Զգաց մահվան սարսափը

Սկսնակ մի արդյունաբերող ընտանիքով բնակություն հաստատեց Միացիալ Նահանգների արևմտյան կողմի խիտ անտառներում: Նրանց փայտյա տնակը կանգնած էր անտառի հենց եզրին: Մի գիշեր, երբ ընտանիքի հայրն ու երեխաները վաղուց է, ինչ քնած էին, ավարտելով հաջորդ օրվա պատրաստությունները՝ ընտանիքի մայրը որոշեց նախքան քնելը հաջորդ օրվա ցախը ևս պատրաստել: Ուստի վերցրեց զամբյուղը և գնաց ցախանոց: Մի քանի քայլ դեռ չարած՝ նա նկատեց, թե ինչպես է մի մեծ հովազ անտառից դուրս գալիս ու մեծ ոստյուններով մոտենում իրեն: Վայր գցելով ձեռքի զամբյուղը նա վազեց դեպի տուն: Կարողացավ տուն մտնել ու գցել սողնակը: Հովազը ցատկեց. փակ դռանը բախվելով՝ հարվածից բժժեց ու փռվեց գետին: Աղմուկից արթնացած ամուսինը իսկույն շտապեց խոհանոց. կինը անգիտակից պառկած էր հատակին: Պատուհանից նա տեսավ, որ հովազը ոտքի է կանգնում: Չհապաղեց. պատից վերցրեց հրացանը ու կրակեց: Գազանը ահեղ մռնչյունով գետին տապալվեց: Երկրորդ զարկից անշնչացավ: Այժմ կարելի էր զբաղվել կնոջով: Կինը ուշքի եկավ… Բարեբախտաբար ամեն բան բարեհաջող վախճան ունեցավ: Կարճ խոսակցությունի