Մեր տունը այրվեց հիմնովին, բայց․․․

    Երբ ես փոքր էի, մեր տունը այրվեց հիմնովին: Ես ամենափոքրն էի ընտանիքի չորս երեխաներից (հիմա արդեն փոքր եղբայր էլ ունեմ): Մենք կորցրեցինք ամեն բան, այդ թվում՝ մեքենան: Հայրս մի քանի ամիս անցկացրեց հիվանդանոցի այրվածքաբանության բաժանմունքում՝ կյանքի վերադառնալու ընդամենը 30 տոկոս հույսով: Նա հրաշքով վերականգնվեց:
   Մեր եկեղեցուց մի մարդ գնեց մեզ համար նոր մեքենա՝ խցիկում թողնելով շատ գումար, որպեսզի օգներ մեզ ոտքի կանգնել: Հայրս խոստացավ անպայման վերադարձնել ամենը, երբ աշխատանքի անցնի (այդ տարի նա սովորում էր ասպիրանտուրայում, որը հրդեհից հետո թողեց): Բարեսիրտ մարդը հրաժարվեց՝ ասելով, թե մեկ օր մենք հնարավորություն կունենանք մեկ ուրիշին նման մի օգնություն ցուցաբերելու:
   Այդ ժամանակից անցել է 10 տարի: Հայրս այս ընթացքում հասցրել է շատ բանի հասնել: Մենք ապրում ենք լավ տան մեջ, ունենք մի քանի մեքենա և ամեն անհրաժեշտ բան:
Վերջերս եկեղեցում հայտարարեցին, որ գումար են հավաքում հատուկ հարմարություններով մեծ մեքենա գնելու՝ եկեղեցու հաշմանդամ անդամների համար: Կազմակերպիչների հետ հանդիպելով՝ հայրս հետաքրքրվեց, թե որքան գումար է անհրաժեշտ, և վճարեց այդ ամբողջ գումարը:
   Ցավոք, այն մարդը եկեղեցուց, ով տարիներ առաջ օգնել էր մեզ, արդեն ննջել էր Տիրոջ մեջ և չտեսավ, որ իր խոսքերը՝ ուղղված հորս, ի կատար ածվեցին:

Մելինեն ապրեց Հիսուսով ու գնաց Հիսուսի մոտ։

Մելինեն ծնվել է 1987 թվականին, Չարենցավան քաղաքում։ Նա փոքր տարիքից է եղել Քրիստոսի ճանապարհի մեջ։ Պատանի տարիքից նրա մտերմությունը սկսեց շատանալ Ավետարանի հետ։ 
   Նա շատ էր սիրում Աստծո խոսքը։ Նրա համար միակ չափանիշը Աստծո խոսքն էր։
Երբ մի անգամ Մելինեն կարդում էր Նեեմիա 9։33 խոսքը․
«Սակայն բոլոր մեզ պատահած բաների մեջ դու արդար ես, քանզի դուն ճշմարտությամբ արիր, բայց մենք անօրենություն արինք»։ Եվ երբ մտածում էր այդ խոսքերի վրայով, կարծես մի ձայն խոսեց ու ասաց․ «Հիմա դու ասում ես, որ Տերը արդար է, բայց երբ դու հիվանդանաս, արդյոք կասե՞ս, որ Տերը արդար է»։ Նա մի պահ մտածելուց հետո ասաց․ «Այո՛ ես կասե՛մ, որ Տերը արդար է»։ Ամբողջ պատմութունը այստեղ

Շատ արտասովոր վկայություն։ Հրաշք, որը կապշեցնի քեզ

Այն իրական պատմությունը, որը ես ուզում եմ ներկայացնել, շատ արտասովոր է: Այն ինձ չի հասել բերնեբերան պատմվելով, այն ինձ պատմել է հենց այն անձնավորությունը, որի հետ պատարվել է այս դեպքը: Դեպքն այնքան արտասովոր էր, որ ես երկար ժամանակ չէի համարձակվում գրել այդ մասին, մինչև մի օր Աստված ասաց. «Դու, ի՞նչ է, ամաչո՞ւմ ես Ինձնից: Քեզ համար մարդկանց կարծիքն Ինձնից կարևո՞ր է դարձել»: Ամբողջը այստեղ

