Վոլտեր, հայտնի ծաղրող <<Սարսափելի վախճան ունեցավ նա: Անգամ եթե ողջ Եվրոպայի փողերն էլ տային, չէի ցանկանա տեսնել անհավատի մահը. նա ամբողջ գիշեր թողություն էր աղերսում>>,- պատմում է բուժքույրը: *** Դավիթ Խյում, աթեիստ Աղաղակում էր. <<Ես բոցերի մեջ եմ>>: Նրա հուսալքությունն անտանելի էր: *** Թոմաս Հոբս <<Ես կանգնած եմ խավարն ընկնելու սարսափելի թռիչքի առաջ>>: *** Լենին Մահացավ մթագնած ուղեղով: Նա ներողություն էր խնդրում իր մեղքերի համար անգամ սեղաններից ու աթոռներից: *** Չերչիլ <<Ի՜նչ անխելք եմ եղել>>: *** Նապոլեոն կայսր Նրան բուժող բժիշկը գրել է. <<Կայսրը մեռավ մենակության մեջ և բոլորից լքված: Նրա մահվան պայքարը սարսափելի էր>>: Բարի լուր
<< Աստուած Հոգի է, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն>>։ Հովհան. 4:24 Այս նկարները մարդկանց պատկերացումներից ստեղծված պատկերներ են, որոնք մարդիկ համարում են Հիսուսի նկարը:
Եվ Հոգին և հարսն ասում են. "Եկ". և լսողն ասե. "Եկ"... Հայտնություն 22:17
Եվ մինչ Պողոսը խոսում էր արդարության, ժուժկալության եւ գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը, զարհուրած, ասաց. «Դու առայժմ գնա՛. երբ ժամանակ ունենամ, քեզ կկանչեմ»։ (Գործք առ. 24:25) Ամեն ոք չէ, որ ցանկանում է լսել արդարության և ժուժկալության, առավել ևս՝ գալիք դատաստանի մասին: Մարդիկ վախենում են իրենց խիղճն արթանացնել, վախենում են անցյալի մեղքերը հիշել: Սակայն մոռանում են, որ բոլոր անարդարների համար Աստծո գալիք դատաստանը պատժի միջոց է լինելու:
Սիրելի ընթերցողներ, այս ժամանակներին նայելով և Հիսուսի Խոսքի հետ համեմատելով հասկանում ենք , որ «Մոտ է արդեն, դռներին է» (Մարկոս 13:29): Շատերը ասում են, աշխարհի վերջ չի լինի, սակայն ուշադրություն դարձնենք Աստվածաշունչի խոսքերին, որ կատարյալ ճշմարտությունն է, և կատարվել է նրանում գրված մարգարեություններից շատ-շատերը: Սուրբ Գրիքը՝ Աստվածաշունչը մեզ տեղեկացնում է այն մասին, որ վերջին ժամանակները պիտի նմանվի Նոյի օրերին:
«Աստծուց մի գողացիր ժամանակը»,- ինձ ասաց մայրիկս: Նա դրանով ցանկանում էր ասել. որ ես անիմաստ ու անտեղի ժամանակ չանցկացնեմ: Այն ժամանակ ես չէի հասկանում մայրիկիս ասածը: Ես գիտեի, որ գողանալ կարելի է խնձոր կամ տանձ, բայց որն է ժամանակը գողանալ, չէի իմանում: Ուշադրություն դարձրեք այս նկարին: Ծիծաղելի է, այդպես չէ՞: Զանգը չի կարող դաշտում թռչել: Բայց գրող՝ Յոհան Վ. Գյոթեն և նկարիչ՝ Լյուդվիգ Ռիխտերը, այս նկարում ներկայացրել են զանգը որպես խղճի խայթ, որը հետապնդում է եկեղեցի գնալ չցանկացող երեխային: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք Աստծո Խոսքը լսելու և Նրան ծառայելու համար, քանի որ մեր ժամանակը Աստծո ձեռքում է: