
Մի անգամ Վիգլսվորթն արթնացավ կեսգիշերին՝ հայտնապես զգալով սատանայի ներկայությունը: Նայելով սենյակի մեջ՝ նա տեսավ սատանային՝ իր սեփական անձով, որ կանգնած էր անկյունում: <<Ա՜, դա միայն դու ես>>, -ասաց Վիգլսվորթը և շուռ գալով նորից քնեց:
Դա երևակայական դեպք չէր, որը կարելի է հորինել: Վիգլսվորթը երբեք չէր փորձում բարդացնել. նա չափից ավելի իրատես էր: Նա միշտ հաղորդում էր բացարձակ ճշմարտությունը, որովհետև սիրում էր Նրան, Ով Ինքը ճշմարտությունն է: Նա երբեք չէր անում ու չէր ասում որևէ բան, որը կարող էր վշտացնել իր Տիրոջը:
Կարելի է մտածել, որ Վիգլսվորթի կյանքը պետք է անցներ մշտական լարվածության մեջ, բայց դա այդպես չէր: Շատ քիչ մարդիկ ունեին այն անխռովությունն ու հանգստությունը, որ ուներ նա. անխռովությունը նրա համար իր Տիրոջ ներկայությունն էր: Նա այնպես անսասան էր, որ օգտագործում էր իրեն ներկայացող ցանկացած հարմար առիթ: Գաղտնիքը նա գտել էր Ես.26:3-ում. <<Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետեւ քեզ է յուսացած>>:
<<Կատարյալ խաղաղության մեջ>> բառերը եբրայերենով տառացիորեն նշանակում են՝ <<խաղաղ խաղաղություն>>: Այլ խոսքերով՝ <<Կատարյալ խաղաղությունը>> դա <<կրկնակի խաղաղություն>> է, կամ՝ <<խաղաղության կրկնակի բաժին>>:
Комментариев нет:
Отправить комментарий