«Չափազանց ուրախ եմ» Հնդիկի ուրախությունը

   Մի հնդիկ վտարվեց իր տոհմից՝ Քրիստոսին հավատով ընդունելու համար: Իր այդ հավատի համար նա կրեց բազում չարչարանքներ: Մի օր ընկերներից մեկը նարն հարցրեց, թե ինչպես է դիմանում այդ բոլոր չարչարանքներին և զրկանքներին: Հնդիկը պատասխանեց.
   «Տարօրինակ է, բոլորն ինձանից հարցնում են իմ կրած նեղությունների մասին, բայց դեռ չի եղել մեկը, որ հարցնի ուրախությանս մասին»: «Ուզում ես ասել, թե Քրիստոսին հավատալով ուրախությո՞ւն ստացար»: «Չափազանց ուրախ եմ,- ասաց նորադարձ հնդիկը և երկինքը մատնացույց անելով՝ շարունակեց. - ահա՛ այնտեղ է Քրիստոսը»: Ապա ձեռքը դրեց Սուրբ Գրքի վրա. «Քրիստոս ունեմ և այս գրքի մեջ»: Եվ վերջապես ձեռքը տարավ սրտին ու բացականչեց. «Այստեղ էլ Քրիստոս ունեմ»:
    Այս դրվագը չի՞ հիշեցնում ի ծնե կույրի պատմությունը (Հովհաննես 9): Տեր Հիսուս բացեց նրա աչքերը: Ծնողները հեռացան նրանից, դպիրները ժողովարանից դուրս վռնդեցին նրան: Մնաց մենա՞կ: Ո՛չ, Տեր Հիսուսը նրա հետ էր:
    Ովքեր ընդունում են Հիսուսին, ստանալու են խաղաղություն, ուրախություն և օրհնություն: