Փրկությունը մոտ է

   Սիրելի հոգի, դու փրկության կարիք ունես, այդ փրկությունը կա, ներկա է: Հենց այս վայրկյանին քեզ մոտ է: Տեր Հիսուս Քրիստոսը երկու հազար տարի առաջ պատրաստեց քեզ համար: Գուցե դու տեղյակ չես կամ տեղյակ ես, բայց շատ բարդ է քեզ թվում քո փրկության հարցը, իմացի՛ր, որ այս պահին քեզ մոտ է փրկությունը: Տեր Հիսուսը այնքան մոտեցրեց փրկությունը մեզ, որ գրված է. «Չասես քո սրտումը, Ո՞վ վեր կելնե երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար։
Կամ՝ ո՞վ կիջնե անդունդն այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար։ Բայց գիրքն ի՞նչ է ասում. Մոտիկ է քեզ խոսքը, քո բերանումն ու քո սրտումն է, այսինքն հավատքի խոսքն որ մենք քարոզում ենք։ Որովհետեւ եթե բերանովդ Յիսուսին Տեր դավանես, և սրտումդ հավատաս թե Աստված հարություն տվավ Նրան մեռելներից, կապրես» Հռովմ. 10:6-9:
   Հաճախ մտածում ենք, պիտի մեծ գործեր անենք մեր փրկության համար, բայց Տեր Հիսուսը մեծ գործը արդեն արել է: Նա գնեց մեզ համար մեր հոգու փրկությունը և ձրի է տալիս մեզ: Այնպես որ, մտածիր այս մասին, ու մի մտածիր, որ ուշ, ժամանակ, տեղեկություն, կարողություն չունես և պաճառներ մի որոնիր: Դու չես վաստակելու քո փրկությունը, դու ընդունելու ես այն:

Փառք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Ժողովող 12:1-2

Եվ հիշիր քո ստեղծողին քո երիտասարդության օրերում, քանի որ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որ ասես թե. Նրանց չեմ հավանում։ Քանի որ չէ խավարել արեգակն ու լոյսը, լուսինը և աստղերը, և չեն դարձել ամպերը անձրևի ետևից...

Մայրս իսկական քրիստոնյա էր (վկայություն)

   «Մայրս իսկական քրիստոնյա էր, բայց ավա՜ղ, ես հակառակ էի Աստծուն: Եվ չնայած նախատում էի բոլոր նրանց, ովքեր փորձում էին ինձ հետ խոսել հոգևոր բաների մասին, սակայն մորս լսում էի առանց հակաճառելու, որովհետև նրան սիրում էի ամբողջ սրտով: Բայց սրտումս չպահեցի նրա զգուշացումները:
   Հոգնած` ինձ համոզելու նրա ջանքերից, որ ապաշխարեմ, տանից հեռացա:
Բավական ժամանակ անցավ, մի օր էլ հեռագիր ստացա, ուր ասվում էր, որ եթե անհապաղ տուն չվերադառնամ, մորս այլևս ողջ չեմ տեսնի: Կտրեցի-անցա երկար ճանապարհը… բայց ուշ էր: Ինձ առաջնորդեցին նրա սենյակը. Մայրս մահացել էր: Ձեռքի մեջ մի գրություն կար. «Սիրելի՛ զավակս, քեզ կրկին տեսնելու հույս չունեմ: Միակ ցավս այն է, որ քեզ Աստծո հետ անհաշտ թողած եմ հեռանում»:
    Այս խոսքերը խոցեցին ինձ: Պատկերացրի, որ կանգնած եմ Աստծո առաջ ու հաշիվ պիտի տամ Նրան: Հուղարկավորությունից հետո ծունկի եկա Աստծո առաջ և խոստովանեցի մեղքերս»: