Մի՛ ընկերացիր չարագործների հետ:

    Ցանած սերմնահատիկներն ուտող ագռավներին հեռացնելու համար` հողագործը որոշեց կրակել ու վախեցնել թռչուններին: Չէր նկատել, որ իր սիրելի թութակը ևս ընկերացել է ագռավների այդ խմբին: Կրակելուց հետո նա բարձրացավ պատի վրա` հետևանքը տեսնելու: Երեք ագռավների կողքին ընկած էր նաև իր սիրելի թութակի անշունչ մարմինը: Հողագործի զավակները շատ վշտացան ու հարցրին, թե ինչպես էր տեղի ունեցել դեպքը: Հոր բացատրությունը շատ կարճ էր. Վատ ընկերներին հետևելը փորձանք է բերում:
   Շատերը կան, որ դժվարությունների մեջ են միայն այն պատճառով, որ չարագործների հետ են ընկերացել: Աստված շատ հստակ ասում է. «Չարություն անելու համար` բազմությանը չհետևես»: Նաև գրված է. «Մի խաբվեք. չար ընկերակցություններն ապականում են բարի վարքերը»։ Ա Կորնթացիս 15:33
    Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Ինչքան լայն է դուռը և ընդարձակ` ճանապարհը, որ դեպի կորուստն է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով» (Մատթ. 7:13):