Եթե երկնքում տեղ ունես, ապա այն վաճառքի ենթակա չէ

   Ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերը թեև տաղանդավոր մարդ էր, բայց ուներ թունոտ բնավորություն: Մի անգամ Ֆրեդրիխ Մեծի արքունիքում նա ասաց. «Երկնային թագավորությունում ունեցած իմ տեղը վաճառում եմ` մեկ արծաթով»:
   Արքունիքի հավատացյալ խորհրդականներից մեկը խոժոռ հայացքով նայեց Վոլտերին և ասաց. «Պարոն, մենք գտնվում ենք Պրուսիայում, և այստեղ, եթե ուզում ես ինչ-որ բան վաճառել, պիտի ապացուցես, որ դա քոնն է:
   Կարո՞ղ եք ապացուցել, եթե` այո, պատրաստ եմ ցանկացած գին վճարել դրա դիմաց»: Վոլտերը ամոթահար լռեց:
Եթե երկնքում տեղ ունես, ապա այն վաճառքի ենթակա չէ:
   Շատերը մտածում են. թե որևէ բարի գործով կարող են տեղ ունենալ այնտեղ: Դա մեծ մոլորություն է, քանզի մարդը միայն իր ջանքերով չի կարող հասնել երկնային թագավորության: Կա միակ ճանապարհ` դեպի երկիք, դա հավատքն է` Հիսուս Քրիստոսին: Նա մեր մեղքերի քավության համար մեռավ և դրանով ճանապարհ բացեց դեպի Հայր Աստված: Աստված Իր Սիրո շնորհիվ մեզ տալիս է անվճար Փրկություն, դրան հասնելու համար պետք չեն մեր փողերն ու բարի գործերը: Այն միայն կարելի է ձեռք բերել հավատքով և ապաշխարելով: