Ատելություն

   Ատելությունը սարսափելի զգացմունք է, որը բաժանում է մարդկանց և դաժանացնում սրտերը: Սիրո մեջ սկսված շատ հարաբերություններ հաճախ ավարտվում են փոխադարձ մեղադրանքներով:
   Հնարավոր է, սիրելի՛ ընթերցող, որ քեզ մոտ ևս ինչ-որ մեկի նկատմամբ ատելության զգացում կա, որը վարակել է նաև քո սիրտը:
   Մի՛ թող, որ այդ զգացմունքը զարգանա, քանի որ այն կվնասի ոչ միայն քեզ, այլ նաև քեզ շրջապատող մարդկանց:
   Դու պետք է իմանաս, որ կա սիրող Աստված: Միայն Նա կարող է օգնել քեզ: Դու պետք է հասկանաս նաև, որ ուրիշ մարդկանցից ավելի լավը չես, պետք է ընդունես քո մեղքերը և ապաշխարես:
   Միայն այդ ժամանակ կարող ես ընդունել Աստծու սերը: Եվ միայն այդ ժամանակ Նա կարող է քեզ օգնել և փրկել: Հիսուս Քրիստոսն ասաց. «Առողջներուն բժիշկ պետք չէ, հապա հիւանդներուն. ես արդարները կանչելու չեկա, հապա մեղավորները» (Մարկ. 2:17): «Վասնզի մենք ալ ատենմը անմիտ էինք, անհնազանդ, մոլորեալ, և զանազան ցանկութիւններու ու հեշտութիւններու կը ծառայէինք. չարութիւնով ու նախանձով կը վարուէինք, ատելի էինք և մէկզ մէկ կ’ատեինք» (Տիտոս 3:3):
Բարի լուր