Տեսանելի են մեր բոլոր մտքերը

Ուսուցչուհին դասարանում երեխաներին ցույց տվեց մի ապակյա անոթ, որը ջրով էր լցված։ Բոլորը տեսան, որ ջրի մեջ ձկներ են լողում։
- Բոլորդ պարզ տեսնո՞ւմ եք ձկներին,- հարցրեց ուսուցչուհին։
- Այո՛, այո՛,- պատասխանեցին երեխաները։
- Իսկ եթե ես անոթը շրջեմ ա՛յ այսպես, էլի՞ կտեսնեք։
- Իհարկե։ Բոլոր կողմերից էլ լավ երևում է։ Չէ՞ որ ապակին թափանցիկ է։
- Ճիշտ է,- համաձայնեց ուսուցչուհին։ - Ճիշտ այդպես էլ Աստծո համար տեսանելի են մեր բոլոր մտքերը, ցանկություններն ու գաղտնիքները։
Եվ եթե մեր հոգում չարիք ենք թաքցնում, ապա այն ևս թաքուն չի մնում Աստծու ամենատես աչքից։ Հիշե՛ք սա, որովհետև լավ գործերի համար պարգևատրվում են, իսկ չար գործերի համար՝ պատժվում։
Որովհետեւ Աստծո խոսքը կենդանի է եւ զորաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ հոդվածների եւ ծուծի բաժանվելը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ (Եբրայեցիներին 4:12-13)