«Մի տղամարդ կար, ով քայլում էր Աբրահամի հետ, գիտեր այն, ինչ Աբրահամը գիտեր և տեսել էր, թե Աստված ինչ էր արել Աբրահամին։ Նրա անունը Ղովտ էր։ Երբ եկավ ժամանակը, որ Աբրահամն ու Ղովտը բաժանվեին, քանի որ նրանց հոտերը և հովիվներն այլևս չէին կարող միասին լինել, Աբրահամը իսկական «ջենթլմենի» պես ասաց. «Ընտրի՛ր, որ ուղղությամբ դու գնաս, ես հակառակ ուղղությամբ կգնամ»։
Կարդում ենք, որ Ղովտն ընտրեց գնալ Սոդոմ։ Իսկ Սոդոմը ծայրահեղ մեղավոր քաղաք էր։
Հաջորդ անգամ, երբ կարդում ենք Ղովտի մասին, տեսնում ենք, որ նա և իր ընտանիքն արդեն Սոդոմի ներսում էր ապրում։
Այնուհետև կարդում ենք, որ երբ Աստծու դատաստանը պիտի գար Սոդոմի վրա, Ղովտը հուսահատ փորձում էր իր փեսաներին և ընտանիքին դուրս բերեր Սոդոմից։ Նրա փորձերը մեծամասամբ ձախողվեցին։
Եվ երբ նա փրկվեց և հետ նայեց ու տեսավ Սոդոմի ծխացող ավերակները, գիտակցեց, որ իր ընտանիքի շատ անդամներ կործանվել էին այդ ավերակների ներքո, և նա էր պատասխանատու այն բանի համար, որ վերջիններիս բնակեցրեց Սոդոմում։
Հայրե՛ր, ցանկանում եմ ասել ձեզ, որ դուք կարող եք ձեր զավակներին առաջնորդել դեպի Սոդոմ, բայց չեք կարող նրանց Սոդոմից դուրս հանել։ Ինչպիսի՜ երկյուղալի պատասխանատվություն էր դրված Ղովտի ուսերին, որպես հայր, ով իր զավակներին առաջնորդեց մեղքի և դատաստանի վայր, որտեղից այդպես էլ չկարողացավ նրանց դուրս հանել»։
Դերեկ Պրինս
Աղբյուր՝ DerekPrinceArmenia