Ռայնհարդ Բոնկեի ավետարանչությունը Ավստրալիայում: Hillsong (2005), Սիդնեյ ,
Եվ Աստված սիրում է մեզ Դրա համար Նա իր միածին Որդուն ուղարկեց, որ կյանք ունենանք: Հովհ.3.16 Ընդունի՛ր Նրան, և կյանք կունենաս: Դու դեռ ժամանակ ունես, բայց չգիտես մինջև երբ. Շտապի՛ր : Մի ասա, թե չեմ փրկվելու, դու փրկված ես այն պահից, երբ ընդունես Հիսուսին: Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին և կփրկվես դու և քո տունը: Գործք առ. 16.31 Հենց այս պահին, այո հենց այս պահին, որ դու կարդում ես այս տողերը, Նա սպասում է քեզ, Նա կենդանի է: Դու Աստծո մոտ տեղ ունես : ...Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք, Մի խստացնէք ձեր սրտերը...: Եբրայեցիս 3.7,8
1 Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբարք, պէտք չ’ունիք գրել ձեզ։ 2 Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ։ 3 Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ։ 4 Իսկ դուք, եղբարք, խաւարումը չէք, որ այն օրը գողի պէս ձեզ վերայ հասնէ։ 5 Դուք ամենդ լոյսի որդիք էք եւ ցերեկի որդիք, գիշերինը չենք եւ ոչ խաւարինը։ 6 Ապա ուրեմն չ’քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք։
Դիտեցի՞ք տեսանյութը նախորդ էջի: Հիրավի, Տեր Հիսուսի ասածները իրականանում են մեր օրերում և այն էլ մեր իսկ աչքերի առաջ: Տերն ամեն անգամ մեր սրտերի հետ խոսում է և կանչում: Նա մեզ սիրում է : Մեր գործը միայն մեկ բան է. ընտրություն կատարել : Իսկ դո՛ւ ընտրե՞լ ես... և ո՞ւմ ես ընտրել: Տերը քեզ տվել է ազատ կամք, որ դու ընտրություն կատարես: