Մի՛ դատեք

   Քսանչորսամյա տղան նայում է գնացքի պատուհանից դուրս ու բացականչում.
-Հայրիկ, նայի՛ր, ծառերը մնացին հետևում:
Հայրը ժպտաց, իսկ ոչ հեռու նստած երիտասարդ զույգը կարեկցանքով նայում էր երիտասարդ տղայի երեխայական վարքագծին: Հանկարծ տղան նորից բացականչեց.
-Հայրիկ, նայի՛ր, ամպերը վազում են մեզ հետ:
Երիտասարդ զույգը չդիմացավ և ասաց ծեր հորը.
-Ինչո՞ւ Ձեր որդուն ցույց չեք տալիս մի լավ բժշկի:
-Ցույց տվել եմ,-պատասխանեց հայրը,-մենք հենց հիմա հիվանդանոցից ենք վերադառնում: Ծննդյան օրվանից իմ որդին կույր էր, իսկ հիմա տեսնում է:
Այս մոլորակի վրա յուրաքանչյուր մարդ ունի պատմություն: Մի՛ դատեք մարդկանց. Քանի դեռ նրանց լավ չեք ճանաչում: Գուցե ճշմարտությունը ձեզ զարմացնի: Մտածե՛ք նախքան որևէ բան ասելը: