Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 27 Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ.

20 февраля 2012 г.

Սա կյանք չէ'

Այսօր շատերն են դժգոհում միապաղաղ և հոգնեցուցիչ կյանքից, ասելով.

<< Սա կյանք չէ >> : 
Նմանները ամեն ինչից և ամենուր դժգոհ են թե՛ աշխատանքից, թե ընտանիքում, և թե՛ շրջապատից: Այդ իսկ պատճառով էլ չորս բոլորից դժգոհություններ ենք լսում:   
Հարգելի՛ ընթերցող, գուցե դու էլ ես դժգոհ, մտածում ես, որ այս կյանքը ապրելու կյանք չէ. գուցե և դու ճի՞շտ ես:
Իսկ ինչպե՞ս բարելավել կյանքը: Ահա՛ Աստվածաշունչը տալիս է այդ հարցի պատասխանը` միայն Աստծո հետ հարաբերվելով կզգաք, որ կյանքն արժանի է ապրելու: Ճշմարիտ ապաշխարության ու մեր` մեղավոր լինելու գիտակցումն են միայն հնարավորություններ ստեղծում մեր կյանքի բարելավման, խաղաղության և երջանկության համար: Եվ ապրած նախկին կյանքը՝ պետք է անկեղծորեն դրվի Տիրոջ առջև, որպեսզի ոչինչ մութ չմնա քեզ համար:
 Այս խեղճը կանչեց, և Տերը լսեց, և իր ամեն նեղություններիցը փրկեց սրան: Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների չորս կողմովը և փրկում նրանց: (Սաղ 34:6-7)
 Եվ կանչիր ինձ նեղության օրումը. և ես կ՛ազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ: (Սաղ 50:15)

3 комментария:

  1. Анонимный1 мая 2013 г., 04:20

    Իրոք սա կյանք չէ. Սակայն Տերը մեզ կյանք տվեց:

    ОтветитьУдалить
  2. Анонимный3 июня 2013 г., 16:20

    Ես կանչել եմ Տիրոջը, և Նա ինձ ազատել է շատ անգամ, որի համար ես անչափ շնորհակալ եմ..
    և գիտեմ, որ երբ կանչեմ, կազատի, Նա ինձ այդ մասին երազ է տվել, երբ ես հարցրեցի Տիրոջը թե արդյոք Նա ինձ լսում է, թե ոչ...Ես երազում տեսա թշնամիներ, որ հարձակվել էին մեր տան վրա, և երբ ես կանչում էի Աստծուն, այն մարդը, որ իմ տուն էր մտել, իմ ձեռքին խաղալիք դարձավ, իսկ տան վրա հարձակվողները այլևս չկային...Այդպես Աստված ինձ հասկացրեց, որ Նա ինձ լսում է և ազատում...Դրանից հետո ինձ համար հրաշալի տողեր են` "Եվ կանչիր ինձ նեղության օրումը. և ես կ՛ազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ:"

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Анонимный3 июня 2013 г., 21:14

      Հոյակապ է...
      Տերը օրհնի և հաստատուն պահի:
      Հիսուսը ասաց, որ մեզ հետ է լինելու մինջև աշխարհի վերջը: Անկասկած դա այդպես է:

      Удалить