Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 27 Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ.

7 марта 2013 г.

Ընտրություն. կյանք, մահ

Դիտեցի՞ք տեսանյութը նախորդ էջի:
Հիրավի, Տեր Հիսուսի ասածները իրականանում են մեր օրերում և այն էլ մեր իսկ աչքերի առաջ: Տերն ամեն անգամ մեր սրտերի հետ խոսում է և կանչում: Նա մեզ սիրում է: Մեր գործը միայն մեկ բան է. ընտրություն կատարել
Իսկ դո՛ւ ընտրե՞լ ես... և ո՞ւմ ես ընտրել: Տերը քեզ տվել է ազատ կամք, որ դու ընտրություն կատարես:
Ո՛չ ոք չի կարող քեզ խանգարել ընտրության մեջ. ո՛չ քո մայրը, ո՛չ քո հայրը, ո՛չ քո ամուսինը (կինը), ո՛չ քո եղբայրները և քույրերը, հարազատները, ծանոթները, ընկերները, աշխատակիցները, անգամ սատանան ու դիվային ամբողջ աշխարհը, և նույնիսկ հենց Ինքը՝ Աստված: Աստված ամենը ստեղծեց Իր կամքով, բայց ընտրությունը, թե մենք որը կընտրենք՝ կյանքը, թե մահը, թողեց մեզ: Բայց Տերը առաջարկում է որ կյանքը ընտրենք, որ ապրենք. Տես, ես այսօր քո առաջն եմ դնում կեանքը եւ բարին, մահը եւ չարը. Որ ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քո Եհովայ Աստուծուն սիրես, նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները պահես, որ ապրես...Երկրորդ Օրինաց 30.15,16

Եթե դու Հիսուսին չես ընտրել, ապա չես էլ հավատում Նրան, դու մահն ես ընտրել:
Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։ Հովհ 3.18
Մենք այս աշխարհում ապրում ենք մի բանի համար, որ Հիսուսին հավատանք, որպեսզի կյանք ունենանք:
Հիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։ Հովհ. 14.6
Հիսուսի շնորքն է, որ դու ապրում ես. Նա չի ուզում, որ դու կորսվես. հասկացի՛ր, Նա քեզ հետևում է քո ամեն քայլի մեջ, քո ընտրությունների մեջ:
 Ով մարդկություն, որ ապրում ես, դա Հիսուսի շնորքն է...Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. Երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկրացնէ. Եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։ Եսայիա 53.10
Հիսուսին եկ որ կյանք ունենաս... Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կստանայ։ Բայց ինձ դէմ մեղանչողը կվնասէ իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։ Առակաց 8.35,36
Մենք ոչ թե կյանք ունենք դրա համար ենք ապրում, այլ ապրում ենք որ ԿՅԱՆՔԸ ընտրենք:
Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք, Մի խստացնէք ձեր սրտերը...Եբր.3.7,8
_____________________
  Իսկ եթե ընտրել ես Կյանքը, ապա դու երջանիկ ես, զգույշ կաց, որ այդ գանձը չկորցնես... Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. Ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չ’մնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չ’մնաք։ Հովհ. 15.4
  Ահա ես գալիս եմ շուտով. պահիր այն որ ունիս, որ ոչ ով չ’առնէ քո պսակը։ Հայտ. 3.11

1 комментарий:

  1. Այս արևի տակ բացարձակության չափանիշներով, ամեն-ամեն ինչ ունայնություն է և հոգու տանջանք...
    Երանի՜ թե հավատքով ընտրենք ԿՅԱՆՔԸ, և հեռու մնանք այս աշխարհի փուչ և գարշելի բարիք կոչվածից...

    ОтветитьУдалить