Հիսուսի խոսքերը (Մատթ 24)

29 <<Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն:
30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով:
31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը>>: 
32 <<Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է:
33 Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ:
34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի:
35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն>>: 
36 <<Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը:
37 Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը.
38 որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ,
39 ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ:
40 Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
41 Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
42 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը>>:

Սա կյանք չէ'

   Այսօր շատերն են դժգոհում միապաղաղ և հոգնեցուցիչ կյանքից, ասելով. «Սա կյանք չէ»:
Նմանները ամեն ինչից և ամենուր դժգոհ են թե՛ աշխատանքից, թե՛ ընտանիքում, և թե՛ շրջապատից: Այդ իսկ պատճառով էլ չորս բոլորից դժգոհություններ ենք լսում:
Հարգելի՛ ընթերցող, գուցե դու էլ ես դժգոհ, մտածում ես, որ այս կյանքը ապրելու կյանք չէ. գուցե ճի՞շտ ես:
Իսկ ինչպե՞ս բարելավել կյանքը: Ահա՛ Աստվածաշունչը տալիս է այդ հարցի պատասխանը` միայն Աստծո հետ հարաբերվելով կզգաք, որ կյանքն արժե ապրել: Ճշմարիտ ապաշխարության ու մեր մեղավոր լինելու գիտակցումն են միայն հնարավորություններ ստեղծում մեր կյանքի բարելավման, խաղաղության և երջանկության համար: Աստված առաջարկում է նոր կյանք, որը ապրելուց չես ձանձրանա մինջև կյանքիդ վերջ: Իսկ եթե Աստծո առաջարկած նոր կյանքը ապրես, ավարտից հետո սկսում է երանելի հավիտենությունը: Բայց նոր կյանքի համար պիտի ընդունես Աստծո հրավերը, հավատաս Հիսուսին ու անկեղծորեն աղոթքով գաս Աստծո առջև, խնդրելով ներում ու ապաշխարություն: Եվ քո ապրած նախկին կյանքը պետք է անկեղծորեն բերես Տիրոջ առջև, որպեսզի ազատվես մեղքերից և նորովի սկսես Աստծո առաջարկած նոր կյանքը:
   Այս խեղճը կանչեց, և Տերը լսեց, և իր ամեն նեղություններիցը փրկեց սրան: Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների չորս կողմովը և փրկում նրանց: (Սաղ 34:6-7)
Եվ կանչիր ինձ նեղության օրումը. և ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ: (Սաղ 50:15)

Եթե մեկը ծարավ է

    Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր` ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհ. 7:37): Շուրջ 2000 տարի առաջ ասված Հիսուսի խոսքերն այսօր ևս կենսական են ծարավ սիրտ ունեցողի համար. ով հագեցնող աղբյուր չի գտել և չի էլ կարող գտնել այս աշխարհում:
    Աստված քեզ էլ է հրավիրում, քե'զ, որ ծարավ ես ուրախության և երջանկության, խաղաղության և հույսի: Դու, որ հետամուտ եղար այս աշխարհի վայելքներին, սրտիդ խորունկ գոհացում ստացա՞ր: Այս աշխարհի իշխանը` սատանան, չի կարող գոհացում տալ և մտադիր էլ չէ:
   Հիսուսի'ն դարձիր, Նա կանչում է քեզ. «Ո'վ բոլոր ծարավներ, եկե'ք ջրերի մոտ, եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի»:
    Մի' տատանվիր բնավ, Իրե'ն դարձիր ու խաղաղություն կգտնես Իր արյան մեջ, որ Գողգոթայում հեղեց քեզ համար:

Մարդը Աստծո կարիքն ունի

   Հավատա թե` չհավատա, միևնույն է մարդն ամբողջովին կախված է Աստծուց` իրեն Արարողից: Ցավոք այսօր Աստված շատ քիչ է հետաքրքրում մարդկանց: «Աստված չկա» -ասում են շատերը, և իրենց հետ պատահող դժբախտությունները համարում են «Մարդկային ձախորդություն»:
   Իրոք, այսպիսիները խեղճեր են, որոնք իրենք իրենց են կողոպտում, զրկում Աստծո օրհնություններից, որոնք տրվում են ձրիաբար:
   Մյուս անմտությունը, որ ինքն իրեն թույլ է տալիս մարդ արարածը, Աստծո պատկերի նման պատկերներ ու կուռքեր շինելն է: Աստված ասել է. «Քեզ համար կուռք չշինես... նրանց երկրպագություն չանես և նրանց չպաշտես» (Ելից 20:4-5):
Սակայն, մարդը պետք է միշտ իր Արարչին պատվի, իր սրտի մեջ և խոսքով: Եվ Աստված նրան կօրհնի. «Ես փառավորելու եմ ինձ փառավորողներին և անարգելու` ինձ արհամարհողներին» (1 Թագ. 2:30):

Այսօ'ր է փրկության ժամանակը

   Փրկվելը շատ հեշտ է: Աստված Իր ձրի շնորհով փրկություն է տվել բոլորիս` Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Աստծո կողմից ամեն բան կատարվել է` մեղավորին Իր հետ հաշտեցնելու և նրան խաղաղություն ու ներում շնորհելու համար: Բայց շատերն անտարբեր են Աստծո այս շնորհի հանդեպ: Նրանք չեն կամենում ճանաչել իրենց մեղավոր վիճակը, չգիտեն, որ կործանված մեղավորներ են և կարիք ունեն փրկության:
   Մարդուն թվում է, թե իրնքը Աստծո շնորհի կարիքը չունի: Ինչո՞ւ է մարդու համար այդքան դժվար ընդունել իր հանցանքը, հակառակ այն բանի, որ Աստծո Խոսքը հստակորեն գրում է, թե ամեն մեղք գործեցինք:
   Նրանց հանդեպ, ովքեր երկյուղ չունեն Աստծուց, Աստված ստիպված է լինում առավել խիստ միջոցներ ձեռնարկել` այդպիսիներին իրենց վիճակը պարզ դարձնելու համար:
«Գործք Առաքելոց»-ում բանտապետը` այդ համառ մարդը, միայն երկրաշարժից հետո հարցրեց. «Տերե՛ր իմ, ես ին՞չ պետք է անեմ, որ փրկվեմ» (Գործք 16:30):
   Մի՛ մտածիր մյուսների նման, թե դեռ ժամանակ կա: Ո՛չ: Այսօ՛ր է փրկության ժամանակը:

Երկու վիճակ

    Գալիք աշխարհի մեջ կա երկու վիճակ` անիծյալ և օրհնյալ: Երկուսն էլ հավիտենական են: Մենք բոլորս, առանց բացառության, հավիտենության ճանապարհին ենք: Եվ եթե միայն մեկ երանելի վիճակ լիներ մահվանից հետո, ապա ապագայի մասին մտահոգվելու կարիք չէր լինի: Աստծո Խոսքը վկայում է, որ մեղավոր ննջեցյալները պիտի մատնվեն դատապարտության: Միևնույն ժամանակ, բոլոր նրանք, ովքեր փրկված են Տեր Հիսուսի միջոցով և ննջած, պիտի օրհնվեն ու երկնքում անցկացնեն իրենց հավիտենությունը:
    Որտե՞ղ է վերջանալու քո ճամփորդությունը, սիրելի՛ ընթերցող: Ո՞ւր է գնալու հոգիդ, եթե թողնես այս աշխարհը: Անշուշտ, կցանկանաս երկինք գնալ: Իհարկե, ո՞վ կցանկանա ընկնել այնտեղ, ուր որդը չի մեռնում և կրակը չի մարում:
   Բարեկա՛մ, կարդա՛ Սուրբ Գիրքը, ապաշխարի՛ր, և ճամփորդությունդ վերջ կգտնի օրհնյալ վայրում:

Պատահական մահ

   1982թ. հուլիսին հայտնի օրաթերթերից մեկում լույս տեսավ` «Թոռնիկը շանթահար` տատիկի գերեզմանի մոտ» հոդվածը:
   91 տարեկան կնոջ դագաղի վրա վերապատվելի Ե. Հյուիթը քարոզ էր ասում. «Ոչ ոք չգիտի, թե երբ է գալու իր վախճանը»: Ճիշտ այդ պահին կայծակը շանթահար արեց մեռնողի 27 տարեկան թոռանը, իսկ մյուս թոռնիկին, որը 5 տարեկան էր, և գերեզման փորողին փոխադրեցին հիվանդանոց` ստացած այրվածքների պատճառով: Մկին դեռ չէին հասցրել հողին հանձնել, երբ մահացավ մյուսը:
   Այսպիսին է մահը: Այն հարգանք չունի անցյալի հանդեպ. անհոգությամբ ավելացնում է արդեն իսկ սգացողների ցավն ու վիշտը: Մահը հաղթական մի քայլով իր հետ տարավ ոչ միայն ամենատարեցին, այլև` 27 տարեկան երիտասարդին, որն, անկասկած, չէր էլ մտածում մահվան մասին:
   Որքա'ն սարսափելի է մեռնել հանկարծակի, անակնկալ:
   Ուրեմն, որքան կարևոր է, որ պատրաստ լինես և գործերդ կարգավորես Աստծո հետ: Հավիտենություն մտնելու Աստծո հետ անհաշտ, դա նշանակում է դատապարտություն և հավիտենական կորուստ:
   Սակայն, Քրիստոսով ունեցած հաղթությամբ կարող ես գոչել. «Ու՞ր է, ո'վ մահ, քո խայթոցը, ու՞ր է, ո'վ գերեզման, քո հաղթությունը»:

Պատմաբանը Սուրբ Գրքի մասին

   19-րդ դարի գերմանացի մի պատմաբան այսպես է գրել Սուրբ Գրքի մասին. «Սուրբ Գիրքը գրքերի գիրքն է, հավիտենական կյանքի աղբյուր, աղբյուրն ուժի ու մխիթարության` այս երկիր բոլոր անբախտների ու նեղյալների համար, այն պատսպարանն ու զենքն է մաքրության: Բայց և դատապարտության գիրք է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են մեղքի մեջ ապրել: Գիրք է, որին հավասարը չկա, գիրք, որի բովանդակությունը հոգիդ է խոցում` ինչպես աչքերն Աստծո: Նրա ճշմարտությունը գերազանցում է օրենքի բոլոր գրքերին, անբաղդատելիորեն գեղեցիկ է աշխարհի բոլոր բանաստեղծություններից: Այն նման է մայրական սիրո, որը հասնում է սրտիդ և խորունկ է այնքան, որ ամենից իմաստունն անգամ չի կարող սպառել: Այն պիտանի է տգետին և ուսյալին, քաջալերում է և մաքրում: Արևից զորավոր մի երկնային լույս է այն, հավիտենական հոգու շունչն է, որ կարոտի ուրախությունն է արթնացնում: Այն խոսք է, որ և' կապում է, և' քանդում, և' սպանում է, և' կենդանացնում»:

Կարդան'ք Սուրբ Գիրքը

   Այսօր մարդն ունի Սուրբ Գիրքը կարդալու մեծ ընտրություն, մանավանդ, քրիստոնյա երկրներում. գոհացնող թարգմանություն, լեզուների բազմազանություն:
Սակայն, շուրջ 1000 տարի առաջ, Սուրբ Գիրքը կարդալը մենաշնորհ էր համարվում. կարող էին կարդալ միայն նրանք, ովքեր տիրապետում էին հին լեզուներին: Մեծ անհրաժեշտություն կար Սուրբ Գիրքը թարգմանել բոլորին մատչելի լեզվով:
   Շատ ծանր ու դժվարին է եղել առաջին բարեփոխիչների ուղին. բանտարկություն, վտարում, նույնիսկ` մահապատիժ: Եվ սակայն, նրանք հավատով դիմակայել են հոգևորականության ճնշմանն ու դիմադրությանը` հանդուրժելով ամեն մի նախատինք:
   14-րդ դարի անգլիացի բարեփոխիչներից մեկը մի քանի ամսում լատիներենից անգլերենի թարգմանեց Սուրբ Գիրքը: Այս բանի համար, ինչպես նաև կղերականների վարքն ու բարոյական վիճակը քննադատելու համար, հոգևորականները նրան ամբաստանեցին` սխալ մեկնելով «Մատթ. 7:6» արտահայտությունը: Նրան մինջև անգամ մահով սպառնացին:
   Կրկին ու կրկին գոհություն հայտնենք Աստծուն, որ մենք կարող ենք Իր Խոսքը կարդալ մեր լեզվով, ցանկացած ժամանակ:

Խաղաղություն երկրի վրա.

   1981 թվին Բոննում մոտ 300 000 մարդ էր հավաքվել` խաղաղության համար ցույց կատարելու:
Մեկ բան հաստատ է, որ մարդու սրտում միշտ էլ կա խաղաղության փափագը: Անցիալ դարում երկու աշխարհացունց պատերազմենր եղան. տերությունների, անհատ մարդկանց կամայականությունների զոհը դարձան միլիոնավոր անմեղ մարդիկ: Մի՞թե այդպես էլ խաղաղություն չի հաստատվելու ազգերի միջև, հարց որ շատերին է մտահոգում:
   Փա'ռք Աստծո, այդ հարցին դրական պատասխան կա: Հիսուս Քրիստոսի աշխարհ գալն արդեն իսկ մեսիական խաղաղության` հազարամյա թագավորության հիմքը դրեց: Իսկ ի՞նչ ասել միջանկյալ ժամանակահատվածի մասին: Այս հարցի պատասխանը կգտնեք, երբ հավատալով Հիսուսին և խոստովանելով մեր մեղքերը` «Հաւատով արդարացուած, խաղաղութիւն ունենանք Աստծու հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով» (Հռոմ. 5:1):