Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։

24 апреля 2015 г.

Եսայիա 35

1 Անապատն ու չոր երկիրը կուրախանա, եւ կցնծա ամային ու կծաղկի շուշանի պես։
2 Կբացուի, կծաղկի եւ կցնծա ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նրան կտրվի՝ Կարմեղոսի եւ Սարոնի վայելչությունը. Նորանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծո վայելչությունը։
3 Ուժովացրեք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրեք։
4 Ասեցեք թուլասիրտներին, Ուժովացեք, մի վախենաք, ահա ձեր Աստվածը գալիս է վրեժ առնելու, Աստուծո հատուցումով է գալիս Նա եւ Նա ձեզ փրկելու է։
5 Այն ժամանակ բացվելու են կույրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացվին։
6 Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պես. Եւ համրի լեզուն օրհներգելու է. Որովհետեւ անապատում ջրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։
7 Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխվի, եւ ծարավուտը՝ ջրերի աղբյուրների. չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղեք եւ կնյուն։

Комментариев нет:

Отправить комментарий