«Ես անկարող եմ վաճառել ժամանակը»:

   Անգլիայի մի բանկիր ծանր հիվանդ էր: Բժշկական զննումից պարզվեց, որ նրան մնացել են հաշված ժամեր: Հիվանդը թախանձագին խնդրում է` երկարաձգել իր կյանքը թեկուզ 3 օրով, և բժշկին առաջարկում է 10.000 ֆունտ ստեռլինգ: Բժիշկը կտրականապես տարուբերում է գլուխը և ասում. «Ոչինչ անել չեմ կարող: Ես անկարող եմ վաճառել ժամանակը»:
   Անմխիթար հիվանդի և անկարող բժշկի միջև տեղի ունեցած այս զրույցից հետևում է, որ անկարող է մարդը` հաղթել երկրային մահվանը: Որքան ծանր է մտածել այս մասին. մարդը դեռ շատ անելիք ունի, իսկ կյանքը երկարաձգել չի կարող:
   Այո՛, կիսատ թողած շատ գործեր ունենք, մութ ու խավար կողմեր մեր կյանքում, որոնք դեռ չենք լուծել, բայց ահա մոտենում է մահը: Դու էլ գիտես, որ այն անխուսափելի է, բայց հիշիր՛, մահից հետո գոյություն ունի հավիտենական կյանք:
   Ուստի` դարձի եկ, լսիր՛ Աստծո կանչը, ճաշակի՛ր Նրա քաղցրությունն ու շնորհները, և մեղքերդ կներվեն: Բոլոր գործերդ Տերը կհարթի:
   Մի’ հետաձգիր այս առիթը, կգա և քո’ կյանքի ավարտը, և այդ ժամ էլ ոչ ոք չի կարողանա այս երկրի վրա երկարացնել կյանքիդ օրերը:

Մեծահարուստը այլևս չհամբերելով, ապտակեց․․․

   «Միջին դարում մի ծուխի քահանա նկատելով, որ իր շրջանում աղքատները շատանում են ու նրանց զավակները դժվարությամբ են ապրում, դիմում է երևելի մի մեծահարուստի և օգնություն խնդրում նրանից։ Հարուստը ոչ միայն զլանում է իր քսակը բացել, այլ կոպտորեն մերժում է քահանայի խնդրանքը ու անպատվում աղքատներին:
   Աստծու ծառան անտեսելով նրա կոպտություններն ու վիրավորանքը, ամեն անգամ համառորեն աղքատների սիրույն խնդրում է, որ հարուստը օգնի նրանց:
   Եվ երբ մի անգամ քահանան կրկին դիմում է նրան, մեծահարուստը այլևս չհամբերելով, ափերից դուրս է գալիս և ուժգնորեն ապտակում է նրան:
Ինչպես վայել է Աստծու ծառային, քահանան համբերությամբ ու սառնարյուն կերպով, կարծես թե ոչինչ չէր պատահել, դիմում է մեծահարուստին ու հանգիստ ասում.
«Շնորհակալ եմ, ես իմ բաժինը ստացա, հիմա խնդրում եմ մի բան էլ իմ աղքատներին տվեք»:
   Կարծես լույս է ծագում մեծահարուստի մտքում, սրտում ու հոգում և նա հուզված ու զղջացած, տալիս է քահանայի խնդրած գումարը և հազար անգամ ներողություն խնդրում իր կոպիտ արարքի համար»:

Բժիշկի հզոր պատասխանը

   Մի տիեզերագնաց պետք է գլխուղեղի վիրահատության ենթարկվեր: Երբ նա գնում է բժշկի մոտ, բժիշկն ասում է.
- Եկե՛ք աղոթենք Աստծուն, որպեսզի վիրահատությունը բարեհաջող անցնի: Տիեզերագնացը նրա այդ առաջարկին պատասխանում է.
- Ես բազում անգամներ եղել եմ բաց տիեզերքում, բայց ոչ մի անգամ չեմ տեսել այնտեղ Աստծուն: Բժիշկը պատասխանում է.
- Ես արդեն երկար տարիներ կատարում եմ գլխուղեղի վիրահատություններ, բայց այնտեղ երբեք որևէ միտք չեմ տեսել…: Ես սա ասում եմ նրա համար, որ կան շատ բաներ, որոնք մենք չենք տեսնում, բայց դա չի նշանակում, որ դրանք իրականում գոյություն չունեն:
   Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։ Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ Եբրայեցիս 11:1-3
Բարի Լուր

Դուստրը քահանա կանչեց մահացող հոր համար․

   Մի անգամ մի աղջիկ գնաց եկեղեցի և քահանային խնդրեց գալ իրենց տուն և աղոթել անկողնուն գամված իր հոր առողջության համար։ Մտնելսով սենյակ՝ քահանան տղամարդու մահճակալի կողքին աթոռ տեսավ և կարծեց, թե տարեց մարդը գիտեր իր գալու մասին։
-Դուք ինձ սպասու՞մ էիք,- հարցրեց քահանան։
-Ոչ, իսկ դուք ո՞վ եք,- պատասխանեց հիվանդը։
-Ես քահանա եմ։ Ինձ ձեր աղջիկն է հրավիրել, որ աղթեմ ձեր առողջության համար։ Երբ ես տեսա դատակր աթոռը, կարծեցի, թե գիտեիք իմ այցի մասին և այն ինձ համար եք դրել։
-Հա, աթոռը․․․-ասաց հիվանդը և ցածրացնելով ձանը՝ շարունակեց․․․ Ամբողջը դիտեք այստեղ

Զինվորի վկայությունը ապրիլյան քառօրյա պատերազմից։ (2016թ)

2015թ. հունվարին ես զորակոչվեցի բանակ ծառայության։ Ծառայել եմ Մատաղիսում։ Գրեթե ամբողջ ծառայությունս անցկացրել եմ մարտական դիրքերում։ 2016թ. ապրիլի 1-ին հերթափոխի օր էր, և մենք մարտական դիրքերից իջել էինք զորամաս։ Զենքն ու զինամթերքը դասավորելուց և ճաշարան գնալուց հետո մեզ տվեցին դադար։ Եվ ապրիլի 2-ին, ժամը 01.00 սկսվեց հարձակումը մեր դիրքերի և Թալիշ գյուղի վրա։ Կարեն եղբոր վկայությունը։ Դիտեք այստեղ