Նշանավոր մարդկանց վերջին խոսքերը
Վոլտեր, հայտնի ծաղրող
<<Սարսափելի վախճան ունեցավ նա: Անգամ եթե ողջ Եվրոպայի փողերն էլ տային, չէի ցանկանա տեսնել անհավատի մահը. նա ամբողջ գիշեր թողություն էր աղերսում>>,- պատմում է բուժքույրը:
***
Դավիթ Խյում, աթեիստ
Աղաղակում էր. <<Ես բոցերի մեջ եմ>>: Նրա հուսալքությունն անտանելի էր:
***
Թոմաս Հոբս
<<Ես կանգնած եմ խավարն ընկնելու սարսափելի թռիչքի առաջ>>:
***
Լենին
Մահացավ մթագնած ուղեղով: Նա ներողություն էր խնդրում իր մեղքերի համար անգամ սեղաններից ու աթոռներից:
***
Չերչիլ
<<Ի՜նչ անխելք եմ եղել>>:
***
Նապոլեոն կայսր
Նրան բուժող բժիշկը գրել է. <<Կայսրը մեռավ մենակության մեջ և բոլորից լքված: Նրա մահվան պայքարը սարսափելի էր>>:
Այլ թեմաներ
Տարիներ առաջ մի հարուստ ու ազդեցիկ մարդ է լինում: Մի օր նրա կրտսեր որդին ձիով վերադառնում է որսից և սկսում է մի խեղճ գյուղացու ցանած ու նոր ջրած արտի միջով անցնել: Արտում աշխատող գյուղացու տղան խնդրում է նրան, որ չանցնի, բայց նա չի լսում: Արգելելու համար տղան նրա առջև է դուրս գալիս, իսկ նա, կարծելով, թե իր վրա է հարձակվում, կրակում է տղայի վրա։ Տղան մահանում է: Մեռած տղայի հայրը ոչ մի վկա կամ փաստաբան չի ունենում: Դատավարության ժամանակ դատավորին ասում է. - Պարո՛ն դատավոր, վկաներս վախեցան գալ, և փաստաբան էլ չունեմ, ես աղքատ ու թշվառ մեկն եմ: Իմ պաշտպանն Աստված է, իսկ վկաներս արդարությունն ու ճշմարտությունն են: Կարճ լռությունից հետո ամբաստանյալի առաջին վկան է կանչվում: Նա ասում է, որ ոճիրի օրը հարուստի տղան իրենց գյուղում է եղել, իսկ իրենց գյուղը ոճիրի վայրից շատ հեռու է: Ասում է, որ իրենք իբր միասին խնջույքի մեջ են եղել մինչև առավոտ, ուստի տղային զրպարտում են: Երբ երկրորդ վկան է կանչվում, ժողովրդի մեջ մեծ իրարանցում է սկսվում, պարզվում է, որ առաջին վկան երբ դուրս է գալիս,
Մի հավատացյալ քույրիկի որդի, որ սկզբում կիրակնօրյա դպրոց էր հաճախում, մեծանալով՝ չար ընկերակցությամբ է տարվում: Նա նավաստի է դառնում ու հաճախ է նավարկում հեռուներում: Մի գիշեր հավատացյալ մայրը հանկարծ արթնանում է և տղայի համար աղոթելու պահանջ է զգում: Աղոթում է այնքան ժամանակ, մինչև հանգստանում և քնում է: Այդ ժամանակ օվկիանոսի վրա մեծ փոթորիկ է լինում, և նավի կայմերից մեկը կոտրվում է: Նավապետը հրամայում է, որ այն կտրեն ու նետեն: Մինչ նավաստիներն աշխատում էին, հսկա մի ալիք հարվածում է տղային և օվկիանոսի մեջ նետում: Տղայի մտքով փայլակի պես սա է անցնում. «Եթե ես հիմա մեռնեմ, հավիտյան կորած եմ»: Այդ պահին նա հիշում է պատանի եղած ժամանակ կիրակնօրյա դպրոցում իրենց երգած հետևյալ տողերը. «Թողություն կա քեզ, եթե Խաչյալին նայես: Կյանք կա քեզ համար, ուստի Նրան նայիր, ով մեղավոր, նայիր ու փրկվիր»: Տղան սկսում է աղաղակել. «Ո՜վ ողորմած Աստված, ես նայում և հավատում եմ Հիսուսին, փրկի՛ր ինձ»: Հետո նա գիտակցությունը կորցնում է: Մի ուրիշ ալիք նրան նորից գցում է նավի տախտակամածին: Նավաստիները ուշք
Թագավորը մի տղա է ունենում, որին աչքի լույսի պես սիրում է: Երբ տղան մի քիչ մեծանում է, թագավորը կանչում է իր քաղաքի ամենաիմաստուն մարդուն և ասում. - Վարպե՛տ, սա իմ միակ տղան է, ինձանից հետո նա է թագավորելու: Քեզ եմ հանձնում: Այնպիսի ուսում պետք է տաս, որ լավ մարդ դառնա, ողորմած ու արդար թագավոր լինի: - Լավ,- ասում է իմաստունը: [Տեսանյութ]
Իմ աղոթքի կյանքում եղել են դեպքեր, երբ Աստված ինձ խրախուսել է աղոթել համարձակ և համարձակ մարգարեական հռչակումներ անել: Ես ուզում եմ, որ իմ սիրտը միշտ լցված լինի ծարավով և փափագով առ Աստված: Այդ խանդավառ ձգտումը ծնում է հնազանդություն, ինչն էլ առաջնորդում է զարմանահրաշ արկածների Նրա հետ, արկածներ, որոնք օգնում են Նրա սրտի և Նրա ճանապարհների ճանաչողության մեջ աճելուն: « Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ» (Գործք առաքելոց 4.31): Տվե՛ք Աստծուն 15 րոպե ձեր աղոթքի մեջ. * Նայե՛ք, թե ինչ էր կատարվում, երբ առաջին դարի եկեղեցին միաբան աղոթում էր: Լսե՛ք, թե այսօր շատերը ինչ են վերապրում աղոթքի մեջ: Խնդրե՛ք Տիրոջից աղոթքի մեջ նման համարձակություն, եթե ցանկանում եք ունենալ: * Փափագն առ Աստված գալիս է Նրա հետ զրույցի մեջ անցկացրած մեր ժամանակից: * Այսօր կարդացեք Գործք առաքելոցի առաջին 4 գլուխները: Արդյոք տեսնո՞ւմ եք, որ մենք մեր ազգի մեջ արթնության կարիք ունենք: Խնդրե՛ք Տիրոջից, որ դուք նույնպե
Մի անգամ Իտալիայի թագավոր Հումբերտն իր սովորական զբոսանքի ժամանակ նկատեց երկու փոքրիկ տղաների, որոնք ինչ-որ բանի մասին վիճում էին: Նրանք աչքից բաց չէին թողնում թագավորին և մի քանի անգամ մատով ցույց տվեցին նրան... Վերջապես, նրանցից մեկը վճռականորեն գնաց դեպի թագավորը, հանեց գլխարկը, խոնարհվեց և ասաց. -Ներեցե՛ք, խնդրում եմ, պարո՛ն, ճիշտ է, չէ՞, որ Դուք թագավորը չեք: -Ինչո՞ւ ես կարծում, թե ես թագավորը չեմ,- ժպտալով հարցրեց նա: -Որովհետև... - և տղան լռեց: Նրան օգնության եկավ ընկերը. -Որովհետև Ձեր գլխին թագ չկա... Նա կարծում է, թե թագավորները միշտ թագ են կրում: Բա րի՛ եղեք, ասացեք նրան, որ ես ճիշտ եմ ասում, թե Դուք թագավորն եք:
Պիտի մրսես, որ տաքանաս ու լավ զգաս։ Պիտի ցավի, հետո անցնի, որ հասկանաս՝ ինչքան լավ է առանց ցավի: Մի օր լացի՛ր ու կիմանաս՝ Ուրախն ինչ է: Ընկի՛ր մի օր ու կիմանաս՝ ինչ լավ բան է բարձրանալը: Պիտի լինի դատարկություն, որ լցվելուց չդատարկվես: Պիտի մթնես, որ ճանաչես՝ ով է Լույսը: Սիրի՛ր մի օր, կհասկանաս, որ չես ապրել մինչև այսօր... Պարույր Սևակ
Խաղաղություն, սիրելի Աստծու ժողովուրդ: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել Աստծու կատարած հրաշքը, որը տեղի ունեցավ իմ երեխայի կյանքում: Տղաս՝ Աշոտը, սովորում է երկրորդ դասարանում: Առաջին դասարանի երկրորդ կիսամյակում նա մի քանի անգամ բողոքեց տեսողությունից, բայց ես ուշադրություն չէի դարձնում: Հետո, երբ փոխադրվեց երկրորդ դասարան, նեղսրտած ասաց. – Մայրի՛կ, ես գրատախտակի տառերը չեմ տեսնում: Մյուս օրն ինձ նույն բանն ասաց նաև ուսուցչուհին: Մենք սկսեցինք որոշակի հեռավորությունից տառեր ցույց տալ նրան, բայց երեխան չէր տեսնում: 2015 թ. հոկտեմբերի 14-ին եղբորս՝ Հայկի հետ երեխային տարանք քաղաքային թիվ 132 մանկական պոլիկլինիկա: Բժիշկը տարբեր սարքավորումներով ստուգեց երեխայի աչքերը, վեց մետր հեռավորությունից տառեր ցույց տվեց, բայց երեխան տեսավ միայն առաջին ամենամեծ տառը: Բոլոր տեսակի ստուգումներից հետո բժիշկն ասաց, որ երեխային չի կարող ակնոց նշանակել, քանի որ դա չի օգնի: Բժիշկը շատ զարմացած էր, որովհետև երեխայի աչքերն առողջ էին, բայց նա ընդամենը 20 տոկոս էր տեսնում: Նա ասաց, որ դա կարող է լինել ինչոր