Ոմն թագավոր, մի օր որոշելով բարեգործություն անել ու ազատել հանցագործներից մեկին, գնում է բանտ, սկսում մեկ առ մեկ հարցաքննել կալանավորներին:
Իսկ նրանք բոլորը, չքմեղ (անմեղ) լինելով, պատմում են, որ իրենք անմեղ ու համեստ մարդիկ են և անարդար կերպով են բանտ ընկել:
Մի երիտասարդ կալանավոր, անկեղծորեն պատմելով իր գործած հանցանքների մասին, նշում է, որ ինքը արժանի էր մահվան, բայց իշխանությունը խղճալով՝ կյանք էր շնորհել ու դատապարտել ցմահ բանտարկության…
Թագավորը կեղծ բարկությամբ հրամայում է բանտի վերակացուին.
– Այսքան համեստ ու անմեղ մարդկանց միջից անմիջապես դո՛ւրս արեք այս գայլին, որպեսզի չմնա նրանց հետ ու իր վատ վարքով չապականի բոլորին: Վարդան Այգեկցի
Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։ Առակաց 28:13