Դու սիրված ես

   Դու սիրված ես: Կա մեկը, որ հոգում է քեզ համար և անկեղծորեն փնտրում է քեզ: Այդ «Մեկը» Իր սերը ցույց է տվել քեզ: Նա վճարել է քո պարտքերը, քեզ համար տուն է պատրաստել, քեզ մի ժառանգ է պատրաստել, որպեսզի քեզ Թագավորի հարուստ և ուրախ զավակը դարձնի:
   Նա ցանկանում է հեռացնել քո վշտերը, հոգալ քո կարիքները, և սրբել ու չորացնել արցունքներդ: Թերևս ասես, թե ճշմարիտ չէ այս: Ճշմարիտ է և իրական, որ ուրախ ես լինելու: Այդ «Մեկը», որ քեզ շատ է սիրում, Աստված է` երկինք ու երկիր Արարողը: Նա սիրում է քեզ, թեև դու չես սիրում Նրան, թերևս նաև` ատում ես Նրան: Աստծո էությունը սեր է, սիրում է նաև իր թշնամիներին: Եվ նրանց համար ուղարկեց Իր Որդուն: Սրանից մեծ սեր որտե՞ղ կգտնես, բարեկա'մս:
   Որովհետեւ երբոր մենք դեռ տկար էինք՝ Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն ամբարիշտների տեղ մեռաւ։ Վասնզի հազիւ թէ մի արդարի համար մէկը մեռնի. (բայց մի բարի մարդի համար իցէ թէ մէկը համարձակի մեռնիլ.) Բայց Աստված հայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղավոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ. (Հռոմ. 5:6-8)