Պատահական մահ

   1982թ. հուլիսին հայտնի օրաթերթերից մեկում լույս տեսավ` «Թոռնիկը շանթահար` տատիկի գերեզմանի մոտ» հոդվածը:
   91 տարեկան կնոջ դագաղի վրա վերապատվելի Ե. Հյուիթը քարոզ էր ասում. «Ոչ ոք չգիտի, թե երբ է գալու իր վախճանը»: Ճիշտ այդ պահին կայծակը շանթահար արեց մեռնողի 27 տարեկան թոռանը, իսկ մյուս թոռնիկին, որը 5 տարեկան էր, և գերեզման փորողին փոխադրեցին հիվանդանոց` ստացած այրվածքների պատճառով: Մկին դեռ չէին հասցրել հողին հանձնել, երբ մահացավ մյուսը:
   Այսպիսին է մահը: Այն հարգանք չունի անցյալի հանդեպ. անհոգությամբ ավելացնում է արդեն իսկ սգացողների ցավն ու վիշտը: Մահը հաղթական մի քայլով իր հետ տարավ ոչ միայն ամենատարեցին, այլև` 27 տարեկան երիտասարդին, որն, անկասկած, չէր էլ մտածում մահվան մասին:
   Որքա'ն սարսափելի է մեռնել հանկարծակի, անակնկալ:
   Ուրեմն, որքան կարևոր է, որ պատրաստ լինես և գործերդ կարգավորես Աստծո հետ: Հավիտենություն մտնելու Աստծո հետ անհաշտ, դա նշանակում է դատապարտություն և հավիտենական կորուստ:
   Սակայն, Քրիստոսով ունեցած հաղթությամբ կարող ես գոչել. «Ու՞ր է, ո'վ մահ, քո խայթոցը, ու՞ր է, ո'վ գերեզման, քո հաղթությունը»: