Սկսնակ մի արդյունաբերող ընտանիքով բնակություն հաստատեց Միացիալ Նահանգների արևմտյան կողմի խիտ անտառներում: Նրանց փայտյա տնակը կանգնած էր անտառի հենց եզրին: Մի գիշեր, երբ ընտանիքի հայրն ու երեխաները վաղուց է, ինչ քնած էին, ավարտելով հաջորդ օրվա պատրաստությունները՝ ընտանիքի մայրը որոշեց նախքան քնելը հաջորդ օրվա ցախը ևս պատրաստել: Ուստի վերցրեց զամբյուղը և գնաց ցախանոց: Մի քանի քայլ դեռ չարած՝ նա նկատեց, թե ինչպես է մի մեծ հովազ անտառից դուրս գալիս ու մեծ ոստյուններով մոտենում իրեն: Վայր գցելով ձեռքի զամբյուղը նա վազեց դեպի տուն: Կարողացավ տուն մտնել ու գցել սողնակը: Հովազը ցատկեց. փակ դռանը բախվելով՝ հարվածից բժժեց ու փռվեց գետին:
Աղմուկից արթնացած ամուսինը իսկույն շտապեց խոհանոց. կինը անգիտակից պառկած էր հատակին: Պատուհանից նա տեսավ, որ հովազը ոտքի է կանգնում: Չհապաղեց. պատից վերցրեց հրացանը ու կրակեց: Գազանը ահեղ մռնչյունով գետին տապալվեց: Երկրորդ զարկից անշնչացավ: Այժմ կարելի էր զբաղվել կնոջով:
Կինը ուշքի եկավ…
Բարեբախտաբար ամեն բան բարեհաջող վախճան ունեցավ: Կարճ խոսակցությունից հետո խնդրեց, որ ամուսինն իրեն մենակ թողնի: Ապա ծունկի եկավ…
Զգացել էր, թե ինչ բան է մահվան սարսափը: Ինչպե՞ս էր կանգնելու Աստծո առջև, իսկ եթե հենց այդ պահին մեռնե՞ր: Հենց այդ գիշեր նա աղաղակեց Աստծուն, խոստովանեց իր մեղքերը: Խաղաղություն գտած՝ քուն մտավ:
Անտարբեր հոգիներին Աստված հաճախ արտառոց միջադեպերով է արթնացնում մեղքի քնից:
Ահա խաղաղութեան համար դառնություն եղաւ ինձ՝ դառնություն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբից հանելով, որովհետև բոլոր մեղքերս մեջքիդ ետևը գցեցիր։ Եսայիա 38.17