Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։

28 мая 2012 г.

Մեր սիրտը ժամանակ է

  Մենք ժամանակի մեջ ենք, և մեզ ժամանակ է տրված: Այդ մասին վկայում և ասում է հենց մեր սիրտը: Խնդրում եմ, այս պահին ձեռքդ դիր սրտիդ, այն բաբախում է, և նայիր ժամանակին, այն գնում է: Երբ սիրտդ կանգնեց՝ քո ժամանակը վերջացավ, այլևս ժամանակ չունես:
  Երբ մարդը ծնվում է, նրա համար սկսվում է ժամանակը, սակայն ինչի՞ համար, ապրելու և ստեղծելո՞ւ, չէ՞ որ ոչինչ չենք տանելու մեզ հետ, ապա ինչո՞ւ ենք մենք ապրում: Այս հարցը շատերին է անհանգստացրել: Սակայն միշտ հիշենք, երբ մեր սիրտը կանգնեց, մեր ժամանակը վերջանում է: Մենք ջանք չենք թափում, ու չենք աշխատեցնում մեր սիրտը, այլ անկախ մեր կամքից գիշեր ու ցերեկ այն աշխատում է: Նրան ղեկավարում է Աստված:
  Սարսափեցի՞ր, ուրեմն հաշտվիր Աստծո հետ, քանզի Նա է մեր կյանքի ղեկավարը: 
 Աստված մեզ ժամանակ է տվել, սակայն այդ ժամանակը մենք ինչպե՞ս ենք օգտագործում: Մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առջև, և այդ ընտրությունը հավիտենության համար է. Դու ընտրե՞լ ես Հիսուսին: Եթե ոչ՝ մի՛ ուշանար, դու դեռ ժամանակ ունես, Հիսուսի ձեռքով ունես հաշտություն Աստծո հետ: Իսկ եթե ընտրել ես Տիրոջը, կարդա՝ 
Եփեսացիս 5:15-20, 
Կողոսացիս 4:5,6
Աստված քեզ հետ...

1 комментарий:

  1. menq petq e shtapenq vorovhetev TER@ galu e yev menq bolors NRA atyani araj enq kangnelu zguysh linenq vor merk chgtnvenq

    ОтветитьУдалить