Հաւատոյ Հանգանակ

Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: 
Եւ մեկ Տիրոջ` Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն` Հոր էությունից:
Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե` արարած: Նույն ինքը` Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա` երևելիներն ու անևերույթները:
Որ հանուն մեզ` մարդկանց ու մեր փրկության համար` իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից Ս. Հոգով:
Որով` ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ:
Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում:
Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու ողջերին և մահացածներին: Նրա թագավորությունը չունի վախճան:
Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն` անեղ և կատարյալ, որը խոսեց Օրենքի, մարգարեների և ավետարանների միջոցով: Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ:
Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության: Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի: (325թ. Ք.)