Աստծո բժշկությունը (վկայություն)

   Աղջիկս 1994 թվականին տասնութ տարեկան հասակում անսպասելիորեն մահացավ: Նրա մահից հետո չորս օր անց ինձ մոտ հայտնաբերվեց “Բ” խմբի դեղնախտ: Ինձ ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց:
Հիվանդությունից բացի ես մեծ սթրեսներ էի տանում, ապրում էի առանց մխիթարության:
   1995 թվականին Հիսուսին ընդունեցի սրտումս և մխիթարվեցի: Երկար տարիներ տառապում էի այդ հիվանդությունից, շատ գումարներ էի ծախսել, բայց անօգուտ: Այդ ընթացքը տևեց տասնհինգ տարի:
   2010 թվականին հետազոտվեցի և պարզվեց, որ հին հիվանդություներից բացի ավելացել է նաև շաքարային դիաբետ: Բժիշկը դեղեր նշանակեց, բայց ես հրաժարվեցի: Իմ մեջ առաջացել էր բժշկության հավատք: Հավատում ու վստահում էի Աստծուն: Նոյեմբերի վերջն էր, հոգևոր քույրս զանգեց և ասեց, որ Բանգլադեշի տարածքում բժշկության պաշտամունք է լինելու: Ես պատասխանեցի, որ կգամ: Գնացի: Աղոթքի ժամանակ ես զգում էի, որ Տերն աշխատանք է անում ինձ վրա. ամբողջ մարմինս փշաքաղվեց և որովայնումս սուր ցավեր զգացի: Աղոթքը դադարեց, հետո էլի շարունակվեց: Զգացի, որ ստամոքսս ուժեղ կպավ մեջքիս, ես թեթևացա: Նման բան երբեք չէր եղել:
   Հունվարին գնացի պոլիկլինիկա: Ինձ բուժող բժիշկը, ում հսկողության տակ էի գտնվել երկար տարիներ, իմ արտաքին ամբողջ տեսքը տեսնելուվ (տարիների ընթացքում ես շատ էի հյուծվել)` ասաց. «Գիտե՞ս, դու բուժվել ես»: Ես նրանցից սոնոգրաֆիայի ուղեգիր խնդրեցի: Սոնոգրաֆիայից հետո բժիշկն ասաց, որ ես իզուր եմ եկել, որովհետև լյարդս բուժված է, ենթաստամոքսային գեղձը դիֆուզվել է և իր նախքին դիրքում է, շաքարը նորմալ է, ամեն ինչ կարգին է: Ես փառք տվեցի Աստծուն: Ճանապարհին տուն գնալիս աղոթում էի.
«Տե՜ր Աստված, իմ գործը ո՞րն է, որ Դու բժշկի բերանով էլ ես խոսում»: Միտքս բացվեց` վկայիր: Պետք է վկայեմ, որովհետև սա Աստծու փառքն է: