Հուսալի ուղեկիցը
Դուռը բախեցին: Բացեցի այն: Ներս մտավ մի մարդ, և ասաց, որ ինքը ջախջախված մի նավի նավապետն է: Ձեռքի մեջ մի քանի դահեկան դրի: Նա շնորհակալություն հայտնեց ինձ ու կարծես ուզեց վերադարձնել, ապա ասաց. «Երկար է ձամփորդությունս, բայց մտահոգ չեմ, որովհետև հուսալի ուղեկից ունեմ»:
«Բախտավոր ես»,-ասացի,-«շատ դժվար է մենակ ճամփորդել: Ո՞վ է այն»: «Աստված, ահա՛»,-պատասխանեց նա և վերարկուի գրպանից հանելով Նոր Կտակարանը, ասաց. «Ահա՛, Նրա խոսքերն են ուղեկցում ինձ, երբ խոսում եմ Իր հետ, պատասխանը գտնում եմ այս գրքում: Ուստի, միշտ էլ խաղաղությամբ եմ ճամփա գնում»: Ապա կրկին շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ:
Նրա խոսքերը նիզակի պես խոցեցին ինձ: Բնավ չէի խորհել Աստծո մասին: Այն ինձ թվում էր շատ հեռվում գտնվող մի անորոշ զորություն: Մինչդեռ այս մարդն այնպես խոսեց Նրա մասին, կարծես մոտիկից գիտեր Նրան: Գրպանի Նոր Կտակարանը ինձ հիշեցրեց, որ Աստվածաշունչ բոլորովին չէի կարդացել:
Այս փոքրիկ միջադեպը շուտով մոռացվեց, բայց անհետ չկորավ: Այն զորավոր ներգործություն թողեց ինձ վրա` փոխեց կյանքս:
Փա՛ռք Աստծուն, որ ինձ էլ փրկեց, փա՛ռք Հիսուս Քրիստոսին:
Այլ թեմաներ
Ոմն թագավոր, մի օր որոշելով բարեգործություն անել ու ազատել հանցագործներից մեկին, գնում է բանտ, սկսում մեկ առ մեկ հարցաքննել կալանավորներին: Իսկ նրանք բոլորը, չքմեղ (անմեղ) լինելով, պատմում են, որ իրենք անմեղ ու համեստ մարդիկ են և անարդար կերպով են բանտ ընկել: Մի երիտասարդ կալանավոր, անկեղծորեն պատմելով իր գործած հանցանքների մասին, նշում է, որ ինքը արժանի էր մահվան, բայց իշխանությունը խղճալով՝ կյանք էր շնորհել ու դատապարտել ցմահ բանտարկության… Թագավորը կեղծ բարկությամբ հրամայում է բանտի վերակացուին. – Այսքան համեստ ու անմեղ մարդկանց միջից անմիջապես դո՛ւրս արեք այս գայլին, որպեսզի չմնա նրանց հետ ու իր վատ վարքով չապականի բոլորին: Վարդան Այգեկցի Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։ Առակաց 28:13
Տարիներ առաջ մի հարուստ ու ազդեցիկ մարդ է լինում: Մի օր նրա կրտսեր որդին ձիով վերադառնում է որսից և սկսում է մի խեղճ գյուղացու ցանած ու նոր ջրած արտի միջով անցնել: Արտում աշխատող գյուղացու տղան խնդրում է նրան, որ չանցնի, բայց նա չի լսում: Արգելելու համար տղան նրա առջև է դուրս գալիս, իսկ նա, կարծելով, թե իր վրա է հարձակվում, կրակում է տղայի վրա։ Տղան մահանում է: Մեռած տղայի հայրը ոչ մի վկա կամ փաստաբան չի ունենում: Դատավարության ժամանակ դատավորին ասում է. - Պարո՛ն դատավոր, վկաներս վախեցան գալ, և փաստաբան էլ չունեմ, ես աղքատ ու թշվառ մեկն եմ: Իմ պաշտպանն Աստված է, իսկ վկաներս արդարությունն ու ճշմարտությունն են: Կարճ լռությունից հետո ամբաստանյալի առաջին վկան է կանչվում: Նա ասում է, որ ոճիրի օրը հարուստի տղան իրենց գյուղում է եղել, իսկ իրենց գյուղը ոճիրի վայրից շատ հեռու է: Ասում է, որ իրենք իբր միասին խնջույքի մեջ են եղել մինչև առավոտ, ուստի տղային զրպարտում են: Երբ երկրորդ վկան է կանչվում, ժողովրդի մեջ մեծ իրարանցում է սկսվում, պարզվում է, որ առաջին վկան երբ դուրս է գալիս,
Երբ ես փոքր էի, մեր տունը այրվեց հիմնովին: Ես ամենափոքրն էի ընտանիքի չորս երեխաներից (հիմա արդեն փոքր եղբայր էլ ունեմ): Մենք կորցրեցինք ամեն բան, այդ թվում՝ մեքենան: Հայրս մի քանի ամիս անցկացրեց հիվանդանոցի այրվածքաբանության բաժանմունքում՝ կյանքի վերադառնալու ընդամենը 30 տոկոս հույսով: Նա հրաշքով վերականգնվեց: Մեր եկեղեցուց մի մարդ գնեց մեզ համար նոր մեքենա՝ խցիկում թողնելով շատ գումար, որպեսզի օգներ մեզ ոտքի կանգնել: Հայրս խոստացավ անպայման վերադարձնել ամենը, երբ աշխատանքի անցնի (այդ տարի նա սովորում էր ասպիրանտուրայում, որը հրդեհից հետո թողեց): Բարեսիրտ մարդը հրաժարվեց՝ ասելով, թե մեկ օր մենք հնարավորություն կունենանք մեկ ուրիշին նման մի օգնություն ցուցաբերելու: Այդ ժամանակից անցել է 10 տարի: Հայրս այս ընթացքում հասցրել է շատ բանի հասնել: Մենք ապրում ենք լավ տան մեջ, ունենք մի քանի մեքենա և ամեն անհրաժեշտ բան: Վերջերս եկեղեցում հայտարարեցին, որ գումար են հավաքում հատուկ հարմարություններով մեծ մեքենա գնելու՝ եկեղեցու հաշմանդամ անդամների համար: Կազմակերպիչների հետ հանդիպելով՝
Նյուտոնը արեգակնային համակարգի մի հրաշք մակետ էր պատրաստել: Եվ մի օր, երբ նա իր սենյակում հիանում էր դրանով, ներս է մտնում ընկերը. – Ի՜նչ հրաշք, ո՞ւմ ձեռքի գործն է… – Ոչ ոքի…- պատասխանում է Նյուտոնը: – Ինչպե՞ս թե՝ ոչ ոքի, բա ինքն իրեն ո՞նց հայտնվեց… Նյուտոնը պատասխանում է. – Խնդիրն էլ հենց դա է. մարդը չի հավատում, որ արհեստական ինչ-որ մակետ կարող է հայտնվել ինքն իրեն… Ապա երկինք նայի՛ր. երբ ես քեզ հարցնում եմ՝ «Ո՞ւմ ձեռքի գործն է այս հրաշք երկինքը, որտեղ ամեն բան վայրկյանի ու միլիմետրի ճշգրտությամբ հաշվարկված է», դու շատ հանգիստ պատասխանում ես՝ «Ոչ ոքի»:
Մի անգամ մեկը մոտեցավ հայտնի փիլիսոփա Սոկրատեսին ու ասաց. - Գիտե՞ս, թե քո մասին ինչ ասաց ընկերդ: - Սպասի՛ր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախ՝ ասելիքդ անցկացրու երեք մաղերով: - Երեք մաղերո՞վ: - Խոսելուց առաջ ասելիքդ երեք անգամ մաղիր: Նախ և առաջ՝ այն անցկացրու ճշմարտոււթյան մաղով: Դու վստա՞հ ես, որ ասելիքդ ճշմարիտ է: - Ո՛չ, վստահ չեմ, պարզապես լսել եմ: - Պարզ է: Ուրեմն, դու չգիտես՝ ճշմարի՞տ է ասելիքդ, թե՞ ոչ: Հիմա անցկացնենք այն երկրորդ՝ բարու մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին լա՞վ բան ասել: - Ո՛չ, ընդհակառակը: - Ուրեմն,- շարունակեց Սոկրատեսը,- դու պատրաստվում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել և անգամ վստահ չես, որ ասելիքդ ճշմարիտ է: Փորձենք երրորդ մաղը: Իսկապե՞ս անհրաժեշտ է, որ ես լսեմ այն, ինչ ուզում ես պատմել: - Ո՛չ, անհրաժեշտ չէ: - Ուրեմն,- խոսքն ավարտելով պատասխանեց Սոկրատեսը,- ասելիքիդ մեջ բացակայում է բարին, օգտակարը և անհրաժեշտը: Ուրեմն էլ ինչո՞ւ արտաբերես այն: Սիրելինե՛ր, եկեք մենք էլ զգուշանանք մեր ասած ու ասելիք խոսքերից: Տեր Հիսուսն ասաց. «Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատար
Հիսուսն Իսրայելի վարդապետ Նիկոդեմոսին ասաց. «Եւ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատումը, այնպես պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետեւ Աստված իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատե, այլ որ աշխարհքը Նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին Որդու անունին։ Եւ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, եւ մարդիկ խավարն ավելի սիրեցին քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար էին»: Երբ Աստված Իսրայելին Եգիպտոսի ծառայության լծից ազատեց, իսրայելացիները տրտնջում էին Աստծո դեմ տարբեր պատճառներով: Եվ հերթական տրտնջալու ժամանակ, երբ Հովր սարից Կարմիր ծովի ճանապարհով գնում էին, որ Եդովմի երկրովը պտույտ տան՝ գրված է.
Մի քանի տարի առաջ ես ներկա էի 25 ամյա մի տղայի թաղմանը։ Նա մահացել էր թմրանյութի չափից շատ դոզա ընդունելու պատճառով։ Մահվան օրը ես փորձում էի մխիթարել նրա մայրիկին։ Նա միայնակ մայր էր, իսկ այդ տղան նրա միակ զավակն էր։ Նրան այդ կորուստը անբացատրելի ցավ էր պատճառել։ Նա քրիստոնյա լինելով զայրացել էր Աստծո վրա իր որդու մահվան համար։