Сообщения

Сообщения за Апрель, 2020
«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Ծույլ և կեղտոտ տղան։ (Անչափ հուզիչ պատմություն)

Изображение
Ուսումնական տարվա սկզբին վեցերորդ դասարանի դասղեկը կանգնած էր իր նախկին հինգերորդ դասարանցիների առջև։ Նա նայում էր երեխաներին և ասում, որ բոլորին հավասարապես սիրում է և ուրախ է տեսնել նրանց: Դա մեծ սուտ էր, քանի որ առջևում նստում էր մի տղա, ում ուսուցչուհին չէր սիրում: Ինչպես նրա, այնպես էլ մյուս աշակերտների հետ նա ծանոթացել էր անցած ուսումնական տարում: Դեռ այն ժամանակ ուսուցչուհին նկատել էր, որ նա չի խաղում իր համադասարանցիների հետ, մշտապես դպրոց է գալիս կեղտոտ հագուստով և վրայից էլ վատ հոտ է գալիս: Շարունակությունը տեսանյութում։

Թագավորի կարծիքը այս կյանքի մասին։

Изображение
Սրտումս ասացի. «Արի քեզ ուրախության միջոցով փորձեմ, բարի՛ք վայելիր»։ Բայց ահա սա էլ էր ունայն։ Ծիծաղի մասին ասացի. «Խենթ է», իսկ ուրախության մասին՝ «Ի՞նչ է արածը»։ Մտքումս մտածեցի, որ մարմինս գինով զվարթացնեմ և սիրտս իմաստությամբ առաջնորդելով՝ հիմարությունն ըմբռնեմ, մինչև որ տեսնեմ, թե մարդկանց որդիների համար ի՛նչն է բարին, որ անեն երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերին»։ [Տեսանյութ]

Երբ «խայթվես օձից»...

Изображение
Հիսուսն Իսրայելի վարդապետ Նիկոդեմոսին ասաց. «Եւ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատումը, այնպես պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետեւ Աստված իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատե, այլ որ աշխարհքը Նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին Որդու անունին։ Եւ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, եւ մարդիկ խավարն ավելի սիրեցին քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար էին»:       Երբ Աստված Իսրայելին Եգիպտոսի ծառայության լծից ազատեց, իսրայելացիները տրտնջում էին Աստծո դեմ տարբեր պատճառներով:      Եվ հերթական տրտնջալու ժամանակ, երբ Հովր սարից Կարմիր ծովի ճանապարհով գնում էին, որ Եդովմի երկրովը պտույտ տան՝ գրված է.

Հրաշք, որը երբեք չեմ մոռանա․․․

Изображение
Մեկ օր մի կին քայլում էր փողոցով, երբ հանկարծ նկատում է անկյունում նստած մի մուրացկանի: Այդ մարդը իրենից տարիքով ավելի մեծ էր, առանց սափրվելու և պատառոտված հագուստով: Բոլորն անցնում էին այդ մարդու կողքով և ուշադրություն չէին դարձնում նրան: Բայց, երբ կինը տեսնում է այդ մուրացկանին, կարեկցանքով է լցվում: Այդ օրը շատ ցուրտ էր, իսկ այդ մարդու հագին ընդամենը մի պատառոտված վերարկու էր: Կինը մոտենում է նրան և մեղմ ձայնով հարցնում. [Տեսանյութ]

Թագավորի որդու խրատը։ Հիանալի խրատ բոլորիս համար

Изображение
Թագավորը մի տղա է ունենում, որին աչքի լույսի պես սիրում է: Երբ տղան մի քիչ մեծանում է, թագավորը կանչում է իր քաղաքի ամենաիմաստուն մարդուն և ասում. - Վարպե՛տ, սա իմ միակ տղան է, ինձանից հետո նա է թագավորելու: Քեզ եմ հանձնում: Այնպիսի ուսում պետք է տաս, որ լավ մարդ դառնա, ողորմած ու արդար թագավոր լինի: - Լավ,- ասում է իմաստունը: [Տեսանյութ]