Զգուշացեք երգերից
Արիականության հերձվածողություն (հատված եկեղեցու պատմությունից մ.թ.300-600թթ):
Արիականությունը հարց բարձրացրեց Հիսուսի` կատարյալ Աստվածության մասին: Արիանոսը` հերձվածողության հիմնադիրը, Ալեքսանդրիայի եկեղեցու երեցն էր: Նա սովորեցնում էր, որ Հիսուսը չի եղել հավերժական մշտագոյ Աստված, այլ պարզապես ստեղծվել է: Արիանոսը լավ աստվածաբան չեր, բայց նա երգերի գերազանց հորինող էր:
Նա իր վարդապետությունը պրոպագանդելու համար գրեց երգեր, որոնք շատ հանրամատչելի դարձան: Քանի որ մարդիկ երգում էին նրա երգերը, ապա սկսեցին ընդունել նրա կեղծ հայացքները:
Սակայն Արիանոսին հակադրվեց Ալեքսանդրիայի եպիսկոպոս Աթանեսը, որն աներեր էր Հիսուսի կատարյալ Աստված լինելու հավատքի մեջ: Արիանոսի և Աթանեսի միջև հակադրությունը մոլեգնեց երկար տարիներ, և հասարակական կարծիքներն այս վիճելի հարցում չհամընկան: Աթանեսը Հիսուսի Աստված լինելու իր հավատքի համար հինգ անգամ կտրվեց եկեղեցուց: Շատ անգամ նա մենակ է ընդդիմացել արիականությանը:
Աստված Աթանեսին պարգևատրեց իր հերոսական, անկոտրում արարքի համար: 381 թվականին, Սուրբ Գրքի երկարատև ուսումնասիրությունից հետո, Կոստանդնուպոլսյան վեհաժողովում եկեղեցին խրախուսեց Աթանեսին:
Վեհաժողովն ընդունեց, որ Հիսուսը կատարյալ Աստված է, համագոյ Հայր Աստծուն:
Տեսնո՞ւմ եք ինչ ազդեցություն ունեցավ երգը: Եվ մեր ժամանակներում պետք է զգուշանանք, ուշադրություն դարձնելով մեր լսած երգերի բովանդակության վրա:
«...Ձեր պարծանքը լաւ չէ. Չ’գիտէ՞ք որ մի փոքր խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է»: Ա Կորնթացիս 5.6
Այլ թեմաներ
Թագավորը մի տղա է ունենում, որին աչքի լույսի պես սիրում է: Երբ տղան մի քիչ մեծանում է, թագավորը կանչում է իր քաղաքի ամենաիմաստուն մարդուն և ասում. - Վարպե՛տ, սա իմ միակ տղան է, ինձանից հետո նա է թագավորելու: Քեզ եմ հանձնում: Այնպիսի ուսում պետք է տաս, որ լավ մարդ դառնա, ողորմած ու արդար թագավոր լինի: - Լավ,- ասում է իմաստունը: [Տեսանյութ]
Մի անգամ Իտալիայի թագավոր Հումբերտն իր սովորական զբոսանքի ժամանակ նկատեց երկու փոքրիկ տղաների, որոնք ինչ-որ բանի մասին վիճում էին: Նրանք աչքից բաց չէին թողնում թագավորին և մի քանի անգամ մատով ցույց տվեցին նրան... Վերջապես, նրանցից մեկը վճռականորեն գնաց դեպի թագավորը, հանեց գլխարկը, խոնարհվեց և ասաց. -Ներեցե՛ք, խնդրում եմ, պարո՛ն, ճիշտ է, չէ՞, որ Դուք թագավորը չեք: -Ինչո՞ւ ես կարծում, թե ես թագավորը չեմ,- ժպտալով հարցրեց նա: -Որովհետև... - և տղան լռեց: Նրան օգնության եկավ ընկերը. -Որովհետև Ձեր գլխին թագ չկա... Նա կարծում է, թե թագավորները միշտ թագ են կրում: Բա րի՛ եղեք, ասացեք նրան, որ ես ճիշտ եմ ասում, թե Դուք թագավորն եք:
Խ աղաղություն, սիրելի Աստծու ժողովուրդ: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել Աստծու կատարած հրաշքը, որը տեղի ունեցավ իմ երեխայի կյանքում: Տղաս՝ Աշոտը, սովորում է երկրորդ դասարանում: Առաջին դասարանի երկրորդ կիսամյակում նա մի քանի անգամ բողոքեց տեսողությունից, բայց ես ուշադրություն չէի դարձնում: Հետո, երբ փոխադրվեց երկրորդ դասարան, նեղսրտած ասաց.
Շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Այս տեսանյութում կլսեք երեք պատմություն՝ կատարված Սուրբ Ծննդյան օրերին։ 1914թ-ին Բելգիայում Սուրբ Ծննդյան մի ցուրտ գիշեր խրամատներից հանկարծ երգի ձայն լսվեց։ Նախ գերմաներեն, ապա անգլերեն հնչեց «Լուռ գիշեր»-ը։ Զինվորները, որոնք օրվա ընթացքում կրակում էին իրար վրա, վայր դնելով զենքերը, դուրս եկան խրամատներից, միմյանց ձեռք սեղմեցին, շնորհավորեցին, նույնիսկ իրենց օրապահիկներից իրար նվեր արեցին։ Մինչև հաջորդ օրը շարունակված զինադադարի ընթացքում զինվորները խոսեցին, կատակեցին, ուրախացան, նույնիսկ ֆուտբոլ խաղացին։
Գլուխ 1 ¹ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով. ² «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանան գետով այս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։ ³ Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։ ⁴ Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։ ⁵ Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ ⁶ Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։ ⁷ Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։ ⁸ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ
Պիտի մրսես, որ տաքանաս ու լավ զգաս։ Պիտի ցավի, հետո անցնի, որ հասկանաս՝ ինչքան լավ է առանց ցավի: Մի օր լացի՛ր ու կիմանաս՝ Ուրախն ինչ է: Ընկի՛ր մի օր ու կիմանաս՝ ինչ լավ բան է բարձրանալը: Պիտի լինի դատարկություն, որ լցվելուց չդատարկվես: Պիտի մթնես, որ ճանաչես՝ ով է Լույսը: Սիրի՛ր մի օր, կհասկանաս, որ չես ապրել մինչև այսօր... Պարույր Սևակ
Տեսեք ինչքան վատ է, երբ որ մարդ սուտ է խոսում, և ինչքան լավ է, երբ որ արդարությամբ է վարվում։ Յաշան գլխիկոր մտավ խոհանոց: - Դու այսօր շուտ ես եկել,- դիմավորելով ասաց մայրը: Յաշան հոգոց հանեց: - Ինչ-որ բա՞ն է պատահել,- անհանգստացած հարցրեց մայրը: - Տնօրենն ինձ աշխատանքից ազատեց,- տխուր պատասխանեց Յաշան: - Ես ինքս եմ մեղավոր: Փոշին սրբելիս սայթաքեցի և կպա մի քանի բաժակի: Բաժակներն ընկան ու կոտրվեցին: Տնօրենը բարկացավ և ասաց, որ այլևս չի կարող հանդուրժել իմ անուշադրությունը: Մայրը լաց եղավ: Ամուսնու մահից հետո ընտանիքի միակ կերակրողը Յաշան էր․․․ Կարդում է Սուսաննա Սարգսյանը