«Մայրս իսկական քրիստոնյա էր, բայց ավա՜ղ, ես հակառակ էի Աստծուն: Եվ չնայած նախատում էի բոլոր նրանց, ովքեր փորձում էին ինձ հետ խոսել հոգևոր բաների մասին, սակայն մորս լսում էի առանց հակաճառելու, որովհետև նրան սիրում էի ամբողջ սրտով: Բայց սրտումս չպահեցի նրա զգուշացումները:
Հոգնած` ինձ համոզելու նրա ջանքերից, որ ապաշխարեմ, տանից հեռացա:
Բավական ժամանակ անցավ, մի օր էլ հեռագիր ստացա, ուր ասվում էր, որ եթե անհապաղ տուն չվերադառնամ, մորս այլևս ողջ չեմ տեսնի: Կտրեցի-անցա երկար ճանապարհը… բայց ուշ էր: Ինձ առաջնորդեցին նրա սենյակը. Մայրս մահացել էր: Ձեռքի մեջ մի գրություն կար. «Սիրելի՛ զավակս, քեզ կրկին տեսնելու հույս չունեմ: Միակ ցավս այն է, որ քեզ Աստծո հետ անհաշտ թողած եմ հեռանում»:
Այս խոսքերը խոցեցին ինձ: Պատկերացրի, որ կանգնած եմ Աստծո առաջ ու հաշիվ պիտի տամ Նրան: Հուղարկավորությունից հետո ծունկի եկա Աստծո առաջ և խոստովանեցի մեղքերս»: