Ջոն Հարպեր TITANIC

Ջոն Հարպեր ՏԻՏԱՆԻԿ | TITANIC
    «Բայց Աստուած նրան ասեց Անմիտ հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն»: Ղուկաս 12:20
    Արդեն մեկ դար է ինչ Տիտանիկ նավը սուզվեց: Դա ամենա մեծ նավն էր, որ երբևէ կառուցվել էր: Նրանք այն կոչել էին «Անխորտակելի»: Սակայն խորտակվեց իր առաջին իսկ ճանապարհորդության ժամանակ:
Մարդկությունը կարծես ասեր. «Այլևս Աստծո պահպանությունը մեզ պետք չէ, մենք կարող ենք ինքներս մեզ պահել, մե՛նք կառուցել ենք անխորտակելի մի նավ: Ուրեմն մենք քո օգնության կարիքը չունենք»: Շինարարները, գծագրիչները, կապիտանը, նավակազմն ու լուրերը հայտարարեցին ողջ աշխարհին, որ այս նավը անխորտակելի է: Սակայն, ողբերգական դեպք պատահեց: Այդ նավը խորտակվեց իր առաջին իսկ ճամփորդության ժամանակ, և ցուցադրվեց ամբողջ աշխարհին ապացուցելու, որ մենք դեռ Աստծո կարիքը զգում ենք ամեն դեպքում:
    «Տուր մեզ քո օգնությունը նեղության մեջ, որովհետեւ մարդի օգնությունը փուչ է» (Սաղմոս 60:11 ):
    Այդ երեկո Ապրիլ 14, 1912, ժամը 11:40 – ին, տեղի ունեցավ պատմության մեջ ամենա մեծ ծովային աղետը: Մեծ Տիտանիկ «Անխորտակելի» ծովային մարդատար շոգենավը, Նյուֆաունդլենդի ծովափից մոտավորապես 800 մղոն հեռավորության վրա, բախվեց սառցալեռի: Նավում կային 2,224 մարդ, որից 711 մարդ փրկվեց, իսկ 1,513 մարդ կործանվեց: Դա նավի առաջին ճանապարհոդությունն էր:
    Երբ նավը խորտակվում էր, քարոզիչ Ջոն Հարպերը, մի մարդուց մյուսն էր վազում ու կոչ էր անում. ապաշխարել և ընդունել Քրիստոսին: Մի մարդ քարոզիչին մի կողմ քաշեց ու ասաց, որ ձայնը կտրի: Սակայն Հարպերը այդ մարդուն տվեց իր փրկագոտին ասելով. «Դու սրա կարիքը ավելի շատ ունես քան ես»: Ջոն Հարպերը խեղդվեց սակայն այդ մարդը կենդանի մնաց: Նա վարվեց այնպես՝ ինչպես Հիսուսը:
«Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ, և ուղարկեց իր Որդուն քավության մեր մեղքերի համար» Ա Հովհաննես 4:10
    Տիտանիկը խորտակվելուց հետո ժողով կազմակերպվեց և ականատեսները վկայություն արեցին սենատորների առջև: Երբ Տիտանիկի երրորդ սպան էր վկայում, սենատորներից մեկը նրան հարցրեց. «Պարոն Պիտմեն, կարո՞ղ էք նկարագրել մարդկանց բղավոցները, երբ նավը սուզվում էր»: Պիտմենը գլուխը ձեռքերի մեջ առնելով սկսեց հեկեկալ: Իսկ հետո ասաց. «Պարոն, դուք հարցնում էք բղավոցների մասին, դա մի երկա՜ր հառաչ էր»: Ահա՛ այդպես է լինելու Դժոխքում: «...այնտեղ կլինի լաց և ատամների կրճտելը»: Մատթէոս 13:42:
    Ինչպես որ Ջոն Հարպերն էր կոչ անում մարդկանց Հիսուսի դառնալ, այնպե էլ ես եմ կոչ անում. ապաշխարե՛ք, քանի դեռ ուշ չէ: