Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։

1 июня 2012 г.

Ժամանակ

<<Աստծուց մի գողացիր ժամանակը>>,- ինձ ասաց մայրիկս: Նա դրանով ցանկանում էր ասել. որ ես անիմաստ ու անտեղի ժամանակ չանցկացնեմ: Այն ժամանակ ես չէի հասկանում մայրիկիս ասածը: Ես գիտեի, որ գողանալ կարելի է խնձոր կամ տանձ, բայց որն է ժամանակը գողանալ, չէի իմանում:
  Ուշադրություն դարձրեք այս նկարին: 
Ծիծաղելի է, այդպես չէ՞: Զանգը չի կարող դաշտում թռչել: Բայց գրող՝ Յոհան Վ. Գյոթեն և նկարիչ՝ Լյուդվիգ Ռիխտերը, այս նկարում ներկայացրել են զանգը որպես խղճի խայթ, որը հետապնդում է եկեղեցի գնալ չցանկացող երեխային: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք Աստծո Խոսքը լսելու և Նրան ծառայելու համար, քանի որ մեր ժամանակը Աստծո ձեռքում է:
    Լսելով զանգի ձայնը, փոքրիկ Վիլյամը մայրիկին ասաց.
-Մայրիկ, ի՞նչ է ասում զանգը: 
-Զանգը ասում է. անցավ, անցավ, անցավ հավիտյան:
-Ի՞նչը անցավ մայրիկ:
-Կրկին անցավ մեկ ժամ մեր թանկագին ժամանակից, տղաս:
-Մեկ ժա՞մ, ի՞նչ է ժամը, մայրիկ:
-Ժամը դա  հրեշտակ է, որին Աստված պատվրիել է մեզ հարցնելու համար. <<Ի՞նչ ես դու անում, ի՞նչ ես դու ասում, ի՞նչ ես դու մտածում այս րոպեների ընթացքում>>:
-Որտե՞ղ է Աստծո հրեշտակը, նրան չեմ տեսնում:
-Նա Աստծո գահի առջև հաշվետվություն է ներկայացնում, և Ամենակարողին տեղեկացնում է ամենի մասին, թե մենք ինչ ենք մտածել, խոսել ու ինչ ենք արել անցած ժամերի ընթացքում:
-Մայրիկ, իսկ Աստված ամեն ինչ նկատո՞ւմ է:
-Այո, տղաս, նաև Աստված կարող է մեր մեղքերը Հիսուսի արյունով մաքրել, եթե Նրան խնդրենք: Դրա համար մենք կարող ենք ուրախանալ: Այդ պատճառով չպիտի ծուլանանք, այլ մեր ժամանակը պետք է օգտագործենք բարի գործերի համար, քանի որ գրված էԲայց ես քեզի՛ վստահեցայ, ո՛վ Տէր։ Ես ըսի. <<Դո՛ւն ես իմ Աստուածս>>.  Իմ ժամանակներս քու ձեռքումդ են. 
Սաղմոս 31:14,15

Комментариев нет:

Отправить комментарий