Բանաստեղծի վերջին նամակը

    Անգլիացի մի հռչակավոր բանաստեղծ, որ իսկական քրիստոնյա էր, իր մահից տասներկու օր առաջ հետևյալը գրեց իր մտերիմ ընկերոջը.
«Այս աշխարհի լավն ու հաճելին իմանալու փորձառությունն եմ ունեցել: Եվ այժմ կցանկանայի հստակեցնել միտքս. առողջությունը մեծ պարգև է, բախտը պատվավոր ձևով ձեռք բերված բան է:
   Ազգակիցներն ու հավատարիմ ընկերները մեծ օրհնություն են : Սակայն, մեծագույն օրհնությունը քրիստոնյա լինելն է: Կյանքիս ընթացքում շատ եմ չարչարվել` պայքարելով նեղություների դեմ:
   Հիվանդության պատճառով վերջին երեք-չորս տարիներին սենյակիցս դուրս չեմ եկել: Այս վիճակիս, երբ առողջանալու հույս չկա և մահվան ճանապարհի մեջ եմ, կարող եմ վստահեցնել քեզ, որ ողորմած Աստված, իրոք, իր խոստումները հարգում է բոլոր նրանց հանդեպ, ովքեր Աստծուն են փնտրում:
   Հակառակ այն բանի, որ ցավ ու տանջանքի մեջ եմ, բայց խաղաղ եմ . Նա ինձ խաղաղություն տվեց: Նրանք, ովքեր կգտնեն և կսիրեն Աստծուն և ամեն բան նրա ձեռքը կհանձնեն, օրհնված են հավիտյան:
Արժե ընդունել Տեր Հիսուսին`իբրև անձիդ Փրկիչ»: