«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Ամեն օր


Այսպէս է ասում Եհովան. Իսրայէլի սուրբը եւ նորա Արարիչը, ապագայ բաներն ինձանից հարցրէք, իմ որդկանց եւ իմ ձեռքի գործքի համար ինձ պատուիրեցէք։ Ես եմ շինել երկիրը եւ մարդին նորա վերայ ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը, եւ ես պատուիրում եմ նորա բոլոր զօրքին։ Եսայիա 45.11,12

***
Այսպէս է ասում Տէրը. Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։ Նա մոշենիի պէս պիտի լինի անապատումը, եւ պիտի բարիքը եկած ժամանակը չ՛տեսնէ, եւ պիտի բնակուէ անապատի այրուած տեղերումը, աղի եւ անբնակ երկրումը։ Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։ Նա նման կ՛լինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կ՛ձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կ՛լինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։ Երեմիա 17.5-8
***
Դադարեցէք մարդի վերայ յուսալուց, որի շունչը նորա ռնգացը մէջ է. Որովհետեւ ի՜նչ է համարվում նա։Եսայիա 2.22
***
Եւ դու, ով Դանիէլ փակիր այս խօսքերը եւ կնքիր գիրքը մինչեւ վերջի ժամանակը. Շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ։ Դանիել 12.4 
***
Եւ նա ասեց. Գնա, Դանիէլ, որովհետեւ այս խօսքերը փակուած եւ կնքուած են մինչեւ վերջի ժամանակը։ Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չ՛հասկանայ. Բայց իմաստունները պիտի հասկանան։ Մշտնջենական զոհը վերացնելու եւ աւերածի պղծութիւնը դնելու ժամանակից յետոյ հազար երկու հարիւր իննսուն օր է։ Երանի նորան որ կ՛սպասէ եւ կ՛հասնէ հազար երք հարիւր երեսունեւհինգ օրուան։ Դանիել 12.9-12
***
Երանելի են այս մարգարէութեան խօսքերը կարդացողը եւ լսողները, եւ սորանում գրուածները պահողները. որովհետեւ ժամանակը մօտեցել է։ Հայտնություն 1.3
_______________________________
Ամեն օր կարդա՛ Աստվածաշունչ... 

Այլ թեմաներ

Թագավորն ու երիտասարդ կալանավորը

Հարուստի և աղքատի հույսը։ (Սպանում են աղքատի որդուն)

Խոսքերի երեք մաղերը

Մեր տունը այրվեց հիմնովին, բայց․․․

Նյուտոնի հզոր պատասխանը

Երբ «խայթվես օձից»...

Տեսանելի են մեր բոլոր մտքերը