Сообщения за Сентябрь, 2019
Մեկը քարոզչին հանդիմանեց, թե ճիշտ չէ մանուկներին կիրակնօրյա դպրոց ուղարկել և Սուրբ Գիրքն ուսուցանել, որ այդպիսի դաստիարակությամբ պետք չէ ներգործել դեռատի տարիքի երեխաների վրա, նրանց պետք է ազատ թողնել, որպեսզի իրենք գտնեն իրենց կյանքի ուղին: «Թող որ մեծանան, և երբ չափահաս դառնան, իրենք կընտրեն իրենց նախասիրած դավանանքը»,-ասաց նա:
Քրիստոնյա քարոզչի մոտ եկավ մի երիտասարդ և իր սիրտը բացեց նրա առջև՝ մեկը մյուսի ետևից խոստովանելով մեղքերը: Տիրոջ ծառան համբերությամբ լսում էր: Երբ երիտասարդն ավարտեց, քարոզիչը սկսեց բացատրել Հիսուսի խաչելության իմաստը, հայտնելով, որ Աստծո Որդու արյունը մաքրում է բոլոր մեղքերը: Քարոզիչն ասեց նաև, որ Հիսուսի՝ Գողգոթայի խաչի թափած արյունը հեղվել է և երիտասարդի համար: Երիտասարդն այնպիսի հանցանք էր կատարել, որ չհավատաց, թե Աստված կարող է իրեն ներել:
Տարրական դասարանների ուսուցչուհին մի անգամ հանձնարարում է աշակերտներին շարադրություն գրել. «Ինչ կցանկանայի Աստծուց» թեմայով: Երեկոյան, երբ նա ստուգում էր շարադրություններից մեկը, անչափ զայրանում է: Քիչ անց ներս է մտնում ամուսինն ու տեսնում, որ կինը լալիս է: - Ի՞նչ է պատահել,- հարցնում է նա:
Մի երիտասարդ ճամփորդում էր նավով: Երեք տարբեր առիթներով իր հետ խոսել էին ապաշխարության մասին: Թեպետև հակառակ ոչինչ չուներ Ավետարանի հանդեպ, սակայն մտքով բոլորովին չէր անցնում, թե նավի վրա էլ պիտի զբաղվի այդ խնդրով: Հազիվ էր նավը հեռացել ափից, երբ մի խումբ երիտասարդներ հոգևոր ծանոթ մի երգ երգեցին: Սա վեր էր ամեն ինչից. լցվեց համբերության բաժակը և նա հեռացավ տախտակամածից:
Մարսել քաղաքը, որ Ֆրանսիայի հարավային մասում է կառուցված, շատ նշանավոր է իր գեղեցիկ պարտեզներով: Սակայն նախկինում այդպես չէր: Կար ժամանակ, որ Ֆրանսիայի այդ տարածաշրջանը անջուր էր, քանի որ այդտեղ ջրի աղբյուր չկար: 1837-1848 թվականներին տառապում էին ջրի սակավությունից:Դյուրանս գետը առատ ջուր ուներ, սակայն 97 մղոն հեռու էր քաղաքից: Մարսելում ապրում էր Կիզո անունով մի մարդ, որ գիշեր-ցերեկ աշխատում էր և մեծ խնայողությամբ դրամ էր կուտակում: (Շարունակությունը տեսանյութում)
Մի քարոզիչ հետևյալը պատմեց. «Ուսանողական տարիներին, երբ ճամփորդում էի մորս հետ, վերջապես քաջություն ունեցա նրան ասելու. -Մա՛յր, այլևս Աստվածաշունչ չեմ կարդալու: Շատ դժվար ու անհասկանալի բաներ կան նրա մեջ: Այնքան հակասություններ կան, որ չեմ կարող ըմբռնել: