«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

«...և այն ժամանակ կգա վերջը»:


Հիսուսն էլ պատասխանեց և ասեց նրանց. «Զգուշացեք, որ մեկը ձեզ չխաբե։ Որովհետև շատերը կգան Իմ անունով և կասեն. «Ես եմ Քրիստոսը». Եւ շատերին կմոլորեցնեն։ Պատերազմներ և պատերազմների համբավներ կլսեք, զգույշ կացեք, որ չշփոթվեք. Որովհետև ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։ Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, և թագավորություն թագավորության վրա.
Եւ սովեր կլինեն. Եւ մահտարժամներ՝ և տեղ տեղ երկրաշարժություններ կլինեն։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն, և ձեզ կսպանեն, և Իմ անունի համար ամեն ազգերից ատված կլինեք։ Եւ այն ժամանակ շատերը կգայթակղվեն, և իրար կմատնեն և իրար կատեն։ Եւ շատ սուտ մարգարեներ դուրս կգան՝ և շատերին կմոլորեցնեն։ Եւ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի։ Բայց ով որ մինչև վերջ համբերե՝ նա կփրկվի։ Եւ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը»։ Մատթևոս 24:4-14

Այլ թեմաներ

Թագավորի որդու խրատը։ Հիանալի խրատ բոլորիս համար

Ձեր գլխին թագ չկա...

Աստծու Խոսքը ծռողը անպայման վնաս կկրի (վկայություն)

Սուրբ Ծնունդ։ Լուռ գիշեր, սուրբ գիշեր․ (Երեք պատմություն)

Պարույր Սևակ

Հեսուի գիրքը

Աստված չի օգնում ստախոսներին։ Սա պետք է լսեն բոլորը