«Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։Հովհաննեսի ավետարան 3:14-21

Կրկնահանցագործ բանտարկյալի վկայությունը բանտից

Հայրս հանցավոր աշխարհում օրենքով գող էր, և ես, մանկուց շփվելով հանցավոր աշխարհի անվանի մարդկանց հետ, շատ վաղ բանտ ընկա: Օրենքի համաձայն` եթե տասնչորս տարեկան երեխան ծանր հանցագործություն էր կատարում, դատապարտում էին տասը տարի ազատազրկման: Բայց քանի որ իմ տասնչորս տարեկանը դեռ չէր լրացել, իսկ իմ կատարած հանցագործությունը սարսափելի էր, երկարժամկետով դատապարտել կարողանալու համար հանձնաժողովը և փակ դատը 1975թ. ինձ զրկեցին դեռահասությունից: [Տեսանյութ]

Այլ թեմաներ

Հարուստի և աղքատի հույսը։ (Սպանում են աղքատի որդուն)

Թագավորն ու երիտասարդ կալանավորը

Բոլորը պիտի լսեն ու միշտ հիշեն այս պատմությունը։

Պարույր Սևակ

Ապշելի դեպք։ Ինչ-որ մեկը թաքնված է մահճակալի տակ։

Չար դեղերի զոհերը

Քարոզ՝ Տիրոջ հրաշափառ հարության մասին