Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։

16 мая 2017 г.

Աստված հենց քե՛զ է կանչում

«Որովհետեւ մարդի Որդին եկավ, որ որոնե եւ ապրեցնե կորածին»։ Ղուկաս 19:10
Մարդկանցով լի պաշտամունքի դահլիճում մայրը փնտրում էր իր փոքրիկ աղջկան: Ամեն տեղ նրան որոնելուց հետո նա ստիպված էր դիմել քարոզչին. վերջինս ամբիոնից ողջ դահլիճով մեկ հայտարարեց. «Ռոզմարի՜ Միլլեր, մայրդ քեզ է փնտրում»: Ոչ ոք չարձագանքեց: Աղոթքաժողովի ավարտին փոքրիկը գտնվեց. նա լուռ նստած էր դահլիճի վերջում: Այն հարձին թե ինչո՞ւ Ռոզմարին ձայն չի հանել, աղջնակը պատասխանեց. «Բայց չէ՞ որ ես չէի կորել: Կարծեցի թե ուրիշին են փնտրում»:
   Նույն կերպ մտածում են և մարդիկ, երբ Աստված նրանց կանչում է ապաշխարության: Նրանց թվում է, թե հրավերն ուրիշներին է ուղղված, այլ ոչ թե՝ իրենց: Ի՜նչ զարմանահրաշ են մեղավորներին կարչելու Աստծո հաստատուն ջանքերը՝ գալ դեպի Իրեն և փրկություն գտնել: Քանի որ Ադամի բոլոր հետնորդները, առանց որևէ բացառության, բնությամբ կորսված վիճակում են: Ահա հենց այդ պատճառով եկավ Տեր Հիսուս Քրիստոսը, եկավ փրկելու կորած հոգիներին: «Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծո փառքիցը պակասված են»: Հռոմ. 3.23
   Միմիայն Հիսուսի բարեխոսությամբ է, որ կարող ենք մոտենալ Աստծուն: Աստված կանչում ու սպասում է մեզ...:

Комментариев нет:

Отправить комментарий