Այս վկայությունը պատմել է հովիվ Ալեքսանդր Կապրիյանը:
Վկայության աղբյուրը՝ «Наши дни» շաբաթաթերթ
Թարգմանությունը՝ «Բարի լուր» ամսագրից

Հրաշալի վկայություն։ Ինչպես է եղբայրը ծառայել բանակում

Հրաշալի վկայություն այն մասին, թե ինչպես է հավատացիալ եղբայրը ծառայել բանակում / Как брат служил в армии. ( վկայությունը՝ ռուսաց լեզվով) Պատմող՝ ПАВЕЛ СИТКОВСКИЙ Տեսանյութը այստեղ
Խորհուրդ․
(Եթե չեք հասկանում ռուսերեն լեզուն, խնդրեք ռուսերեն իմացողին որ թարգմանի։
Թեկուզ անհավատներին խնդրեք, որ նրանք էլ թարգմանելով լսեն Աստծո հրաշքները)։

Չար դեղերի զոհերը

«․․․Յուրաքանչյուր մանկան դիմաց, որի ծնունդը խափանել են չար դեղերով, Աստված նրանցից հասուն մարդու արյուն պիտի պահանջի ահավոր ատյանում»։ Վարդան Այգեկցի
  Սթափվեք, սթափվեք ու մեղք մի գործեք։ Վախեցե՛ք Աստծուց և մի՛ սպանեք անմեղ երեխաներին։
Եթե այս մեղքը գործել եք, բացե՛ք ձեր սրտերն Աստծո առաջ։ Խոստովանե՛ք այս ծանր մեղքը, ներում խնդրեք և ապաշխարեք։
Տերն ասում է․
  «Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան. Եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան։
Եթե հոժարվեք եւ լսեք, երկրի բարիքը կ՛ուտեք։ Բայց եթե մերժեք եւ ապստամբվեք, սուրը պիտի ձեզ ուտի. Որովհետեւ Տիրոջ բերանը խոսեց»։ Եսայիա 1։18-20
  «Իր հանցանքը ծածկողը չի հաջողվի, բայց խոստովանող ու թողողը ողորմություն կգտնի»։ Առակաց 28։13

Երեխաների դաստիարակությունը։ Կարևոր խորհուրդներ։

Երեխաների դաստիարակությունը։ Կարևոր խորհուրդներ։ (Հատված 2021,03,20 Աբովյան)
Կարևոր խորհուրդներ երեխաների դաստիարակության համար։ Հատված պաշտամունքից (2021,03,20) Տեսանյութը այստեղ
Խրատիր որդուդ, եւ նա էլ քեզ կհանգստացնի. Եւ սփոփանք կպատճառի քո հոգուն։ Առակաց 29:17

Խոսքերի երեք մաղերը

Մի անգամ մեկը մոտեցավ հայտնի փիլիսոփա Սոկրատեսին ու ասաց.- Գիտե՞ս, թե քո մասին ինչ ասաց ընկերդ:
- Սպասի՛ր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախ՝ ասելիքդ անցկացրու երեք մաղերով:
- Երեք մաղերո՞վ:
- Խոսելուց առաջ ասելիքդ երեք անգամ մաղիր: Նախ և առաջ՝ այն անցկացրու ճշմարտոււթյան մաղով: Դու վստա՞հ ես, որ ասելիքդ ճշմարիտ է:
- Ո՛չ, վստահ չեմ, պարզապես լսել եմ:
- Պարզ է: Ուրեմն, դու չգիտես՝ ճշմարի՞տ է ասելիքդ, թե՞ ոչ: Հիմա անցկացնենք այն երկրորդ՝ բարու մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին լա՞վ բան ասել:
- Ո՛չ, ընդհակառակը:
- Ուրեմն,- շարունակեց Սոկրատեսը,- դու պատրաստվում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել և անգամ վստահ չես, որ ասելիքդ ճշմարիտ է: Փորձենք երրորդ մաղը: Իսկապե՞ս անհրաժեշտ է, որ ես լսեմ այն, ինչ ուզում ես պատմել:
- Ո՛չ, անհրաժեշտ չէ:
- Ուրեմն,- խոսքն ավարտելով պատասխանեց Սոկրատեսը,- ասելիքիդ մեջ բացակայում է բարին, օգտակարը և անհրաժեշտը: Ուրեմն էլ ինչո՞ւ արտաբերես այն:
Սիրելինե՛ր, եկեք մենք էլ զգուշանանք մեր ասած ու ասելիք խոսքերից: Տեր Հիսուսն ասաց. «Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն՝ դատաստանի օրը հաշիվ պիտի տան»։ (Մատթ․ 12.36)

Գուցե Աստված ձեզ փո՞ղ է պարտք։

Մի տարեց կին շատ զայրացած էր Աստծու վրա։ Նրա կյանքում ոչինչ չէր ստացվել այնպես, ինչպես ինքն էր ցանկացել․ ամուսինը հարբեցող է, աղջիկը չի ամուսնանում, որդին աշխատանք չունի, ինքն էլ հիվանդ է․․․ Եվ այդ կինը գնում է տաճար, որպեսզի վիճի Աստծու հետ։ Աստծուն չի գտնում, դրա փոխարեն իր բողոքը հայտնում է քահանային։ Ամբողջը այստեղ
Կարդում է Սուսաննա Սարգսյանը

Տեսանելի են մեր բոլոր մտքերը

Ուսուցչուհին դասարանում երեխաներին ցույց տվեց մի ապակյա անոթ, որը ջրով էր լցված։ Բոլորը տեսան, որ ջրի մեջ ձկներ են լողում։
- Բոլորդ պարզ տեսնո՞ւմ եք ձկներին,- հարցրեց ուսուցչուհին։
- Այո՛, այո՛,- պատասխանեցին երեխաները։
- Իսկ եթե ես անոթը շրջեմ ա՛յ այսպես, էլի՞ կտեսնեք։
- Իհարկե։ Բոլոր կողմերից էլ լավ երևում է։ Չէ՞ որ ապակին թափանցիկ է։
- Ճիշտ է,- համաձայնեց ուսուցչուհին։ - Ճիշտ այդպես էլ Աստծո համար տեսանելի են մեր բոլոր մտքերը, ցանկություններն ու գաղտնիքները։
Եվ եթե մեր հոգում չարիք ենք թաքցնում, ապա այն ևս թաքուն չի մնում Աստծու ամենատես աչքից։ Հիշե՛ք սա, որովհետև լավ գործերի համար պարգևատրվում են, իսկ չար գործերի համար՝ պատժվում։
Որովհետեւ Աստծո խոսքը կենդանի է եւ զորաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ հոդվածների եւ ծուծի բաժանվելը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ (Եբրայեցիներին 4:12-13)

Առաջ երկնքի արքայությունը․․․

  Ես ու ամուսինս ապրում ենք գյուղում, որտեղից քաղաք հասնելու համար պետք է ավտոբուս նստենք: Մոտեցավ հերթական կիրակին, և մենք պետք է գնայինք եկեղեցի, որը գտնվում է քաղաքում: Մենք հաշվեցինք մեր ունեցած ողջ գումարը. այն կբավականացներ կամ դեպի քաղաք տանող երկու տոմսի, կամ երկու հացի: Մենք երկար չմտածեցինք, հավաքվեցինք և գնացինք ավտոբուսի կանգառ: Թե ինչպես էինք ետ վերադառնալու, նույնիսկ չքննարկեցինք:
  Երբ հավաքույթն ավարտվեց, ինձ մոտեցավ մի քույրիկ ու ասաց. «Աստված իմ սրտում ցանկություն է դրել, որ ես այս գումարը տամ ձեզ»,- և ձեռքիս մեջ որոշ գումար դրեց: Մենք զարմացանք Աստծու գործի վրա, փառք տվինք Նրան և հիշեցինք Աստծու Խոսքը, որ ասում է. «Առաջ փնտրեցեք երկնքի արքայությունն ու անոր արդարությունը, և ամեն բան կտրվի ձեզի»:
Այդ գումարով մենք ուրախ ետ վերադարձանք ու հաց գնեցինք: Դեռ որոշ գումար էլ ավելացավ:

Իրինա Անտոնովա
Աղբյուր՝ “Слово Христианина”, 3/2012г

Սթափվե՛ք ծնողներ, պատասխան եք տալու Աստծուն ձեր երեխաների համար։

Դատաստանի օրը միլիոնավոր հոգիներ պիտի կանգնեն Աստծու հզոր գահի առաջ և, լսելով իրենց դատավճիռը, սարսափահար պիտի գոռան և ասեն. «Ես մեղադրում եմ իմ ծնողներին»: Կան շատ ծնողներ, որոնք իրենց զավակներին տվել են ամեն ինչ, բացի Աստծուց: Ամբողջը այստեղ
Ընթերցող՝ Սուսաննա Սարգսյան
Աղբյուր՝ Բարի լուր ամսաթերթ

Աստված, եթե Դու կաս, նշան ցույց տուր։ (Հրաշք պատմություն)

Մի շաբաթ երեկո, նախքան տուն գնալը, հովիվը որոշեց զանգել կնոջը։ Արդեն համարյա գիշերվա ժամը տասն էր, սակայն կինը չեր պատասխանում։ Հովիվը սպասեց, որ մոտ քսան զանգ գնա, սակայն կինն այդպես էլ չպատասխանեց։ Որոշ ժամանակ անց նա նարից հավաքեց իրենց տան հեռախոսահամարը և կինն անմիջապես պատասխանեց․․․ (Հրաշք պատմություն) Ամբողջը այստեղ

Վեց հետաքրքիր և խրատական առակ և պատմություն։

Վեց շատ հետաքրքիր և խրատական առակ և պատմություն մեկ տեսանյութում։Ֆրանսիայում, մի եկեղեցում քարոզի ժամանակ Աստված իմ հայացքն ուղղեց մի քույրիկի վրա և իմ սրտում դրեց օգնել նրան: Հավաքույ թից հետո ես առանձին մոտեցա քույ րիկին և մի որոշակի գումար դնելով ծրարի մեջ` տվեցի նրան: Ես ասա ցի` Աստված դրել է սրտումս, որ ի րեն օգնեմ: Երբ սենյակից դուրս եկա, մի եղբայր մոտեցավ ինձ և հարցրեց, թե ես ինչ էի առան ձին խոսում քույրիկի հետ: Ես պատասխանեցի, որ դա իմ գործն է, բայց նա երկրորդ անգամ ինձ հարցրեց, թե ես ինչու էի առանձնացել քույրիկի հետ: Ես նորից ասացի, որ դա այդքան էլ կարևոր չէ և պետք չէ, որ ինքն այդ մասին իմանա: Նա երրորդ անգամ ինձ խնդրեց, որ ասեմ պատճառը և հարցրեց, թե արդյո՞ք ես նրան օգնել եմ գումարով: Տեսանյութը այստեղ

Թագավորն ու երիտասարդ կալանավորը

   Ոմն թագավոր, մի օր որոշելով բարեգործություն անել ու ազատել հանցագործներից մեկին, գնում է բանտ, սկսում մեկ առ մեկ հարցաքննել կալանավորներին:
   Իսկ նրանք բոլորը, չքմեղ (անմեղ) լինելով, պատմում են, որ իրենք անմեղ ու համեստ մարդիկ են և անարդար կերպով են բանտ ընկել:
   Մի երիտասարդ կալանավոր, անկեղծորեն պատմելով իր գործած հանցանքների մասին, նշում է, որ ինքը արժանի էր մահվան, բայց իշխանությունը խղճալով՝ կյանք էր շնորհել ու դատապարտել ցմահ բանտարկության…
   Թագավորը կեղծ բարկությամբ հրամայում է բանտի վերակացուին.
– Այսքան համեստ ու անմեղ մարդկանց միջից անմիջապես դո՛ւրս արեք այս գայլին, որպեսզի չմնա նրանց հետ ու իր վատ վարքով չապականի բոլորին: Վարդան Այգեկցի
Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։ Առակաց 28:13