Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 27 Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ.

22 августа 2013 г.

Ընդունի՛ր Հիսուսին


  Հիսուսը մեզ հետ է ամեն վայրկյան, ու հիմա այստեղ է: 
   Նա նայում է քեզ ու գիտի, որ կարդում ես այս տողերը: Նա սպասում է քեզ, մի՛ մերժիր Նրա կանչը: Լսիր քո սրտում Նրա թակոցը, Նա թակում է սրտիդ դուռը ամեն վայրկյանի ընթացքում: Եթե բացես, Տիեզերքի արարիչ Աստվածը ներս կմտնի ու ընթրիք կանի քեզ հետ ու դու Նրա հետ: Սրտանց համաձայնվիր Նրա հետ ու հավատա.
   Լսել ես Տեր Հիսուսի մասին, բայց չես ճանաչում Նրան, Նա քո փրկիչն է, թեև դու ատել կամ արհամարել ես Նրան, բայց Նա շարունակում է քեզ սիրել, և այդ սերը Նա ցույց է տալիս քեզ վրա Իր համբերությամբ ու քաղցրությամբ, որ դու կենդանի ես ու ապրում ես այս վայրկյանները, դու ընդունիր Նրա հրավերը, մի նայիր ոչ ոքի, միայն դու և Նա: Նա է միշտ եղել քո կողքին ու պահել քեզ ամեն փորձություններից ու դժվարություններից, թեև դու դա չգիտես: Հիսուսը սիրում է քեզ ու սպասում է քո պատասխանին: Նա չի նայում քո վիճակին, թե ինչ վիճակում ես դու, այլ նայում է քո պատասխանին ուզո՞ւմ ես լինել Իր զավակը... եթե այո՛, ապա ասա. <<Այո, այո Հիսուս այս վայրկյանից ես ընդունում եմ Քեզ, այո ես համաձայն եմ Տեր, ներիր ինձ Տեր...
Այս վայրկյանի՛ն: Մի ասա հետո, հետոն քեզ համար չէ...

Комментариев нет:

Отправить комментарий