«Միջին դարում մի ծուխի քահանա նկատելով, որ իր շրջանում աղքատները շատանում են ու նրանց զավակները դժվարությամբ են ապրում, դիմում է երևելի մի մեծահարուստի և օգնություն խնդրում նրանից։ Հարուստը ոչ միայն զլանում է իր քսակը բացել, այլ կոպտորեն մերժում է քահանայի խնդրանքը ու անպատվում աղքատներին:
Աստծու ծառան անտեսելով նրա կոպտություններն ու վիրավորանքը, ամեն անգամ համառորեն աղքատների սիրույն խնդրում է, որ հարուստը օգնի նրանց:
Եվ երբ մի անգամ քահանան կրկին դիմում է նրան, մեծահարուստը այլևս չհամբերելով, ափերից դուրս է գալիս և ուժգնորեն ապտակում է նրան:
Ինչպես վայել է Աստծու ծառային, քահանան համբերությամբ ու սառնարյուն կերպով, կարծես թե ոչինչ չէր պատահել, դիմում է մեծահարուստին ու հանգիստ ասում.
«Շնորհակալ եմ, ես իմ բաժինը ստացա, հիմա խնդրում եմ մի բան էլ իմ աղքատներին տվեք»:
Կարծես լույս է ծագում մեծահարուստի մտքում, սրտում ու հոգում և նա հուզված ու զղջացած, տալիս է քահանայի խնդրած գումարը և հազար անգամ ներողություն խնդրում իր կոպիտ արարքի համար»: