Եթե մեկը ծարավ է

    Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր` ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհ. 7:37): Շուրջ 2000 տարի առաջ ասված Հիսուսի խոսքերն այսօր ևս կենսական են ծարավ սիրտ ունեցողի համար. ով հագեցնող աղբյուր չի գտել և չի էլ կարող գտնել այս աշխարհում:
    Աստված քեզ էլ է հրավիրում, քե'զ, որ ծարավ ես ուրախության և երջանկության, խաղաղության և հույսի: Դու, որ հետամուտ եղար այս աշխարհի վայելքներին, սրտիդ խորունկ գոհացում ստացա՞ր: Այս աշխարհի իշխանը` սատանան, չի կարող գոհացում տալ և մտադիր էլ չէ:
   Հիսուսի'ն դարձիր, Նա կանչում է քեզ. «Ո'վ բոլոր ծարավներ, եկե'ք ջրերի մոտ, եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի»:
    Մի' տատանվիր բնավ, Իրե'ն դարձիր ու խաղաղություն կգտնես Իր արյան մեջ, որ Գողգոթայում հեղեց քեզ համար: