Ինչպե՞ս դուրս գանք այս տեղից

Մի քարոզիչ այցելեց գետնի խորքում աշխատող ածխահատներին: Վերադարձին, վերելակի դռան մոտ հանդիպելով վերակացուին, նա հարցրեց. «Ի՞նչ ես մտածում փրկության մասին»: Վերակացուն պատասխանեց. «Ինձ համար փրկությունը անհավատալիորեն պարզ է ու հեշտ, այդ պատճառով էլ չեմ կարող երկար բարակ խորհել այդ մասին, չեմ կարող նաև ընդունել այն»: Քարոզիչը հարցրեց. «Ինչպե՞ս կարող ենք դուրս գալ այս խորունկ հանքից»: Վերակացուն ասաց. «Շատ հեշտ, մտի՛ր վերելակ և սեղմիր կոճակը»: Այդ ժամանակ քարոզիչը հարցրեց. «Բայց այսպիսի խորը տեղից դուրս գալու համար շատ հեշտ բան չէ՞ արդյոք»: «Այո՛, դու անելու ոչինչ չունես, որովհետև վերելակը պատրաստելու և տեղադրելու համար մյուսներն արդեն հսկայական աշխատանք են արել: Ուստի, քեզ մնում է միայն ներս մտնել և կոճակը սեղմել»,- ասաց վերակացուն: Քարոզիչը շարունակեց. «Եթե այսքան տրամաբանություն ունես ուրիշների արած զոհողությունները հասկանալու համար, ուրեմն կարող ես խորհել քո փրկության կարևորության մասին: Միայն Քրիստոսին հավատա, ընդունի՛ր Նրան ու պիտի փրկվես: Փրկվելու համար, բարեկա՛մս, քո անելիքն անչափ հեշտ է, սակայն, դրա համար մեծ գին է վճարված ու մի հոգի՝ Հիսուս Քրիստոսն է բոլորիս փոխարեն հանձն առել այդ զոհողությունը»: