Ջոն Հարպեր ՏԻՏԱՆԻԿ | TITANIC «Բայց Աստուած նրան ասեց Անմիտ հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն»: Ղուկաս 12:20 Արդեն մեկ դար է ինչ Տիտանիկ նավը սուզվեց: Դա ամենա մեծ նավն էր, որ երբևէ կառուցվել էր: Նրանք այն կոչել էին «Անխորտակելի»: Սակայն խորտակվեց իր առաջին իսկ ճանապարհորդության ժամանակ: Մարդկությունը կարծես ասեր. «Այլևս Աստծո պահպանությունը մեզ պետք չէ, մենք կարող ենք ինքներս մեզ պահել, մե՛նք կառուցել ենք անխորտակելի մի նավ: Ուրեմն մենք քո օգնության կարիքը չունենք»: Շինարարները, գծագրիչները, կապիտանը, նավակազմն ու լուրերը հայտարարեցին ողջ աշխարհին, որ այս նավը անխորտակելի է: Սակայն, ողբերգական դեպք պատահեց: Այդ նավը խորտակվեց իր առաջին իսկ ճամփորդության ժամանակ, և ցուցադրվեց ամբողջ աշխարհին ապացուցելու, որ մենք դեռ Աստծո կարիքը զգում ենք ամեն դեպքում: «Տուր մեզ քո օգնությունը նեղության մեջ, որովհետեւ մարդի օգնությունը փուչ է » (Սաղմոս 60:11 ): Այդ երեկո Ապրիլ 14, 1912, ժամը 11:40 – ին, տեղի ունեցավ պատմության մեջ ամենա մեծ ծովային աղետը: Մեծ Տիտա