Մենք ժամանակի մեջ ենք, և մեզ ժամանակ է տրված: Այդ մասին վկայում և ասում է հենց մեր սիրտը: Խնդրում եմ, այս պահին ձեռքդ դիր սրտիդ. այն բաբախում է, և նայիր ժամանակին, այն գնում է: Երբ սիրտդ կանգնեց՝ քո ժամանակը վերջացավ, այլևս ժամանակ չունես: Երբ մարդը ծնվում է, նրա համար սկսվում է ժամանակը, սակայն ինչի՞ համար, ապրելու և ստեղծելո՞ւ, չէ՞ որ ոչինչ չենք տանելու մեզ հետ, ապա ինչո՞ւ ենք մենք ապրում: Այս հարցը շատերին է անհանգստացրել:
Աբորիգեններ Նավաբեկությունից հետո մի եվրոպացի հայտնվեց Խաղաղ օվկիանոսի հարավային մասի կղզիներից մեկում: Այդ կղզում բնակվում էին աբորիգենները, որոնք խելացի էին, հյուրընկալ, բացի դրանից, ընդունել էին քրիստոնեությունը: Երեկոյան աբորիգենների առաջնորդը նավաբեկությունից փրկված մարդուն ընթրիքի հրավիրեց իր խրճիթ, և ուտելիքի շուրջը նրանք սկսեցին զրուցել քաղաքակրթության օգուտի մասին:
Սիրելի ընթերցողներ, շատերս մտածում ենք, որ այս ժամանակակից մողոքի պատմությունը մեզ չի վերաբերվում, սակայն Աստված խոսում է մեր սրտերի հետ, և Նա տեսնում է թե ինչ ենք մտածում: Նա քննում է մեզ ու հայտնի ենք Նրան: Նա է գործում, և առանց Նրա հրամանի ոչինչ չի կարող լինել (Ողբ Երեմյա 3:37): Կարծում եմ հասկացաք, թե ինչը ինկատի ունենք: Աստված տեսնում է, թե մարդը ոն՞ց է վերաբերվում այս հարցին: Տերը կամեցավ, որ մենք ծնվենք ու ապրենք, սակայն մենք չենք ուզում, որ... շարունակությունը
Թեև Աստված մահվան սպառնալիքով արգելել էր երեխաներին զոհաբերելը, սակայն Աստծո ժողովուրդը, այնուամենայնիվ, շարունակում էր պաշտամունք մատուցել Մողոքին։ Մողոքը հսկայական քարե արձան էր` ցլի մեծ գլխով և առաջ պարզված պղնձե շիկացած մարդկային ձեռքերով... շարունակությունը