«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Մոր միակ ցավը.

«Մայրս իսկական քրիստոնյա էր, բայց ավա՜ղ, ես հակառակ էի Աստծուն: Եվ չնայած նախատում էի բոլոր նրանց, ովքեր փորձում էին ինձ հետ խոսել հոգևոր բաների մասին, սակայն մորս լսում էի առանց հակաճառելու, որովհետև նրան սիրում էի ամբողջ սրտով: Բայց սրտումս չպահեցի նրա զգուշացումները: Հոգնած` ինձ համոզելու նրա ջանքերից, որ ապաշխարեմ, տանից հեռացա:
   Բավական ժամանակ անցավ, մի օր էլ հեռագիր ստացա, ուր ասվում էր, որ եթե անհապաղ տուն չվերադառնամ, մորս այլևս ողջ չեմ տեսնի: Կտրեցի-անցա երկար ճանապարհը… բայց ուշ էր: Ինձ առաջնորդեցին նրա սենյակը. Մայրս մահացել էր: Ձեռքի մեջ մի գրություն կար. «Սիրելի՛ զավակս, քեզ կրկին տեսնելու հույս չունեմ: Միակ ցավս այն է, որ քեզ Աստծո հետ անհաշտ թողած եմ հեռանում»:
   Այս խոսքերը խոցեցին ինձ: Պատկերացրի, որ կանգնած եմ Աստծո առաջ ու հաշիվ պիտի տամ Նրան: Հուղարկավորությունից հետո ծունկի եկա Աստծո առաջ և խոստովանեցի մեղքերս»:

Այլ թեմաներ

Ձեր գլխին թագ չկա...

Թագավորի որդու խրատը։ Հիանալի խրատ բոլորիս համար

Հեսուի գիրքը

Սուրբ Ծնունդ։ Լուռ գիշեր, սուրբ գիշեր․ (Երեք պատմություն)

Պարույր Սևակ

Զգաց մահվան սարսափը

Աստված չի օգնում ստախոսներին։ Սա պետք է լսեն բոլորը