որպեսզի քեզ համար բացի երկնքի ճանապարհը:
   Երկինք գնալու համար երկու բան է անհրաժեշտ. նախ, որ ընդունենք, որ մեղավոր ենք ու խոստովանենք մեր մեղքերը, երկրորդ` հավատանք Տեր Հիսուսի կատարած քավության գործին:

Ահավոր վախճան

    Եվ քո խստասրտությամբ ու անզեղջ սրտով քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա և Աստծո արդար դատաստանի հայտնության օրվա համար. Աստծո, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. (Հռովմայեցիս 2:5,6):
   Հաճախ էի խոսել նրա հետ փրկության մասին, սակայն նա միշտ հրաժարվել էր այդ թեմայով զրույցը շարունակել: 20 տարեկան էր, բայց արդեն մահվան դռանն էր հասել: Վիճակն անհույս էր: Այս այցիս ժամանակ փորձեցի Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացնել փրկության ողջ խորհուրդը և շշնջացի, «Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է մեզ մեր բոլոր մեղքերից»: Նա ձեռքերով փակեց ականջները՝ չցանկանալով ոչինչ լսել: Մայրը ևս խնդրեց, որ այլևս այդ մասին չխոսեմ: Անշարժ մարմինը հանկարծ կենդանացավ կարծես, և նա վախվորաց ձայնով սկսեց բղավել. «Մեռնելու եմ, մեռնելու եմ»: Նա ուրիշ բառեր էլ ասաց, բայց մենք չհասկացանք: «Ընդմիշտ կորած եմ»,- սրանք էին նրա վերջին խոսքերը: Քիչ անց նա հավիտենականություն անցավ:
   Ի՜նչ ահավոր վախճան: Մեզանից ոչ ոք չի ցանկանա այդպիսի ահավոր վախճան ունենալ:
   Կարդա՛ «Առակաց 29:1»-ը: Որքա՜ն անգամներ հանդիմանված էս եղել: Ընդունե՞լ էս Տեր Հիսուսին:

Հրաշք: Ողջ վիճակով թաղված երեխաներ. (12+)

Եգիպտոսում մի մահմեդական մարդ, տեսնելով իր կնոջը Աստվածաշունչ կարդալիս, սպանում և թաղում է նրան: Կնոջ հետ ողջ վիճակում թաղում է նաև իր երկու երեխաներին կաթնակեր և 8 ամյա աղջնակներին... Ամբողջը դիտեք այստեղ

«Եթե մի բառ էլ ասես...»

   Բայց օրենքը մեջ ընկավ՝ որ հանցանքը շատանա. Բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի եւս շատացավ շնորհքը։ Հռովմ. 5.20
   Մի տարեց քրիստոնյա, որը սովորություն ուներ տնից տուն գնար և իր համաքաղաքացիներին ծանոթացնել Հիսուսի փրկության բարի լուրին, մի օր այցելեց անառակ և ահազդու արտաքինով մի հսկայի: Հենց տան տիրոջը հայտնի դարձավ այցի նպատակը, նա մի ձեռքով բռնեց այցելուին, մյուսով երկար դանակը և սպառնալով զայրագին բացականչեց. «Եթե մի բառ էլ ասես, դանակը կխրեմ:
   Կյանքիս կեսը բանտերում եմ անցկացրել, էլ վախենալու ոչինչ չունեմ»: Այցելուն հանդարտ պատասխանեց. «Եթե Աստված թույլ տա, ուրեմ սպանիր: Բայց մինջ այդ մի բան ունեմ քեզ հայտնելու: Դեռ ժամանակ ունես, որ հոգիդ փրկես: Տեր Հիսուսը քեզ համար խաչվեց: Թեև մեղքերդ շատ են, բայց Նա քեզ կների: Ե՛կ…»: Հսկան չթողեց, որ նա շարունակի, աստիճաններից ցած գլորեց:
   Մի քանի շաբաթ անց քրիստոնյան պատահաբար անցնում էր այդ փողոցով: Միջադեպը մտաբերելով՝ նա ակամա իր հայացքը ուղղեց հսկայի տանը: Հսկան կանգնած էր պատուհանի մոտ: Նա ճանաչեց «տարօրինակ» այցելուին և նշան արեց, որ վերջինս վեր բարձրանա: Մինչ քրիստոնյան մտածում էր, հսկան ինքը իջավ, ջերմ ողջունեց ու սկսեց արտասվել: «Ես երջանիկ եմ: Շնորհակալ եմ քեզնից: Շնորհակալ եմ, որ Հիսուսի մասին ինձ հայտնեցիր ես Աստծուն այնքան շնորհակալություն եմ հայտնել, որ քեզ բերեց իմ տուն: Ների՜ր ինձ»: Ապա միասին բարձրացան վեր՝ հսկայի բնակարանը: Նա պատմեց, թե ինչպես քրիստոնյայի խոսքերը սկսել էին այրել իր հոգին, և նա ծնկի էր եկել Տիրոջ առջև:
    Դու ցանիր, աճեցնողը Տերն է... Տերը կանչում է բոլորին...

Հաշմանդամ նավապետը (վկայություն)

Ահա խաղաղության համար դառնություն եղավ ինձ՝ դառնություն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբից հանելով, որովհետև բոլոր մեղքերս մեջքիդ ետևը գցեցիր։ Եսայիա 38:17
   Չնայած նավապետը երկար տարիներ ի վեր հաշմանդամ էր, բայց ապրում էր ուրախ կյանքով և շնորհակալ սրտով, քանզի ընդունել էր վերը նշված համարի ճշմարտությունը:
   Այս է նրա ապաշխարության վկայությունը. «Ծովում անցկացրած ողջ ժամանակ Աստվածաշունչը կամ Աստված բառերը ոչ մի նշանակություն չի ունեցել ինձ համար:
Ծովայինի համար երդվելը, հայհոյելը, ստելը նրա կյանքի անբաժանելի մասն են կազմում, ինչպես քամին ու ալիքները: Մի անգամ, երբ նավաստներին սուտ պատմություն պատմեցի, խոսքս վերջացրի երդումով: Ասացի. «Եթե սուտ է ասածս, թող Աստված հարվածի ինձ և ես հաշմանդամ լինեմ»: Կարճ ժամանակ անց այս հայհոյիչ խոսքերն ինձ վերադարձրեց. ես կաղ դարձա: Երբ անօգնական պառկած էի` լի ոխով, զղջալու փոխարեն մեղադրեցի Աստծուն: Բայց նա ինձ ողորմեց: Տեր Հիսուս Քրիստոսը գտավ ինձ, և իր այրան մեջ ես գտա մեղքերիս թողությունն ու կյանքիս խաղաղությունը»:
   Նավապետը Տիրոջ հետ էր երկար տարիներ: Իր այս վկայությունը թող քո կյանքին էլ փոփոխություն բերի:

Ցնցող վկայություն առևտրի համաշխարհային կենտրոնից:

Սթենլի Փրայմնաթի ցնցող վկայությունը: 2001թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակման ժամանակ տեղի ունեցած պայթյունից հրաշքով փրկվելու մասին: Դիտեք այստեղ

Մահամերձի վերջին խոսքերն իր ընտանիքին

Ավտովթարից ջախջախված ու մահամերձ մի մարդու տեղափոխեցին հիվանդանոց: Բժշկական քննությունից հետո նրան ասացին, որ երկու ժամվա կյանք ունի... Ամբողջը այստեղ

Երգարանը հեռախոսի համար

Սիրելի ժողովուրդ, արդեն հասանելի է անդրոիդ համակարգի համար 
նախատեսված երգարանի հավելվածի թարմացված տարբերակը: 
Կարող եք ներբեռնել www.ergaran.in կայքից: