Մի անգամ մեկը մոտեցավ հայտնի փիլիսոփա Սոկրատեսին ու ասաց.- Գիտե՞ս, թե քո մասին ինչ ասաց ընկերդ:
- Սպասի՛ր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախ՝ ասելիքդ անցկացրու երեք մաղերով:
- Երեք մաղերո՞վ:
- Խոսելուց առաջ ասելիքդ երեք անգամ մաղիր: Նախ և առաջ՝ այն անցկացրու ճշմարտոււթյան մաղով: Դու վստա՞հ ես, որ ասելիքդ ճշմարիտ է:
- Ո՛չ, վստահ չեմ, պարզապես լսել եմ:
- Պարզ է: Ուրեմն, դու չգիտես՝ ճշմարի՞տ է ասելիքդ, թե՞ ոչ: Հիմա անցկացնենք այն երկրորդ՝ բարու մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին լա՞վ բան ասել:
- Ո՛չ, ընդհակառակը:
- Ուրեմն,- շարունակեց Սոկրատեսը,- դու պատրաստվում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել և անգամ վստահ չես, որ ասելիքդ ճշմարիտ է: Փորձենք երրորդ մաղը: Իսկապե՞ս անհրաժեշտ է, որ ես լսեմ այն, ինչ ուզում ես պատմել:
- Ո՛չ, անհրաժեշտ չէ:
- Ուրեմն,- խոսքն ավարտելով պատասխանեց Սոկրատեսը,- ասելիքիդ մեջ բացակայում է բարին, օգտակարը և անհրաժեշտը: Ուրեմն էլ ինչո՞ւ արտաբերես այն:
Սիրելինե՛ր, եկեք մենք էլ զգուշանանք մեր ասած ու ասելիք խոսքերից: Տեր Հիսուսն ասաց. «Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն՝ դատաստանի օրը հաշիվ պիտի տան»։ (Մատթ․ 12.36)