Հիսուսը նորան ասեց. Կին, հաւատա ինձ, որ ժամանակ կ’գայ, որ այն ժամանակ ոչ այս սարումը կ’երկրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը։ Դուք երկրպագում էք նորան, որ դուք չ’գիտէք. Մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է։ Բայց ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։ Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։ Հովհաննես 4.21-24 Իսկ դո՛ւ սիրելի ընթերցող, ճշմարի՞տ ես երկրպագում Աստծուն: Ինչո՞վ ես զբաղված ամեն օր, ի՞նչ նպատակ, ծրագիր ունես:
Պէտք է փորձել հոգիները թէ արդեօք Աստուածանի՞ց են։ Յորդոր եղբայրական սէր ունենալու։ 1 Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք։ 2 Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է։ 3 Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. Եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ հիմա արդէն աշխարհքումն է։ 4 Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. Որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, քան թէ նա որ աշխարհքիս մէջ է։
Արիականության հերձվածողություն (հատված եկեղեցու պատմությունից մ.թ.300-600թթ): Արիականությունը հարց բարձրացրեց Հիսուսի` կատարյալ Աստվածության մասին: Արիանոսը` հերձվածողության հիմնադիրը, Ալեքսանդրիայի եկեղեցու երեցն էր: Նա սովորեցնում էր, որ Հիսուսը չի եղել հավերժական մշտագոյ Աստված, այլ պարզապես ստեղծվել է: Արիանոսը լավ աստվածաբան չեր, բայց նա երգերի գերազանց հորինող էր: