«Անմիտ» բժիշկի ապաշխարությունը

   Անհավատ մի բժիշկ միշտ ծաղրում էր Սուրբ Գիրքը, հատկապես` հարության գաղափարը:
   Մի անգամ, երբ թերթում էր Սուրբ Գիրքը` իր հերքման համար ապացույցներ գտնելու հույսով, հետևյալ տողերը գտավ. «Ինչպե՞ս են հարություն առնում մեռելները, կամ` ի՞նչ մարմնով պիտի գան»: Մտածեց, որ շատ հարմար խոսքեր է գտել, բայց աչքն ընկավ հաջորդ տողին. «Անմի՛տ, ինչ որ սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի»: «Անմիտ» բառը խոցեց նրան: Խոցեց նետ արձակող Աստծո կապարճով: Սուրբ Հոգով վերստին ծնունդ ապրեց բժիշկը և Տիրոջ հավատարիմ ծառան դարձավ: Եվ որպես հիշեցում, երբ Աստված նրա աչքերը բացեց, նա արծաթյա մի վահանակ դնել տվեց իր Սուրբ Գրքին, որի վրա փորագրված էր «Անմիտ» բառը, իսկ քիչ ներքևում` «1Կորնթ. 15:36»:
   Ճշմարտի գիտակցումը խոնարհեցնում է սխալական, սնապարծ և ամբարտավան մարդուն: «Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է. միայն հիմարները կանարգեն իմաստությունը և խրատը» (Առակ. 1:7):