Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 12 Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով, հնձեցէք ողորմութեան համեմատ, խամահատ մշակեցէք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչեւ որ ինքը գայ եւ ար...

7 марта 2016 г.

Չարչարանքների միջով դեպի հաղթանակ

   Ներոն կայսրը ատում էր քրիստոնյաներին: Եվ հիմնական պատճառը նա էր, որ նա լիարժեք իշխանություն ուներ իր հպատակների կյանքի և մահվան վրա, և նրանք շատ էին վախենում նրանից: Միայն քրիստոնյաները չէին վախենում կայսրից, որովհետև նրանք չէին վախենում մահից:
Նրանք գիտեին, որ մահն իրենց չի բաժանի Աստծո սիրուց: Նրանք գիտեին, որ մահվանից հետո իրենց սպասվում է ուրախալի հանդիպում Քրիստոսի հետ: Այդ պատճառով էլ շատ քրիստոնյաներ երգում էին, երբ նրանց տանում էին մահապատժի: Նրանք գիտեին, որ Ներոնը կարող է սպանել իրենց մարմինը, բայց ոչ հոգին: 
   Ամբողջ ամառ Ներոնը այցելեց ամֆիթատրոն, որտեղ նա զվարճանում և զվարճացնում էր հռոմեացիներին: Նրանք դիտում էին, թե ինչպես են քրիստոնյաներին գցում վայրի գազանների առաջ, որպեսզի հոշոտեն: 
   Եկավ ձմեռը և քանի որ ամֆիթատրոնը բացօդյա էր՝ փակեցին:
   <<Ի՞նչ անել մնացած քիրստոնյաներին, - մտածեց Ներոնը: - Թող սառչեն>>:
   Նա հրամայեց, որ գերիներին տանեն լիճ, որն այդ ժամանակ ծածկված էր սառույցով, մերկացնեն նրանց և սպասեն, մինչև որ կմահանան կամ էլ ուրանալով հավատքը՝ կգնան խարույկի մոտ: Պահակապետը, որը ստացավ այս ցուցումները, բանտարկյալներին տարավ նշված տեղը: Զինվորները խարույկ վառեցին և սկսեցին կերակուր պատրաստել:
   Անսպասելիորեն նրանք լսեցին մի երգ, որը սկսեց հնչել ավելի ուժգին:

   <<Չարչարանքների միջով դեպի հաղթանակ 

իմ Քրիստոսն էր գնում:
   Չարչարանքների միջով դեպի հաղթանակ 
Նա ինձ էր տանում...>>:
   Ջոկատի հրամանատարը՝ սպան, լսում էր այդ երգը տխրությամբ: Նա նույնպես գիտեր Տիրոջ այդ ճանապարհը: Նա հավատում էր, որ այդ ճանապարհը տանում է դեպի հավիտենական կյանք, սակայն երբեք չէր համարձակվում խոստովանել դա. շատ բան էր նա տեսել քրիստոնյաների մահապատիժների ժամանակ:
   Եվ հանկարծ երգը դադարեց: Զինվորները նայեցին լճին: Ափից ոչ հեռու պառկած էր մի սառած մարդ: Նա չդիմացավ ցրտին և սովին: Զինվորները ծիծաղեցին:
   Հանկած ճնշող լռության մեջ բոլորը լսեցին զսպված ճիչ.
   -Ես չեմ ցանկանում, ես չեմ ցանկանում մեռնել: Ես հրաժարվում եմ Հիսուսից:
   Գերիների խմբից բաժանվեց բարձրահասակ մի տղամարդ: Նա վազեց դեպի զինվորները... Նրան անմիջապես, ինչպես ասված էր հրամանում, հրավիրեցին խարույկի մոտ, հագցրին, ուտելիք տվեցին:
   Երգը չեր լսվում: Քրիստոնյաները լուռ կանգնած էին սառույցի վրա:
   Լսվում էին միայն զինվորների դառը կատակներն ու խոսակցությունները:
   Հանկարծ ծիծաղը միանգամից դադարեց. նրանց հրամանատարը վեր կացավ, վայր գցեց տաք հագուստը և ուղղվեց դեպի լիճը՝ կանգնածների մոտ:
   Նրան ընդունեցին ուրախալի ողջյուններով: Եվ նոր ուժով հնչեց երգը.
   <<Չարչարանքների միջով դեպի հաղթանակ 
իմ Քրիստոսն եր գնում:
   Չարչարանքների միջով դեպի հաղթանակ 
Նա ինձ էր տանում...>>:

Комментариев нет:

Отправить комментарий